content
‹‹Ստեղծարար Եվրոպա›› առցանց դասընթաց
‹‹Ստեղծարար Եվրոպա›› առցանց դասընթաց
Դասընթացը բաղկացած է 5 դասախոսությունից, որոնք Դուք կարող եք լսել 15 րոպեի ընթացքում և իմանալ՝ ինչպես ստանալ ֆինանսավորում ձեր նախաձեռնության համար: Մեր փորձագետները՝ Էգլե Դելտուվայտեն` Ստեղծարար Եվրոպա ծրագրի ղեկավարը Լիտվայում և Իվլին Կարու-Վեսկիոյան՝ Էստոնիայում, կսովորեցնեն Ձեզ՝ ինչպես կազմել լավ հայտադիմում, ներկայացնել այն մրցույթի և գտնել միջազգային գործընկերներ: ‹‹Ստեղծարար Եվրոպա››-ն ԵՄ-ի խոշորագույն դրամաշնորհային ծրագիրն է, որ ֆինանսավորում է մշակութային և տեսալսողական ոլորտի նախագծեր: Առանձին նախագիծը կարող է ստանալ 200 000-ից մինչև 2 միլիոն եվրո արժողությամբ ֆինանսավորում: Կարճ թեստն անցնելուց հետո Դուք կստանաք վկայական:

Դասընթացի ավարտին կարող եք վկայական ստանալ՝ պատասխանելով թեստի հարցերին: Վկայականը տրամադրվում անգլերեն՝ էլեկտրոնային տարբերակով:
Կիսվել ընկերների հետ