Հայաստանի տուրիզմի թվային հարթակիմշակում (ՏԹՀԱ)
Հայաստանում զբոսաշրջությունը աճող արդյունաբերություն է։ Միջազգային զբոսաշրջիկների Հայաստան ժամանումների թիվը 2011թ․-ին հասել էր 757.9 հազարի մեկ տասնամյակ առաջ գրանցված 114.5 հազարից։ Հայաստանի կառավարության 2008թ․-ի ռազմավարությամբ սահմանվել էր միջազգային զբոսաշրջիկների 1.5 միլիոն ժամանում մինչև 2020թ․-ը, այնուամենայնիվ, այս թիրախային ցուցանիշը գերազանցվել էր արդեն 2015թ-ին։
Պոտենցիալ շուկայի ծավալը ավելին է, քան 11 միլիոնը (8 միլիոն արտասահմանում ապրող հայ և մոտավորապես 3 միլիոն օտարերկրացի)։
Ազգային վիճակագրական տվյալների հավաքագրմման նպատակով վերջերս անցկացված հարցումը ցույց է տալիս, որ հայերը շատ բարձր մակարդակի մշակույթ սպառողներ են։ Տեղացիներին և օտարերկրացիներին գրավում են տարբեր համերգներ, օպերային և բալետի ներկայացումներ, փառատոներ և այլ մշակութային միջոցառումներ, հատկապես եթե դրանք կազմակերպված են մարզային կամ հարևան երկրներից շրջագայության ձևաչափով։ Սա նշանակում է, որ կա նաև ներգա տուրիզմի ակտիվացման ներուժ։
Չնայած այս ամենին՝ չկա առցանց որևէ հարթակ կամ կայք, որը կտրամադրի համակողմանի, թարմ և ճշգրիտ տեղեկատվություն թե՛ սիրված, թե՛ դեռևս չբացահայտված զբոսաշրջային վայրերի մասին։ Չկա նաև տոմսեր պատվիրելու առցանց համակարգ ներգնա և միջազգային զբոսաշրջիկների համար։ Սա հատկապես խնդրահարույց է զբոսաշրջային վայրեր որոնելիս։