Ստեղծարար Եվրոպա աշխատանքային հանդիպման մասնակցության հրավեր

Երբ` Ապրիլի 26-ին Որտեղ` Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանում /ք. Երևան, Զարոբյան փողոց, տուն 3 / Ժամը` 10:00-15:00

Եվրոպական Միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագիրը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու աշխատանքային հանդիպմանը, որի ընթացքում կներկայացվեն Ստեղծարար Եվրոպա ծրագիրը և դրա արդյունավետությունը մշակութային ոլորտի ներկայացուցիչների համար: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության կողմից և նպատակ ունի ապահովել մշակութային, ստեղծարար և տեսալսողական ոլորտների աջակցությունը: 2014-2020 թվականներին ծրագրին հատկացված բյուջեն կազմոմ է 1.436 մլրդ. եվրո և գործածվելու է խթանելու եվրոպական մասշտաբի ծրագրեր, որոնք նախատեսում են շրջագայություններ, հանդիսատեսի շրջանակի ընդլայնում, հմտությունների փոխանցում և զարգացում:

Աշխատանքային հադիպմանը մասնակցության հայտ կարող են ներկայացնել Հայաստանում գործող մշակութային և ստեղծագործ այն կազմակերպություններն ու միությունները, որոնք ցանկանում են ընդլայնել իրենց միջազգային կապերի շրջանակը և ներգրավվել եվրոպական միջսահմանային համագործակցության ծրագրերում: Հանդիպման նպատակն է աջակցել այն կազմակերպություններին, որոնք ունեն նախագծի թե մշակված, թե նախնական տարբերակներ: Աշխատանքային հանդիպումը կվարի Լիտվայի Ստեղծարար Եվրոպա ծրագրի ղեկավար տիկին Էգլե Դելտուվայտեն, ով նաև վարում է նախագծի կառավարման դասընթացներ և միջազգային մշակութային համագործակցության փորձագետ է:

Աշխատանքային հանդիպման ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները՝

1. Ինչ է իրենից ներկայացնում Ստեղծարար Եվրոպա ծրագիրը, և ինչով այն կարող է աջակցել մշակույթի ոլորտում գործող համակարգողներին:

2. Որոնք են ծրագրին մասնակցելու պայմանները:

3. Որ մշակութային թեմաներն են այսօր գտնվում Եվրոպայի ուշադրության կենտրոնում:

4. Ինչպես ընդլայնել միջազգային կապերը և մշակել կայուն նախագծեր:

Մասնակցությունն անվճար է: Աշխատանքային լեզուն անգլերենն է: Մասնակիցներին կտրամադրվի հայերեն թարգմանություն:

Նորայր Երզնկյան

Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագիրի ազգային համակարգող

+374 10 552945

Armenia@culturepartnership.eu

Other interesting stories: