
Աշխարհում լավագույնը ճանաչված Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենը պատմում է իր հավակնոտ ծրագրի մասին
Թումոն արտադպրոցական ուսումնական նոր միջավայր է, որտեղ 12-18 տարեկան հազարավոր պատանիներ, ուղղորդվելով հմուտ մանկավարժների ու մեդիա մասնագետների կողմից, իրականացնում են իրենց անհատական ուսումնական պլանը: Հատուկ մշակված ուսումնական հարթակը պատրաստում է նրանց գործնական աշխատանքների համար։ Մասնագիտացված դասընթացները, դասախոսություններն ու միջոցառումները ուսանողներին հնարավորություն են տալիս կիրառել իրենց գիտելիքներն ու հմտությունները նաև առօրյա կյանքում: Թումոյի նպատակն է ընդլայնել երիտասարդների մտահորիզոնը և միջոցներ տրամադրել իրենց լիարժեք ստեղծագործական ներուժը բացահայտելու համար: Թումոն շահույթ չհետապնդող կազմակերպություն է: Թումո ծրագրին մասնակցելն անվճար է, այն բաց է բոլոր տեղացի պատանիների համար:
2016 թվականին ֆրանսիական We Demain ամսագրի կողմից հրապարակած լավագույն նորարար դպրոցների վարկանիշային աղյուսակում Թումո կենտրոնն առաջինն է՝ գերազանցելով ցուցակում ընդգրկված այնպիսի դպրոցների, ինչպիսիք են Սիլիկոնյան հովտի AltSchool-ը, Տոկիոյի Fuji Kindergarten-ը, ինչպես նաև Steve Jobs School-ը:
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն իմ առավել հավակնոտ մասնագիտական նախաձեռնությունն է, և առավել հատուցողը: Ինժեների իմ մասնագիտական կարիերան սկսել եմ Նյու Յորքում, որտեղ ղեկավարում էի Մանհեթենի մի քանի հայտնի բարձրահարկ շենքերի շինարարությունը։ Սակայն ես նաև սեր ունեի կրթության հանդեպ, և ոգևորված էի կրթությունն ու տեխնոլոգիաները համատեղելու գաղափարից:Ես նախաձեռնեցի «Երեք նուռ» (“Three Pomegranates”) կրթական ծրագիրը, երբ դեռ Միացյալ Նահանգներում էի ապրում, և ստեղծեցի Հայաստանի դպրոցների ցանց, որ համագործակցում էր Սփյուռքի խոշոր համայնքների հայկական դպրոցների հետ ամբողջ աշխարհով մեկ: Կոլումբիայի համալսարանում կրթության ոլորտում մագիստրոսի աստիճան ստանալուց և ընտանիքիս հետ Հայաստան տեղափոխվելուց հետո, ես օգնեցի Թումոյի նախագծմանը և մեկնարկմանը, ինչը նման էր իրականություն դարձող երազի, ինձ, ու ես վստահ եմ՝ գործընկերներիցս շատերի համար:
Բարձր նպատակներ ունեցեք, եղեք պահանջկոտ Ձեր և Ձեր գործընկերների հանդեպ, միշտ հարգեք մարդկանց, ում հետ աշխատում եք և ում ծառայություններ եք մատուցում, համոզվեք, որ սիրում եք այն, ինչ անում եք, և անում եք այն, ինչ սիրում եք, շրջապատեք Ձեզ ընդունակ ու մոտիվացված մարդկանցով։ Ձեր ծրագրում մարդկանց գրավելու միակ երկարատև եղանակը գերազանց արդյունքներ ցուցադրելն է։ Թումոյի մեր փորձը ցույց է տվել, որ ինչքան կենտրոնանում ենք ծրագրերի դրական ազդեցության ու հաջող արդյունքների վրա, այնքան ավելի հեշտ է դառնում թիմի ամրապնդումը։ Եվ հենց հիմա մենք ունենք հրաշալի թիմ, որով ես շատ հպարտ եմ:
Մենք միշտ շահագրգռված ենք համագործակցել այլ երկրների ու կազմակերպությունների, այդ թվում`ԵՄ- ի հետ: Ի դեպ, այժմ աշխատում ենք ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող մի նախագծի վրա, որը կիրականացվի Թումոյի կողմից: The Next Generation Anti-Corruption Game - «Հաջորդ սերնդի հակակոռուպցիոն խաղ») նախատեսված է ցույց տալ ուսանողներին, թե ինչպես նրանք կարող են պայքարել կոռուպցիայի տարբեր ձևերի ու մասշտաբների դեմ, որ կարող են հանդիպել, ուինչպես արձագանքել յուրաքանչյուր իրավիճակում։ Դա ինտերակտիվ և զվարճալի խաղ կլինի՝ լսարանին այնպես գրավելով, որ նրանք կյուրացնեն, թե ինչպիսիազդեցություն կարող է ունենալ կոռուպցիոն վարքագիծը: ԵՄ -ի հետ հաջող համագործակցության մեկ այլ օրինակ ԵՄ-ի կողմից հովանավորվող ու հայտարարված մրցույթը, որն իրականացվում է «ՌեԱնիմանիա» (“ReAnimania”) անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի հետ համատեղ, «Տաղանդների որս» (“Talent Hunting”) ծրագրի շրջանակներում: Թումոյի «Ճչացող անիմացիա» (Yelling Animation) ստարտապը հաղթել է մրցույթում, և ստեղծվել է «Մոգական մարդը» (“Magic Man”) կարճ անիմացիոն ֆիլմը, որը կարևորում է այնպիսի դրական արժեքներ, ինչպիսիք են հանդուրժողականությունը և ընդունումը։ Մենք անհամբերությամբսպասում ենք հետագա համագործակցությունների, և համոզված եմ, որ ապագա գործընկերությունները նույնքան բեղմնավոր կլինեն։
Դպրոցի ուսանողների աշխատանքների մի մասին կարող եք ծանոթանալ Թումո կենտրոնի կայքում:
---
Մարի Լու Փափազյանը Սիմոնյան կրթական հիմնադրամի և Թումո կենտրոնի գործադիր տնօրենն է։ Նա Կրթությունը հանուն զարգացման հիմնադրամի համահիմնադիրներից է: Նախկինում ղեկավարել է «Երեք նուռ» նախագիծը՝ կապելով հայ ուսանողներին իրենց աշխարհասփյուռ հասակակիցների հետ՝ առցանց կրթական գործունեության միջոցով։ Մարի Լուն մասնագիտացել է կրթական ոլորտում, ավարտել է Կոլումբիայի ուսուցչի քոլեջը, Նյու Յորքում աշխատել է որպես առեւտրային եւ բնակելի երկնաքեր շենքերի շինարարության գծով մենեջեր։ Տիկին Փափազյանը ՀՀ վարչապետին առընթեր Տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդի անդամ է:
Photo by Eric Grigorian