Արևելյան գործընկերության երկրների մասնակցության չափանիշները
Արևելյան գործընկերության երկրների մասնակցության չափանիշները
Ծրագրին կարող են նաև մասնակցել երրորդ երկրները, ինչը կնքված համաձայնագրերի առարկա է հանդիսանում: Մասնակցության վերաբերյալ վերջին զարգացումները ներառող տեղեկատվություն կարելի է գտնել այստեղ՝ http://eacea.ec.europa.eu/creative-europe/library/eligibility-organisations-non-eu-countries_en

Արևելյան գործընկերության հետևյալ երկրների կազմակերպությունները կարող են դիմել Ստեղծարար Եվրոպայի մշակութային ենթածրագրին։ Ամբողջական մասնակցությունը MEDIA ենթածրագրում կախված է երրորդ երկրների աուդիո-վիզուալ ոլորտի օրենսդրության կարգավորումներից, թե որքանով են դրանք համապատասխանում ԵՄ երկրների դիրքորոշումներին: Դիրքորոշումների անհամապատասխանությունների դեպքում նրանք կարող են մասնակցել MEDIA ենթածրագրի հետևյալ սխեմաներին՝ վերապատրաստումներ, փառատոններ, լսարանների զարգացում և շուկաների հասանելիություն՝

  • Վրաստան,

  • Ուկրաինան,
  • Մոլդովա։

Ծրագրին կարող են դիմել առնվազն երկու տարվա իրավաբանական կարգավիճակ ունեցող կազմակերպությունները։

Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Ուկրաինա

Մշակութային ենթածրագրի համար Արևելյան գործընկերության այլ երկրներից գործընկեր կազմակերպություններ կարող են ներգրավվել ցանկացած կոնսորցիումի մեջ, որն ունի մասնակցության չափանիշներին բավարարող գործընկերների նվազագույն քանակ։ Ծրագրի ընդհանուր բյուջեի առավելագույնը 30%-ը կարող է հատկացվել կազմակերպությունների ներգրավմանը Արևելյան գործընկերության երկրներից:

Գործընկերներ

Ստեղծարար Եվրոպան աջակցում է առանց սահմանների համագործակցությանը և փոխանակումներին։ Որպես մշակութային ենթածրագրի մաս ֆինանսավորման հնարավորությունների (Եվրոպական ցանցեր, Համագործակցության ծրագրեր և Եվրոպական հարթակներ) դիմելու համար, Դուք պետք է աշխատեք գործընկերների հետ։ Լավագույն համագործակցությունը ժամանակի ընթացքում է ձևավորվում և կարող է ընդհանուր կամ տարբեր նպատակների ու ստեղծագործական գործելակերպերի խաչաձևում լինի։

Ինչպե՞ս կարող եք գտնել գործընկերների, ում հետ կարող եք համագործակցել՝  

  • մասնակցեք միջազգային կամ եվրոպական խորագրերով գործարար կապերի հաստատման միջոցառումների, փառատոնների և աշխատաժողովների,

  • անդամագրվեք որևէ եվրոպական ցանցի։ Սեղմեք այստեղ՝ մի քանի ցանցերի ցանկին ծանոթանալու համար,

  • Ստեղծարար Եվրոպայի կողմից ներկայումս ֆինանսավորվող Եվրոպական մշակութային ցանցերը հասանելի են հետևյալ հղումով`https://eacea.ec.europa.eu/sites/eacea-site/files/documents/results_eac-s18-2013-selected_projects_en.pdf 

Կիսվել ընկերների հետ