
ՍՏԵՂԾԱՐԱՐ ՔԱՂԱՔՆԵՐ ԵՎ ՄԱՐԶԵՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ: ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (Օլենա Պրավիլո)
ԵՄ` Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակում իրականացվող «Ստեղծարար քաղաքներ և մարզեր» նախաձեռնությունը մեկնարկել է 2016թ.` նպատակ ունենալով ցույց տալ մշակույթի և ստեղծարարության կարևորությունը մարզերում և մարզային քաղաքներում:
Սիսիանի քաղաքապետարանը Ստեղծարար քաղաքներ եւ մարզեր նախաձեռնությանը մասնակցելու հայտ էր ներկայացրել հետեւյալ պատճառներով՝
- Այս նախաձեռնությունը թույլ կտա քաղաքին առավել զարգացնել իր բացառիկ ստեղծարար եւ մշակութային ռեսուրսները եւ ամբողջովին օգտագործել իր ներուժը;
- Քարտեզագրման եւ ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքները թույլ կտան տեղի բնակչությանը բացահայտել ամենակարեւոր ռեսուրսները եւ դրական ազդեցություն ունենալ քաղաքի սոցիալական եւ տնտեսական զարգացման գործում;
- Այս գործընթացը կբարձրացնի քաղաքի բոլոր շահառուների իրազեկվածությունը, իսկ աշխատանքային հանդիպումների, դասընթացների եւ քարտեզագրման աշխատանքների շնորհիվ կիրականացվի կարողությունների զարգացում: