Երաք Unlimited նախագիծ Երևանում
«Փարոս» կամերային երգչախումբ
«Փարոս» կամերային երգչախումբը աշխարհում միակն է, որի անդամների մեծամասնությունը սայլակ օգտագործող և այլ տեսակի հաշմանդամություն ունեցող երգիչներ են։ «Փարոս»-ը ստեղծվել է 1993.-ին Կարմիր Խաչի հետվնասվածքային վերականգնողական կենտրոնին կից։ Երգչախմի տնօրեն Արմեն Ալավերդյանի խոսքի համաձայն, այն ժամանակ նպատակն ամենևին ամբիցիոզ չէր, երգչախումբը որպես վերականգնողական միջոցներից մեկն էր դիտարկվում։
«Ամենասկզբում վեց-յոթ երգիչ էինք, փոքր միաձայն սիրողական երգչախումբ», - հիշում է նա, - «Մեկ տարի անց երգեցողությունն արդեն քառաձայն էր և սկսեցինք բեմել»։
Ժամանակին երգչախմբում երգելու համար անհրաժեշտ էր միայն ցանկությունը և լսողության առկայությունը: Մոտ տասը տարի առաջ երգչախումբը ներառական դարձավ՝ ընդգրկելով պրոֆեսիոնալ երգիչների։ Այսօր այն 35 անդամ ունի։
Այս տարիների ընթացքում երգչախումբը բազմաթիվ ելույթներ է ունեցել Հայաստանում և արտերկրում, հյուրախաղեր ունեցել Լիբանանում, Վրաստանում, Ֆրանսիայում, Ավստրիայում և Ավստրիայում։ Մասնակցել է մցույթ-փառատոների։
Արմեն Ալավերդյանն ասում է, որ նրանք երբևէ չեն դիմել հատուկ ներառական երգչախմբերի փառատոների կամ մրցույթների մասնակցության համար։
«Սկզբունքայնորեն, չենք մերժում հատուկ փառատոների հրավերները, բայց մենք ուզում ենք մեր ստեղծագործական հնարավորությունները ցույց տալ հավասար պայմաններում։ Եթե սպորտում դա հաճախ անհնար է, ապա արվեստում միանգամայն հնարավոր է։ Մեր երգիչներն ավեի շատ պիտի աշխատեն, քանի որ նստած ու կանգնած երգելը տարբեր բաներ են, նստած, իհարկե, ավելի դժվար է։ Սակայն դա չի նշանակում, որ չեն կարող նույնքան լավ երգել, որքան սովորկան երգչախումբ», - ասում է Արմեն Ալավերդյանը։
«Փարոսի» երգացանկը ներառում է Կոմիտասի, Եկմալյանի, Սյունիի, Կարա-Մուրզայի, Կանաչյանի, Մանսուրյանի, Տերտերյանի, և այլ հայ, ինչպես նաև ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների խմբերգերը։ Երգչախումբը թողարկել է 4 տեսահոլովակ և 3 ձայնասկավառակ։
«Փարոս»-ին աջակցում են համանուն հիմնադրամը, «Ունիսոն» ՀԿ-նև այլ կազմակերպություններ։ Օրինակ, «Շառլ Ազնավուր» հիմանդրամը հատուկ հարմարեցված ավտոբուս է նվիրել, իսկ ն է հոգում։ Երգիչները գսլսի են տաքսիներով, ՇԱրլ անձնավուրի հիմնադրամը հարմարեցված ավտոբուս է նվիրել, «Վիվասել ՄՏՍ» ընկերությունը սիմվոլիկ աշխատավարձ է տրամադրում երգիչներին։
Արմեն Ալավերդյանն ասում է, որ այս տարիների ընթացքում շատ մեծ է փոփոխությունը երգչախմբի ընկալման հարցում։ «Առաջին տարիներին մեր բեմ դորս գալը միշտ հորդառատ արցունքներով էր ուղղեկցվում, անկախ այն բանից, թե ինչ էինք երգում։ Հիմա արդեն լսարանը մեզ հետ է, և ադեկվատ է արձագանքում կատարմանը, հետևելով համերգի, երաժշտության տրամաբանությանը»։
2018-ին «Փարոս» կամերային երգչախումբը հիմնադրման 25-ամայկն է տոնում։ «Հայաստանում այնքան շատ կոլեկտիվներ լուծարվեցին, երգչախմբեր փակվեցին, հատկապես 1990-ականներին, իսկ մենք դեռ կանք», - հպարտությամբ փաստում է Արմեն Ալավերդյանը։
Երևան, Խորենացի, 24/2, բնակարան 23, +37491 42 61 20, info@parosfoundation.org, www.paros.am
«Պար` առանց սահմանների»
Երևանի ամենափոքր թատրոններից մեկում, որն, իդեպ, հենց այդպես էլ կոչվում է՝ «Փոքր» թատրոն, 2013-ին մեկնարկել է «Պար` առանց սահմանների» ծրագիրը։ Ծրագրի նախաձեռնողը Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղն էր, որը ոգեշնչվելով Միացյալ Թագավորության հնագույն ներառական պարային խմբի՝ «Կանդուկո»-ի հաջողությունից, որոշեց հաշմանդամություն ունեցողներին պարի ու թատրոնի միջոցով վստահություն ներշնչել և իրենց ներուժի դրսևորումը խրախուսել այս ձևով։
Կայացման փուլը երկար է տևել։ Մոտ մեկ տարվա ընթացքում տարբեր մասնագետների հետ աշխատանքներ են անցկացվել, կաազմակերպվել դասընթացներ, բրիտանացի պարուսույցների հետ փորձի փոխանակման միջոցառումներ։ Խումբը ձևավորվել է բաց հրավերով։ Դասընթացների 80 մասնակցներից, որոնցից կեսը հաշմանդամություն ունեցող մարդիկ էին, ընտրվել են տասը պարող, որոնցից չորսը հաշմանդամություն ունեն։
Պարախումբը ղեկավարում է «Փոքր» թատրոի գեղարվեսատկան ղեկավար Վահան Բադալյանը։ Նա պատմում է, որ իր համար, որպես ռեժիսորի, նախագիծը շատ հետաքրքիր էր։ «Մենք չէինք ցանկանում պարզապես հաշմանդամություն ունեցող մարդկանց համար զբաղմունք ստեղծել։ Մեր նպատակը «Կանդուկո»-ի մակարդակի պորֆեիոնալ պարախումբ ունենալն էր։ Իհարկե, ամենասկզբում բարդությունների առերեսվեցինք, որովհետև մեզ մոտ այդ խմբի մարդիկ կտրված են կրթական օջախներից, առավելևս՝ արվեստի հետ շփումից։ Մեր մասնակիցների մեծ մասը կյանքում առաջին անգամ էր թատրոն մտնում։ Ինձ շատ հետաքրքիր է աշխատել այս պարախմբի հետ, որովհետև գործ ունեմ այլ մարմնի հետ, որն ունի շարժան այլ տրամաբանություն, այլ մտածողություն, նոր ձևեր գտնելու, նոր շարժումներ, գեղագիտական փորձարկումներ անելու տեղ է, որը ստեծագործական աշխատանքի ամենահետարքրքիր մասն է»- ասում է նա։
Գեղարվեստական, մասնագիտական առումով թատերախումբն այսօր անկախ է։ Ֆինանսապես այն դեռևս կախված է Բրիտանական խորհրդից, պարբերաբար դիմում է միջազգային կազմակերպություների դրամաշնորհային ծրագրերին։ Պարողների աշխատավարձը ներկայացումների տոմսերի վաճառքից է գոյանում։
«Իմ երազներում կարող եմ պատկերացնել, որ թատրոնը կկարողանա ինքնբավ դառնալ կոմերցիոն իմաստով։ Բայց իրականության մեջ մենք չենք կարող տոմսերի գինը բարձրացնել, մեր դահլիճը բավականին փոքր է, և այլն, և այլն։ Հիմնականում, սա այն ոլորտն է, որ աջակցություն պիտի ստանա նաև այլ աղբյուրերից», - ասում է Վահան Բադալյանը։
Այս տարիներին թատերախումբը չորս ներկայացում է ստեղծել, որոնքցից մի քանիսը ներկայացրել է նաև արտերկրում, թատերական փառատոներին։ Վահանն ասում է, որ պրոֆեսիոնալ առումով շրջագայությունները շատ դրական են անդրադառնում աշխատանքի վրա։ «Մեզ մոտ որոշակի խղճահարույց վերաբերմունք կա հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ։ Տպավորություն է, որ ինչ էլ անեն, լավ է, զարմանալի է։ Բայց ինձ համար դա այդպես չէ։ Միայն 100 տոկոսանոց արդյուքն եմ ակնկալում նրանցից»։
Երևան, Աբովյան 11, vahanbadalyan@yahoo.com, +37410 561438
https://www.facebook.com/nca.smalltheater/
«Մայրի»
Ներառական կրթության մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, արդեն 1995 թվականին Հայաստանում միակ վալդորֆյան դպրոցը՝ «Արեգնազան» կրթահամալիրը, հատուկ կարիքներով երեխաների սկսեց ընդունել։ Դպրոցում արվեստին ու արհեստներին մեծ ուշադրություն է հատկացվում: Այստեղ 2010 թվականին ծնվեց «Մայրի» բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոնը, որը սոցիալական թերապիայի ուղղությամբ իր գործունեությունը սկսեց 2014 թվականին։
Կենտրոնում տարբեր տարիքի երիտասարդներ աշխատում են կիրառական արվեստի որոլտում։ Այստեղ գործում են փայտամշակման, խեցեգործության, նկարչության, կարի, մոմի պատրաստման արհեսատնոցներ։ «Մայրի»-ի սաները հիմնականում հոգեկան առողջության ոլորտի զարգացման յուրահատկություններով երիտասարդներն են։
«Մայրի»-ն խիտ բնակեցված թաղամասում է գտնվում և բաց է շրջապատի բոլոր երեխաների համար: «Մեր նպատակը ոչ թե հատուկ կարիքներով մարդկանց զբաղեցնելն է, այլ նրանց անհատական կարողությունները զարգացնելու համար հնարավորություններ ստեղծելը», - ասում է կենտրոնի տնօրեն Զարուհի Մանուկյանը։
«Երբեմն, շատ ժամանակ է պահանջվում պարզ գործողություններ սովորելը, սակայն ոգևորիչ է, երբ արդյունքում գեղեցիկ մի բան է ստացվում»։
2013 թվականին կենտրոնի ներառական թատերախումբն առաջին ներկայացումով հանդես եկավ։ Թատերախումբը տարեկան մոտ մեկ ներկայացում է պատրաստում։ Հիմնականում դրանք հեքիաթներ են, հաճախ՝ զվարճալի կլոունադա: «Փորձում ենք բերել նրան, որ մեր երիտասարդների համար արհեստն ու արվեստը ինքնաճանաչման, զարգացման առիթ դառնան։ Երբ հարուստ հուզական աշխարհ ունեցող նկարիչը անհավանական գեղեցիկ, հարուստ գույներով նկար է ստեղծում, դա հրաշալի է, բայց շատ կարևոր է օգնել նրան նաև բացահայտել ձևի և չափի գաղափարը», - ասում է Զարուհի Մանուկյանը։
«Մեծ խնդիրներից մեկը, որին բախվում ենք, թերահավատությունն է։ Հաճախ ենք լսում․ «Երևի, նա չի կարող»։ Սակայն որոշ ժամանակ անց, պարզվում է, որ ամեն ինչ էլ կարող է, ավելին, պահանջում ենք որակյալ աշխատանք, որի արդյունքում պիտի ստացվի մրցունակ ապրանք:
Կենտրոնի աշխատանքը ֆինանսավորվում է Նորվեգիայի կառավարության դրամաշնորհի և այլ դրամաշնորհների շնորհիվ։ Որոշակի եկամտի աղբոյուր է նաև արհեստանոցներում ստեղծված արտադրանքը: Զարուհին ասում է, որ փորձում են սոցիալական ձեռնարկության հիմքեր դնել , որպեսզի ամուր կանգնեն երկու ոտքի վրա և չսպասենք հանգանակությունների։
Երևան, Եղբայրության 11, +37491 210 737, +37410 462 707, ngomayri@gmail.com
https://www.facebook.com/ngomayri/