Մշակութային-կրթական գործընկերության զարգացումը Հայաստանի մարզերում
Հայկական շատ մշակութային հաստատություններում խրախուսվում է զարգացնել հատուկ կրթական ծրագրեր քաղաքային և գյուղական դպրոցների համար: Այս կրթական ծրագրերը լրացուցիչ օժանդակություն են դպրոցական նյութերին, և դպրոցականներին ավելի արագ և արդյունավետ կընդգրկեն մշակութային կրթության մեջ: Այնուամենայնիվ, մարզերի դպրոցներին և աշակերտներին հատուկ ուշադրություն չի հատկացվում: Այս քաղաքականության ամփոփագրի հեղինակները հարցումներ են անցկացրել Կոտայքի մարզի 80 դպրոցներում և հավաքել են տեղեկատվություն 80 դպրոցների տնօրեններից և 500 աշակերտներից: Մասնակիցներն առանձնացրեցին երկու ոլորտ, որոնք պետք է ամրապնդվեն մշակութային կրթության շրջանակներում.
Հանրակրթական դպրոցական ծրագիր
Դպրոցական ծրագիրը հաճախ ներառում է հռչակավոր հայերի կենսագործունեության մասին տեղեկատվություն, որը կարելի է ավելի մանրամասն ուսումնասիրել այդ մարդկանց թանգարաններն այցելելով, տեսահոլովակներ և տեսադասընթացներ դիտելով և այլն: Որոշ դպրոցներ դեռևս վարանում են համագործակցել մշակութային հաստատությունների հետ:
Լրացուցիչ ուսումնական ծրագրեր
Մշակութային հաստատությունները մասամբ են համագործակցում մարզերի դպրոցների հետ ազգային տոների, ծեսերի, միջմշակութային միջոցառումների կամ թանգարանային գիշերների արտադասարանային ծրագրերի շրջանակներում: Հարցումների արդյունքում պարզվել է, որ կա հինգ խոչընդոտ մշակութային կրթական նախաձեռնությունների պատշաճ կազմակերպման համար։
1. Դպրոցների որոշ մասում ֆինանսական միջոցների պակաս նման նախաձեռնությունների իրականացման համար;
2. Դպրոցի ուսուցիչների ոչ բավարար հետաքրքրվածություն և պատրաստակամություն;
3. Պատշաճ առաջխաղացում և մշակութային իրազեկվածություն ապահովելու աշխատանքների պակաս;
4. Սահմանափակ թվով կրթական նյութեր և գործիքներ;
5. Կրթական և մշակութային կազմակերպությունների միջև թույլ համագործակցություն (կամ դրա բացակայություն):
Այս խնդիրները կարող են լուծվել, եթե ստեղծվի Մշակույթի և կրթության զարգացման կենտրոն, որը կգործի որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն և կխթանի մարզերի մշակույթը և կրթությունը: Ծրագիրը կարող է մեկնարկել Կոտայքի մարզից:
Առաջարկություններ
1. Հնարավորություն տալ մարզերի դպրոցականներին մասնակցել մշակութային միջոցառումներին
2. Մշակել արվեստի կրթության ծրագրեր մարզերի համար
3. Վերանայել օրենքները և պահանջել մշակութային կրթության աշխատանքներ բոլոր դպրոցներում
4. Աջակցել մշակույթի և կրթության ոլորտների համագործակցությանը տեղական և կենտրոնական իշխանությունների օգնությամբ
5. Ընդգրկել ծնողական խորհուրդներին
6. Ներգրավել մշակույթի և կրթության մասնագետներին:
7. Ստեղծել կայք մշակութային և կրթական իրազեկվածության մասին
8. Իրականացնել դպրոցական ծրագիրը համալրող գործողություններ մշակութային հաստատություններում