«ՄՇԱԿՈՒՅԹԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ» ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

Հայաստանի վերլուծական զեկույց.

«Մշակույթը զարգացման համար» ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցանիշները (CDIS) շահերի ջատագովության և քաղաքականության գործիք է՝ մշակված 2005 թվականի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիայի քարտուղարության շրջանակներում: Մշակութային ոլորտի ցուցանիշները մշակութային և ստեղծարար ոլորտների հնարավորությունները գնահատելու համար միջազգայնորեն կիրառվող ելակետային տվյալներ են: Դրանք երկրներին հնարավորություն են ընձեռում առավել մրցունակ լինել միջազգային շուկայում, խթանել տեղեկատվության փոխանակումը որոշում կայացնողների, քաղաքացիական հասարակության և առևտրային ոլորտի միջև, բացահայտում են մշակութային գործիչների գիտելիքային բացերը և կարիքները, ինչպես նաև բացահայտում են մշակութային և ստեղծարար ոլորտներում հնարավոր ցանցերը, լավագույն փորձը և բացերը: CDIS-ը փորձարկվել և իրականացվել է 11 երկրում սկսած 2009 թվականից և որակական ու քանակական տվյալների միջոցով մատնանշում է մշակույթի՝ կարողություն զարգացնող և խթանող դերը կայուն զարգացման գործում:

CDIS-ի հիմնական նպատակներն են՝

  • ներկայացնել պատճառաբանված հիմնավորում մշակույթն ազգային և միջազգային զարգացման ռազմավարություններում և ծրագրերում ներառելու համար,
  • հավաքագրել նոր տվյալներ` մշակույթի ոլորտում փաստերի վրա հիմնված քաղաքականություն և մշտադիտարկման համակարգեր մշակելու նպատակով,
  • զարգացնել մշակույթի և զարգացման ոլորտի տվյալների հավաքագրման ու վերլուծության կարողությունները,
  • խթանել կայուն զարգացման գործում մշակույթի դերի մասին իրազեկությունը միջգերատեսչական երկխոսության միջոցով,
  • խթանել համատիպ փոխըմբռնում միջազգային մակարդակում: CDIS մեթոդաբանությունն ուսումնասիրում է հետևյալ յոթ հիմնական բնագավառները. տնտեսություն, կրթություն, կառավարում, սոցիալական մասնակցություն, գենդերային հավասարություն, հաղորդակցություն և ժառանգություն:

CDIS-ի մասին լրացուցիչ տեղեկատվությունը ներկայացված է հետևյալ հղումով՝ www.unesco.org/creativity/cdis.

CDIS Armenia Technical Report (EN)

CDIS Armenia Analytical Report (EN)

CDIS Armenia Analytical Report (AM)

Other interesting stories: