Մշակույթը կարևոր է

Դարձիր մշակույթի դեսպան՝ տարածիր տեղեկություն, թե ինչու է մշակույթը շատ կարևոր:

Մշակութային և ստեղծարար ոլորտները`

  • Համաշխարհային համախառն ներքին արդյունքի 4,5%-ն են` տարեկան 10% կանխատեսվող աճով
  • Զարգանում են ավելի արագ, քան արտադրության և սպասարկման ոլորտները
  • Եվրոպական Միության երկրներում աշխատատեղերի արդյունավետ ստեղծման և լավագույն աճի տեմպեր ցուցաբերող հատվածն են
  • Եվրոպական Միության 8.3 մլն քաղաքացիներին ապահովում են աշխատատեղերով. նրանց համախառն եկամուտը կազմում է 558 մլրդ եվրո:
  • 2014 թվականին Մեծ Բրիտանիայում այդ ոլորտները դարձել են ժամը 11 միլիոն եվրո շահույթի աղբյուր:
  • Երրորդ խոշորագույն գործատուն են Եվրամիությունում
  • Տրամադրում են 2.5 անգամ ավելի շատ աշխատատեղեր, քան ավտոմեքենաներ արտադրողները
  • Ապահովում են աշխատանքով ավելի մեծ քանակի երիտասարդների, քան որևէ այլ հատված
  • Աջակցություն են ցուցաբերում սկսնակ ընկերություններին, ձեռներեցությանը և նորարարություններին
  • Նպաստում են ներդրումների և զբոսաշրջության խթանմանը

Մշակույթ և արվեստ`

  • Զգալի ներդրում են կատարում թե՛առանձին անձանց, թե՛ ընդհանուր առմամբ հասարակության բարեկեցության բարձրացման ուղղությամբ
  • Նպաստում են համայնքների համախմբվածությանը
  • Խթանում են քաղաքացիների մասնակցությունը հասարակական կյանքում
  • Երջանկության բաղադրիչ են հանդիսանում
  • Բարելավում են առողջությունը
  • Աջակցում են վստահության ու երկխոսության կառուցմանը
  • Սահմանում են արժեքներ
  • Ապահովում են սերնդից սերունդ գիտելիքների փոխանցման շարունակականություն
  • Տարածում են հանդուրժողականության և մշակութային բազմազանության գաղափարը
Միլանի կահույքի ցուցահանդեսը և նորաձևության ինդուստրիան տարեկան քաղաք են բերում 3,5 մլն գործարար զբոսաշրջիկների, որոնք յուրաքանչուր օր ապրելու ու սնվելու, ինչպես նաև տեսարժան վայրեր այցելելու վրա ծախսում են 350 €, ինչն ապահովում է 2.5 մլրդ եվրո տարեկան եկամուտ և 80 000 աշխատատեղ:

Creative Industries Economic Estimates: Statistical Release – Department for Culture, Media and Sport of the UK, January 2015

The economic contribution of the creative industries to EU GDP and employment – Tera Consultant, September 2014

Building a Creative Nation: Evidence Review – Creative & Cultural Skills, 2014

Creating growth. Measuring cultural and creative markets in the EU – GECAS, December 2014

Tourism and the Creative Economy, OECD Studies on Tourism – OECD Publishing, 2014

Facts & Figures – the economic contribution of the creative and cultural sectors 

The value of the creative industries & culture – Private Investment in Culture 2007/08

FACTS

  1. ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ և ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ: Մշակութային ժառանգությունը որպես քաղաքի ձևավորման, մշակութային կոթողների պահպանման ենթակառուցվածքի զարգացման և կապիտալացման գործիք
  2. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ և ՍՏԵՂԾԱՐԱՐ /ՄՍ/ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՐՆ ԱՐԾԱՐԾՈՂ ԱՄՓՈՓԱԹԵՐԹ