Հայաստանում ստեղծարար ոլորտի հեռանկարները՝ 7 խորհուրդ փորձագետներից
Ֆորումի նպատակն էր ուրվագծել Հայաստանում ստեղծարար ոլորտի զարգացման ճանապարհային քարտեզը՝ համախմբելով քաղաքականություն իրականացնողներին, մշակութային գործիչներին, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, բիզնեսի զարգացման մասնագետներին, կրթության ոլորտի փորձագետներին և ստեղծարար ոլորտի ներիկայացուցիչներին:
Քրիստինա Ֆարինա, ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի Արևելյան գործընկերության տարածաշրջանում ստեղծարար արդյունաբերության զարգացման զեկույցի հեղինակ
Խաչվող ոլորտներ
Ստեղծարար արդյունաբերության զարգացման համար անհրաժեշտ է միասնական և ունենալ այն մասին, թե ինչպես դա պիտի արվի։ Առաջին հեթին պետք է ներգրավել քաղաքականություն մշակող մարմիններին, անձանց։ Այս պարագայում մշակույթի, արտաքին գործերի, կրթության և տնտեսության նախարարությունները, ինչպես նաև սփյուռքը պիտի միասին ապահովեն այդ զարգացումը։ Նրանցից յուրաքանչյուրն իրենց գործառւոյթներն ու պատասխանատվության շրջանակներն ունեն, որոնք սակայն խիստ փոխկապակցված են։
Համագործակցություն՝ մրցակցության փոխարեն
Ստեղծարար համայնքները պիտի հասկանան, որ միայն միավորվելով և շփվելով նրանք կկարողանան ազդել ստեղծարար արդյունաբերության զարգացման համար անհրաժեշտ այլ պատասխանատու մարմինների վրա։ Այստեղ չկա մրցակցություն, կա միայն համագործակցության արդյունքում ստեղծվող արժեք։ Ստեղծարար կազմակերպությունները փոքր են, նրանք անհրաժեշտ են միմյանց։ Բացի այս ինքնակազմակերպվելով, աջակցելով միմյանց նրանք կարող են ստեղծել հարթակներ, որտեղ կկարողանան ներգրավվել նաև երիտասրադները։
Բազմազանություն
Չի կարելի կենտրոնանալ ստեղծարար ոլորտի մեկ կամ մի քանի ճյուղերի զարգացման վրա։ Սա անիմաստ է։ Եթե որոշում ենք զարգացնել համակարգչային խաղերի ոլորտը, ապա շատ շուտով պարզվում է, որ դրանց ստեղծման համար հարկավոր են սցենարիստներ՝ մարդիկ, որոնք պատմություններ կստեղծեն, երաժիշտներ, դիզայներներ և այլն։ Հավասարաչափ ներդրումներ կատարելով բոլոր հնարավոր ուղղություններով և թույլ տալով ստեղծագործողներին, ստեղծարարներին գտնել հմտությունների կիրառման ոլորտները և հնարավոր համադրությունները՝ կարելի է հույս ունենալ, որ զարգացումը կընթանա բնականոն հունով։ Սա էկոհամակարգի մի մասն է, որը պիտի ամբողջական լինի և սնուցվի տարբեր աղբյուրներից։
Անամարիա Ուիլս, մշակութային և ստեղծարարության հարցերով խորհրդատու, «Քորդի Ուլիս» գործընկերության անդամ, Ստեղծարար արդյունաբերությաունների զարգացման նախկին տնօրեն
Քարտեզավորում
Հարկավոր է սկսել քարտեզավորումից։ Կարելի է անցնել բոլոր քաղաքներով, իրականում երկրների մեծամասնությունը սկսում է քաղաքից։ Անհրաժեշտ է հստակ պատկերացնել, թե ինչ է կատարվում Հայաստանում, որտեղ և ինչ տեսակ բնական տաղանդներ կան, ինչ են նրանք անում և ներդնել ուժեղ ճյուղերի մեջ։ Դա կարող է լինել դիզայնը, երաժշտությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, կարևոր է հասկանալ, որ համաշխարհային շուկայում տեղ գտնելու համար նրանք աջակցության կարիք կունենան։
Հմտությունների զարգացում
Ի՞նչ է հարկավոր ստեղծարար արդյունաբերության ցանակացած ճյուղի կայուն զարգացման համար։ Առնվազն երկու տեսակի հմտություններ։ Եթե հարկավոր են թատրոնի ռեժիսորներ՝ նրանց պետք է կրթել։ Ոլորտին հարկավոր են նաև հատուկ հմտությունների տիրապետող գործարարներ։ Իդեպ շատ ավելի հեռանկարային է կենտրոնանալ ոչ թե համալսարանական կրթության, այլ իրավասության տրամադրման վրա։ Պետք է հավասարաբար ներդնել երկու տեսակի հմտւոթյունների զարգացման մեջ։ Պետք է օգնել ստեղծարար մարդկանց երկու վագր հեծնել։ Որովհետև երբ նրանք հասկանան, որ ստեղծարարությամբ հնարավոր է գումար վաստակել և դադարել սպասել պետության կամ ներդրողների աջակցությանը, նրանք կհասկանան գումար վաստակելու նշանակությունն ու կարևորությունը։ Նրանք կշարունակեն ոգևորված մնալ իրենց աշխատանքով, սակայն ոգևորությունը կկրկնապատկվի, երբ նրանք հասկանան, որ այն նաև ազատություն կարող է պարգևել։ Սա նաև որոշակի քաջություն կտա զարգացնելու և ընդլայնելու սեփական բիզնեսը։
Փոքր կազմակերպություններ
Տնտեսության կարգախոսն է. «Կարևորը աճն է», եթե ձեռնարկատեր ես, ընդլայնիր ձեռնարկությունդ։ Իրականում, Եվրոպայում 60.000 խոշոր մեքենաշինական ձեռնարկություն կա և 1.3 մլն ստեղծարար արդյունաբերության ոլորտում աշխատող կազմակերպություն։
Նայելով այս տարբերությանը, պետք է հասկանալ, որ աճը ոչ միայն ուղղահայաց կարող է չափվել, այլև հորիզոնական։ Այս ոլորտում շատ ավելի լավ է ունենալ բազմաթիվ մանր ձեռնարկություններ, քան մի քանի խոշոր կազմակերպություն։ Սա է ստեղծարար սեկտորի էկոլոգիան։
Իրյո Օյասար, «Սոլոն» գործըներության գլխավոր բաժնետեր, Wize Guys and GameFounders սթարթափի խորհրդատու, ստեղծարար արդյունաբերության զարգացման, ռիսկային կապիտալի և հովանավորչական ներդրումների փորձագետ
Ներքին ռեսուրսի արդիականացում
Հայաստանում մարդիկ շատ ստեղծարար են և ինքնութույն ու նորարար մտածելակերպ ունեն։ Այս առումով Հայստանը շատ շահեկան դիրքում է՝ կարիք չկա մասնագետներ և գաղափարներ ներկրել։ Խնդիրն այն է, որ ոլորտը նոր է զարգանում և շատերին դեռևս հասկանալի չէ, ինչպես է պետք վարվել։ Անհրաժեշտ է ծանոթանալ միջազգային փորձին, գործիքներին և գործընթացներին։ Ինչպես, օրինակ, թենիսի դեպքում։ Եթե դու շատ լավ ես տիրապետում թենիս, սակայն քո միակ փորձառությունը միայն քո երկրի հետ է կապված, դու չես աճի։ Անհրաժեշտ է միջազգային մրցույթների մասնակցել, համեմատել քո հմտություններն այլ խաղացողների հմտությունների հետ։ Հայաստանի ստեղծարար ոլորտի մասնագետները պետք է համաշխարհային փորձ ձեռք բերել միջազգային մակարդակի վրա և ստեղծել ցանց, որը կօգնի զարգացնել գաղափարները։