
Գործարար ստեղծագործականության ուղեցույց. Դեյվիդ Փերիշի գիրքը հրատարակվել է հայերեն
Դեյվիդ Փերիշը մշակութային և ստեղծարար արդյունաբերության, մարքեթինգի և գործարար ռազմավարության գիտակ է, մի քանի գրքերի հեղինակ և քոուչ: Նրա «Մարզաշապիկներ և կոստյումներ. գործարար ստեղծագործականության ուղեցույց» գիրքը հիմնված է Դեյվիդի ստեղծարար տնտեսության ոլորտում 20 տարվա փորձի վրա:
Գրքում հեղինակը պնդում է, ստեղծարար ոլորտում աշխատող մասնագետները չպետք է ընտրեն ստեղծարարության (մարզաշապիկների) և գործարարության (կոստյումներ) միջև. Փոխարենը կարող են զարգացնել իրենց յուրահատուկ գործարար ռազմավարությունը, որը կբերի եկամուտ և բարենպաստ ազդեցություն կունենա ստեղծարարության վրա: Դեյվիդ Փերիշի գիրքը գործնական առաջարկների իր սեփական փորձից և այլ բիզնես մոդելներից հաջողված օրինակների հավաքածու է:
Կարդալով այս գիրքը՝ Դուք կսովորեք, թե ինչպես նախագծել մարքեթինգային ռազմավարություն, ընտրել բիզնես մոդելը և շուկայում Ձեր տեղը, վերլուծել շուկան, մրցակցությունը, Ձեր սեփական կազմակերպությունը և ինչ տեսակ առաջնորդություն ընտրել: Դուք կստանաք հեղինակային իրավունքների, նախագծի կառավարման և անձնական աճի մասին գործնական խորհուրդներ:
Այս գիրքը օգտակար է ձեռնարկատերերին, հատկապես նրանց, ովքեր աշխատում են ստեղծարար արդյունաբերության ոլորտում, կազմակերպությունների առաջնորներին և նրանց համար, ովքեր ցանկանում են շուկա մտնել նոր նախաձեռնությամբ:
ԵՄ՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի կայքում Դուք հնարավորություն ունեք լսելու Դեյվիդ Փերիշի ինտենսիվ դասընթացներից երկուսը. Ռազմավարական ծրագրավորում և Մարքեթինգ: Յուրաքանչյուր դասընթաց՝ 30 րոպե տևողությամբ: Ուսումնասիրելով իրական դեպքերը՝ Դուք կսովորեք վերլուծել Ձեր շուկան եւ Ձեր կազմակերպության ուժեղ եւ թույլ կողմերը, ինչպես նաև գտնել Ձեր տեղը շուկայում: Կարճ թեստը հանձնելուց հետո կտրվի վկայական:
Երեք խորհուրդ Դեյվիդ Փերիշի գրքից.
1. Լսե՛ք ձեր հաճախորդներին: Փորձե՛ք պատասխանել ձեր հաճախորդների հարցին. «Ի՞նչ ես կստանամ սրանից»: Ձեր առաքելությունն է բացահայտել հաճախորդների կարիքները և ստեղծել ճիշտ արտադրանք:
2. Դուք չեք կարող վաճառել ձեր արտադրանքը միանգամից բոլոր հաճախորդներին: Օգտագործե՛ք ձեր ստեղծարարությունն և ընտրե՛ք մի խումբ հաճախորդներ կոնկրետ ապրանքի համար:
3. Սահմանե՛ք ձեր կազմակերպության արժեքը: Դա կլինի ձեր ուղեկիցը հաջողության ճանապարհին:
Խորհուրդ Դեյվիդ Փերիշից: https://www.culturepartnership.eu/en/article/balancing-creativity-and-business
Հարցազրույց Դեյվիդ Փերիշի հետ: https://www.culturepartnership.eu/en/article/david-parrish-platforma
Անվճար առցանց դասընթացներ:
http://www.davidparrish.com/free-online-business-courses-cultural-entrepreneurs/
Ստեղծարար մարքեթինգի լավագույն բլոգեր:
http://www.davidparrish.com/best-creative-marketing-blogs/
Գրքի հայերեն թարգմանությունը հնարավոր է ձեռք բերել «Հայ գիրք» գրախանութից (Իսահակյան 16/ա) և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարևանությամբ գտնվող կրպակից: