
Նախամասնագիտական փորձ Եվրոպական Միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի գրասենյակում
Աշխատավայրը` ք. Երևան, Հայաստան
Աշխատանքային ժամեը` օրական 4 ժամ, երկուշաբթիից-ուրբաթ
Փորձաշրջանի սկիզբը` հունվարի 23, 2017թ.
Տևողությունը` 6 ամիս / օրական 4 ժամ/
Աշխատանքային պայմանները՝ աշխատանքը վճարովի է, և հավակնորդը պետք է աշխատի իր անձնական օգտագործման դյուրակիր համակարգչի վրա:
Հավակնող թեկնածուն պետք է՝
-
լինի վերջին կուրսի ուսանող կամ նախագծի կառավարման, միջազգային հարաբերությունների, հասարական կապերի, արվեստի կառավարման ֆակուլտետի շրջանավարտ:
-
նախկինում ներգրավված լինի մշակութային ծրագրերում կամ հետաքրքրված լինի նման ծրագրերով:
-
գերազանց տիրապետի հայերենին և անգլերենին:
-
կարողանա վարժ հաղորդակցվել թե բանավոր, թե գրավոր:
-
կարողանա արդյունավետ լուծել իր առջև դրված խնդիրները և ունենա թե ինքնուրույն, թե թիմային աշխատանքի հմտություններ:
-
պատրաստ լինի կատարել գրասենյակային տարբեր բնույթի առաջադրանքներ:
-
Ֆեյսբուք սոցիալական ցանցում ծրագրի փակ խմբերում ծրագրային նորությունների և նյութերի զետեղում, ընթացիկ լրահոսի թարմացում:
-
Ծրագրի գործընկերների հետ ամսական կտրվածքով հեռախոսազրույցների վարում:
-
Ծրագրի առաջխաղացման և հաղորդակցության հարցերի աջակցություն:
-
Ծրագրի տվյալների բազայի թարմացում և պահպանում:
-
Ծրագրի ազգային համակարգողի հետ համաձայնեցված թիմի այլ անդամների աջակցություն:
-
Վերապատրաստում թիմի ողջ անձնակազմի կողմից:
-
Եվրոպական միության ծրագրերում աշխատելու փորձ:
-
Վկայական և երաշխավորագիր ծրագրի կողմից:
-
Աշխատանքային հանդիպումներ կամ դասընթացներ հաճախելու հնարավորություն:
-
Միջազգային կազմակերպությունում աշխատելու փորձ:
-
Կապեր նորահայտ մշակութային և ստեղծարար ոլորտներում:
Հետարքրքրված թեկնածոները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը /CV/ և ուղեկցող նամակը /ոչ ավել քան 1 A4 էջ ծավալով/ armenia@culturepartnership.eu հասցեին` նամակի վերնագրի դաշտում նշելով այն պաշտոնը, որին հավակնում են (Intern) և իրենց ազգանունը: Հայցադիմումների վերջնաժամկետը սույն թվականի դեկտեմբերի 31-ն է, ժամը`23.59: Ձեր հարցերը կարող եք հղել armenia@culturepartnership.eu էլեկտրոնային հասցեով: