Նոր մշակութային քաղաքականություն Հայաստանի մարզերի համար

Մշակույթի և ստեղծարարության ոլորտի Քաղաքականության ամփոփագիր

Մշակութային միջոցառումներն այժմ կենտրոնացած են մայրաքաղաքում, և վարչապետը իր՝ «Հայաստան 2020. հավասարակշռված սոցիալ- տնտեսական զարգացում» ելույթում ընդգծեց տարածաշրջաններում մշակութային գործունեության զարգացման կարևորությունը: Պատճառ է, վերջին հինգ տարվա ընթացքում 3%-ով արտագաղթի աճն է՝ համաձայն 2017 թվականի մարդահամարի տվյալների:

Արվեստի համայնքը ամենաազդված ոլորտներից է, քանի որ ՀՀ մշակույթի նախարարությունը աջակցում է կազմակերպություններին, բայց ոչ անհատներին (ժողովրդի արվեստագետների մեծամասնությունը): Վերջին տարիների ընթացքում երկրից հեռացող արվեստագետների թիվը հատկապես աճել է Հայաստանի փոքր քաղաքներում: Հետևաբար, երիտասարդ արվեստի ոլորտի շրջանավարտները դժվարանում են ծննդավայր վերադառնալ մշակութային միջավայրի կամ մասնագիտական աճի հնարավորությունների բացակայության պատճառով:

Ինչևէ, կան լավագույն փորձի օրինակներ: Բագրատ եպիսկոպոսը չորս տարվա ընթացքում ակտիվացրեց Տավուշի մարզի մշակութային և հասարակական կյանքը՝ կազմակերպելով Հաղարծինի մշակութային շաբաթ, Արվեստի եւ արհեստների կենտրոն, Սահմանի երաժշտական փառատոն և Մեղրի փառատոն, ինչը ստեղծեց աշխատատեղեր երիտասարդների համար: Մշակույթի նախարարությունը հավաքական ներուժ է և կարող է դառնալ մի հարթակ, որտեղ պետական և ոչ կառավարական/անկախ ոլորտները կարող են հանդիպել, հաղորդակցվել և զարգանալ: 

Policy Brief (EN)

Policy Brief (AM)

Other interesting stories: