EPIC EYE. ինչպես կրթական ծրագրից ռոքի ու էլեկտրոնային երաժշտության փառատոն ծնվեց
Գաղափարը
Արտերկրում կրթությունն ավարտելուց հետո Գևորգ Ավետիսյանը որոշել է, երկրի գիտական կյանքն ակտիվացնելու նպատակով, ուսանողների փախանակման ծրագիր իրականացնել հայրենիքում։
2016-ին նա Հայաստան բերեց 80 ուսաող տարբեր երկրներից։ 2017-ին ծրագրին միացավ Հայաստանի խոշորագույն տուրիստական ընկերություններից մեկը՝ Armenia Travel-ը։
- Հայաստանում զբոսաշրջության ոլորտում գերիշխող տեսակը պատմամշակութայինն է, որով, հիմնականում, տարեց մարդիկ են հետաքրքրված։ Ես ցանկանում էի Հայաստան բերել ամբողջ աշխարհում ամենաակտիվ, ապագան ստեղծող խավը՝ ուսանողներին: Երիտասարդների համար երկիրը հրապուրիչ դարձնելու համար պետք է զարգացնել նաև այլ ոլորտները, ստեղծել առիթներ, որպեսզի նրանք ցանկանան գալ՝ կլինի դա կրթական տուրիզմ, թե փառատոնային տուրիզմ,- ասում է Գևորգը։
2017-ի Կրթական ճամբարի նախագծի ավարտին մասնակիցների համար երաժշտական բացօթյա փառատոն կազմակերպելու գաղափար ծնվեց։
- Հեռուստացույցով պատահաբար Հայկական ռոք ասոցիացիայի նախագահ Վարդան Գրիգորյանի հարցազրույցը տեսա։ Նրանք Music Drive փառատոնն էին կազմակերպում։ Ինձ շատ դուր եկավ հարցազրույցը և որոշեցի, որ մեր ծրագրը կարող ենք ռոք համերգով ամփոփել։ Ամեն ինչ ինքնուրույն կազմակերպեցինք, Վարդանն օգնեց կազմել լայնափը, որում այդ անգամ միայն հայկական խմբերը ներգրավվեցին։ Մեծ ակնկալիքներ չունեինք, սակայն այնպես ստացվեց, որ և՛ հադսատեսի քանակը մեր սպասելիքները գերազանցեց, և՛ մեդիան շատ դրական արձագանքեց։ Ռուսական զբոսարշրջական պարբերականներից մեկն էլ մեզ ԱՊՀ տարածքում թոփ 5 բացօթյա փառատոների ցանկում ներգրավեց։
Պետք է ասել, որ նման համընկումը պատահական չի կարելի համարել։ Տասնամյակներ շարունակ Հայկական ռոք ասոցիացիան և Վարդան Գիգորյանի (Dogma էթնո մետալ ռոք խումբ) պես նվիրյալները ջանացել են փառատոնային այս մշակույթը ներդնել Հայաստանում։ Բացօթյա փառատոն կազմակերպելու հերթական ճիգը համախմբեց մարդկանց, որոնք և՛ ցանկություն, և՛ հնարավորութուն ունեն միանալու այս ընթացքին։
2018-ին որոշվեց շարունակել նախագիծը, իսկ փառատոնն ավելի լայնամաշտաբ դարձնել։ Հայտագրումն ընդհատվեց Հայաստանում ապրիլ-մայիսին տեղի ունեցած Թավշյա հեղափոխության պատճառով և այն տեղափոխվեց 2019-ին։ Սակայն, չհրաժարվելով փառատոնն անցկացնելու գաղափարից, կազմակերպիչները բոլոր ուժերը որոշեցին այդ միջոցառման իրականացմանն ուղել:
Արտիստները
Գևորգը խոստովանում է, որ ամենաբարդը, թերևս, ֆինանսների խնդիրն է։
- Մեր երկիրը ընդամենը մեկ ճանապարհ ունի դեպի աշխարհ՝ օդայինը։ Դա բավականին թանկ է։ Օրինակ, Նիդերլանդներից խումբ բերելու համար միայն ճանապարհածախսը 10․000 ԱՄՆ դոլարից ավել է կազմում: Երբեմն տոմսեր են գնվում նաև գործիքների համար։ Գործընկերների և գլխավոր հովանավորի աջակցությունն ունենալով, մենք գնացինք այդ ծախսին։
Գևորգը, չերկմտելով, սկսել է գրել իր ճանաչած խմբերին և դիջեյներին։ Ընդորում, նշաձողը ամենասկզբից շատ բարձր է եղել։
- Միտք կար հրավիրել մեգա-աստղ, ինչը չհաջողվեց իրականացնել մի շարք պատճառներով. մենք դեռևս հայտնի չենք, մարդիկ չգիտեն, ինչ կարելի է ակնկալել, անվտանգության առումով մտավախություն կար։ Կենտրոնացանք այն լավ արտիսների վրա, որոնք կարողացան այս տարի գալ: Ես երաժիշտ չեմ, առաջնորդվում էի ճաշակովս։ Ռոքի վերբերյալ մշտապես խորհրդակցել եմ Վարդան Գրիգորյանի հետ՝ լիովին վսահելով նրան: Հետո ծանոթացքա նաև DJ-ների ասոցիացիայի նախագահ Վարդան Բաբայանի հետ։ Նրա օգնությամբ էլ ամրագրեցինք DJ-ներին,- պատմում է Գևորգը։
- Այդպիսով, առաջին օրը փառատոնի գլխավոր բեմում հեդլայներների թվում հանդես եկան դիջեյներ Ten Walls-ը Լիտվայից, Paji-ն և Tube & Berger դուետը Գերմանիայից, Teom- ը և Supacooks դուետը Հայաստանից: Երկրորդ և երրորդ օրերը նվիրված էին ռոք երաժշտությանը: Փառատոնի գլխավոր հյուրերն էին Leprous խումբը Նորվեգիայից, հոլանդական Vuur -ը, բրիտանական Antimatter-ը և հունական Poem-ը:
Հարթակ
Կազմակերպիչների համար կարևոր էր, որ փառատոնն անցկացվի բնության գրկում, սարերով ու անտառներով շրջապատված գեղեցիկ վայրում։ Սակայն անհրաժեշտ էր հաշվի առնել նաև զարգացած ենթակառուցվածքային համակարգը, մասնավորապես՝ հյուրանոցային ֆոնդի հագեցվածությունը։ Ծաղկաձորը, հայտնի հանգստավայր լինելով, կարող է միանգամից մեծ քանակությամբ հյուրերի ընդունել։ Բացի այդ, այստեղ կա սպորտբազայի տարածքը, որը, ըստ Գևորգի, շատ հարմար է նման միջոցառման համար։
- Մենք, բնականաբար, ուսումնասիրել ենք բացօթյա փառատոնային հարթակների կազմակերպման միջազգային փորձը, օրինակ, Tomorrowland-ը, Burning Man-ը։ Հաջողվեց շատ լավ տարածք գտնել, ֆուդքորտ կազմակերպել, քեմփինգ, որտեղ կարելի էր վարձակալել վրան, կամ սեփականը բերել: Նաև հետաքրքիր ժամանց ապահովեցինք. զիպ-լայն, մարզումներ կազմակերպեցինք, վոլեյբոլ, ֆուտբոլ, բասկետբոլ խաղալու հնարավորություն կար և այլն։ Մեր նպատակն էր, որ մարդիկ բացի լավ երաժշտություն լսելուց, կտրվեին կենցաղից։
Անվտանգություն
Գևորգը պատմում է, որ նման միջոցառումների ներկա լինելով արտերկրում, կամ պարզապես գիշերային ակումբնեի մթնոլորտին ծանոթանալով, հասկացել է, որ փառատոնի անցկացման ընթացքում ամենակարևոր բաներից մեկը անվտանգության ապահովումն է։
- Ծնողները հանգիստ պիտի լինեն իրենց դեռահաս երեխաների համար, այն ընտանիքներով պիտի այցելեն։ Մենք համագործակցում էինք և՛ ոստիկանության, և՛ ԱԻՆ-ի հետ, և՛ մասնավոր մի ընկերության հետ։
Վստահություն
Փառատոնն այս տարի մինչև 10 հազ․ հանդիսատես էր ակնկալում։ Փոխարենը ներկա եղավ շուրջ 3000-4000-ը։ Գևորգը համարում է, որ պատճառը աշխատանքը ուշ սկսելն ու ոչ բարենպաստ եղանակային պայմաններն էին նաև։
- Բնականաբար, բացեր կային, բայց դա նորմալ է, սա սկիզբն է։ Հետևություններն արված են, և ոչ ոք թևաթափ չի լինում: EPIC EYE-2019-ի նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են: