Անվճար առցանց դասընթացներ մշակույթի կառավարիչների համար Եվրոպայի լավագույն փորձագետների կողմից
Յուրաքանչյուր դասընթաց բաղկացած է մի քանի կարճ հոլովակից, որոնց հաջորդում են գործնական խորհուրդները և օրինակները։ Դասընթացի ավարտից հետո Դուք կարող եք ստանալ վկայական ։ Դասընթացները հասանելի են ութ լեզվով (հայերեն, ռուսերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, վրացերեն, ռումիներեն և ադրբեջաներեն) և ներառում են մշակութային և ստեղծարար արդյունաբերության ոլորտում եվրոպական լավագույն փորձը։
Դասընթացին մասնակցելու և վկայական ստանալու համար Դուք պետք է ընտրեք Ձեր նախընտրած թեման ծրագրի կայքէջում https://www.culturepartnership.eu/am/publishing/online-learning, ուսումնասիրեք դասընթացի նյութերը և ճիշտ պատասխանեք թեստի հարցերին։ Դասընթացներից չորսը՝ Ռազմավարության մշակում, Շահերի պաշտպանություն, Ստեղծարար Եվրոպա և Ծրագրի առաջարկի շարադրում, արդեն տեղադրված են կայքում։
Ռազմավարության մշակում դասընթացը Ձեզ կսովորեցնի ձևակերպել կազմակերպության տեսլականը, իրականացնել ներքին և արտաքին վերլուծություններ, որոշակիացնել մրցակցային առավելությունները և իրագործել հաջող մարկետինգային նախագիծ (դասընթացը մշակվել է ստեղծարար բիզնեսի մասին հայտնի գրքի հեղինակ Դեյվիդ Փերիշի կողմից)։
Շահերի պաշտպանության դասընթացի հոլովակները Ձեզ կսովորեցնեն մշակել շահերի պաշտպանության ռազմավարություն։ Դուք նաև գործնական խորհուրդներ կստանաք հիմնական գործիքների և արդյունավետ քարոզարշավի մեթոդների մասին (դասընթացը մշակվել է հաղորդակցության փորձագետ Անուշ Բեղլոյանի կողմից)։
Ստեղծարար Եվրոպա հեռահար ուսուցման դասընթացը բաղկացած է հինգ հոլովակներից, քայլ առ քայլ հրահանգներով՝ ինչպես դիմել Ստեղծարար Եվրոպային՝ մշակույթի ոլորտում Եվրոպայի ամենամեծ դրամաշնորհային ծրագրին (դասընթացը մշակվել է Ստեղծարար Եվրոպա ծրագրի Լիտվայի գրասենյակի ղեկավար Էգլե Դելտուվայտեի և Էստոնիայի գրասենյակի ղեկավար Իվլին Կարու-Վեսկիոյայի կողմից)։ Այս դասընթացի շնորհիվ Ստեղծարար Եվրոպա ծրագրին դիմելիս Դուք կիմանաք ընտրության չափանիշների, գրանցման ընթացքի, գործընկերների փնտրման և հաջողության գրավականների մասին։
Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի նպատակն է աջակցել մշակութային և ստեղծարար արդյունաբերությանը և մեծացնել դրանց ներդրումը սոցիալ-տնտեսական զարգացման մեջ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։ Դասընթացների մասին ավելին իմանալու համար այցելեք www.culturepartnership.eu կայքէջը կամ գրեք info@culturepartnership.eu հասցեին։