-
Ստեղծարար տնտեսության մեջ արժեքի ստեղծման դասընթաց
-
Դասախոսություն 1. ՇՈՒԿԱՆԵՐ ԵՎ ԱՐԺԵՇՂԹԱՆԵՐ
-
Դասախոսություն 2. ԱՐԺԵՇՂԹԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
-
Դասախոսություն 3. ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ
-
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ 4. ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԲԻԶՆԵՍ ՇՐՋԱՆԱԿ
-
Դասախոսություն 5. ՆԱԽԱԳԾԻՑ ԴԵՊԻ ԱՐՏԱԴՐԱՆՔ
-
Դասախոսություն 6. ԹՎԱՅՆԱՑՄԱՆՆ ՈՒ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐՄԱՐՎԵԼԸ
-
Օգտակար ռեսուրսներ
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- ‹‹Ստեղծարար Եվրոպա›› առցանց դասընթաց
-
«Դրամահավաքի կազմակերպում եվ համագործակցություն» դասընթաց
-
Դասախոսություն 1. Գործարարություն եվ նորարարություն՝ հաջող դրամահավաքի վեկտորները
-
Դասախոսություն 2. Ստեղծարար ստարտափների գործարար մոդելները եվ արտաքին ֆինանսավորման աղբյուրները
-
Դասախոսություն 3. Համագործակցություն. արդյունավետ բիզնեսի ծրագրավորման խթան
-
Հետագա ընթերցանության համար նախատեսված առցանց և հավելյալ նյութերի ցանկ
-
Փաստեր
-
Դեպքեր/օրինակներ
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- ‹‹ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ›› ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ
- Թվայնացված հաղորդակցության դասընթաց
-
‹‹Մշակույթ և ստեղծարարություն›› դասընթաց
-
Դասախոսություն 1. Մշակույթի սահմանումը
-
Դասախոսություն 2. Մշակույթի դերը
-
Դասախոսություն 3. Մշակույթ, հակամարտություն և երկխոսություն
-
Դասախոսություն 4. Ստեղծագործ տնտեսություն
-
Դասախոսություն 5. Մշակութային և ստեղծարար հատվածներ
-
Դասախոսություն 6. Ստեղծարար միտքը քաղաքներում
-
Դասախոսություն 7. Զանգվածային և էլիտար մշակույթ
-
ԹԵՍՏ ԵՒ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
«Հաղորդակցություն» առցանց դասընթաց
-
Դասախոսություն 1. Ռազմավարական հաղորդակցության հիմնական սկզբունքները
-
Դասախոսություն 2. Ռազմավարական հաղորդակցության փուլերը
-
Դասախոսություն 3. Ռազմավարական հաղորդակցության հիմնական սկզբունքները
-
Դասախոսություն 4. Ռազմավարական հաղորդակցության հիմնական տարրերը՝ լսարան, ուղերձներ, ուղիներ, խոսնակներ եվ ժամանակ
-
Դասախոսություն 5. ԶԼՄ-ների հետ հաղորդակցություն. խորհուրդներ հաջողության հասնելու համար
-
Հավելյալ նյութեր
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- Ծրագրի առաջարկի շարադրման դասընթաց
- Մշակութային ռազմավարության դասընթաց
-
Շահերի պաշտպանության դասընթաց
-
Դասախոսություն 1. Ինչ է ջատագովությունը, և ինչով կարող է այն օգնել
-
Դասախոսություն 2. Հիմնահարցի վերլուծություն և բացահայտում
-
Դասախոսություն 3. Արտաքին միջավայրի արտապատկերում
-
Դասախոսություն 4. Օրենսդիր մարմինների անդամների վրա ազդելը, ազդեցություն գործելը և բարձրաձայնելը
-
Դասախոսություն 5. Ջատագովության արշավի գնահատում
-
Փաստեր ջատագովության և լոբբիստների մասին
-
Ջատագովության ներուժի գնահատում
-
Մեկնաբանող օրինակ
-
Ընթերցանության հավելյալ նյութեր
-
ԹԵՍՏ ԵՒ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
«Ֆինանսները ստեղծարար կազմակերպությունների համար» դասընթաց
-
Դասախոսություն 1. Այն, ինչ պետք է իմանաք նախքան դասընթացը սկսելը
-
Դասախոսություն 2. Բյուջեի մշակում
-
Դասախոսություն 3. Բյուջեի հղկում
-
Դասախոսություն 4. Բյուջեն դրամական հոսքերի վերածելը
-
Դասախոսություն 5. Ընթացիկ նախագծի ֆինանսների կառավարում
-
Դասախոսություն 6. Նախագծի ծախսերի հաշվետվություն
-
Դեպքի մեկնաբանություն
-
Հավելյալ հղումներ
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
Դոնորներից ֆինանսական միջոցների ստացման ռազմավարության դասընթաց
-
Դասախոսություն 1. Որոշեք` ինչ եք ուզում, եվ ինչն է իրատեսական
-
Դասախոսություն 2. Կատարեք ուսումնասիրությունները` սահմանափակելով դաշտը
-
Դասախոսություն 3. Սահմանեք թիրախային կազմակերպությունները, փոխեք ձեր կազմակերպությունը
-
Դասախոսություն 4. Առաջին կապեր հաստատելը:
-
Լրացուցիչ ուսումնական նյութեր
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- Ռազմավարական ծրագրավորման դասընթաց
-
«Մարքեթինգի» դասընթաց
-
Դասախոսություն 1. Ի՞նչ է մարքեթինգը կամ շուկայագիտությունը
-
Դասախոսություն 2. Մարքեթինգային ռազմավարություն
-
Դասախոսություն 3. Հաճախորդներին լսելը
-
Դասախոսություն 4. Հաճախորդի շահերը
-
Դասախոսություն 5. Մարքեթինգի 3 բաղադրիչը
-
Տեղեկատու. 20 հիմնական փաստ մարքեթինգի մասին
-
Մարքեթինգային ռազմավարության արդյունավետության ստուգացանկ
-
Կոնկրետ դեպքի ուսումնասիրություն. Մարքեթինգի երեք բաղադրիչը
-
ԹԵՍՏ ԵՒ ՎԿԱՅԱԿԱՆ
-
Տեսլական և հաջողություն
Ռազմավարական տեսլականը և գործարար հաջողության հստակ սահմանումը ռազմավարական ծրագրավորման էական բաղադրիչներ են բոլոր ստեղծարար բիզնեսների և մշակութային ձեռնարկությունների համար:
Տեսլականը հստակեցնում է ստեղծարար բիզնեսի կամ մշակութային ձեռնարկության ապագայի միտումները: Հայտնի նաև որպես ռազմավարական տեսլական` այն իրենից ներկայացնում է երազանքներ ապագայի մասին, բառերով արտահայտված մի պատկեր, որի հիմնական նպատակը մարդկանց ներշնչելն է թե՛ հույզերի, թե՛ տրամաբանության միջոցով:
Իր` «Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները» ամենագնայուն գրքում Սթիվեն Ռ. Քովին խորհուրդ է տալիս սկսել` մտքում պատկերացնելով, թե ինչպիսին է լինելու վերջը:
Առաջնորդի հիմնական գործառույթներից մեկը մարդկանց տեսլականով ոգևորելն է: Սա կոչվում է ոգեշնչող առաջնորդաոճ:
Բոլորը պետք է իմանան իրենց ընկերության և կազմակերպության ռազմավարական տեսլականը և ընդունեն այն:
«Տեսլականը հստակեցնում է, թե որ ուղղությամբ պետք է շարժվի կազմակերպությունը:»
Ջոն Փ. Կոտլեր Հարվարդի գործարար ուղեցույց
Հաջողակ ստեղծարար բիզնեսներին անհրաժեշտ է ստեղծարար տաղանդի և ռազմավարական գործարար կառավարման համակցությունը, որը ես անվանում եմ շապիկի և կոստյումի համակցություն:
Երբեմն այս երկու բաղադրիչը կարող են դրսևորվել մեկ անհատի աշխատանքում, սակայն հիմնական փորձը ցույց է տալիս, որ ստեղծարարության և գործարարության ներդաշնակությունը ծնվում է ավելի մեծ թիմում, որտեղ ամենաքիչը երկու մարդ կա:
Այսպիսով, նույնիսկ եթե ներգրավված գործընկերները զանազան խառնվածքի տեր մարդիկ են` օժտված տարբեր հմտություններով, նրանք պետք է ծառայեն միևնույն տեսլականին:
Գործընկերները կարող են տարակարծիք լինել ռիսկին, աճին, ֆինանսական հատուցումներին առնչվող հարցերում: Այս դեպքոմ յուրաքանչյուր ոք կարող է յուրովի պատկերացնել այն գործարար ռազմավարությունը, որն իրենց կօգնի հասնել տարբեր նշանակետերի:
Ինչպես տեսնում ենք, համատեղ տեսլականի առկայությունը լավագույն սկիզբն է: Եթե մարդիկ սերտ համագործակցում են հետապնդելով միանգամայն տարբեր նպատակներ, դա կարող է հանգեցնել հակամարտության կամ փակուղու:
Ջենիֆեր Հարիսը` Management Today-ի /Կառավարումն այսօր/ թղթակիցը մատնանշում է, որ հնարավոր է համակցել տարաբնույթ հմտություններ, բայց ոչ` դիրքորոշումներ: Ես համամիտ եմ նրա հետ:
1904 թվականին Ֆրեդերիկ Հենրի Ռոյսը հանդիպեց Չարլզ Սթյուարթ Ռոլսին Մանչեսթերում: Առաջինն ինժեներ էր, իսկ երկրորդը` գործարար: Նրանց գործընկերության արդյունքում ծնվեց հանրաճանաչ Ռոլս-Ռոյս ընկերությունը:
Ստեղծարար ձեռներեցները հասնում են հաջողության`ապագայի հստակ տեսլականը և վերջնական նպատակը պատկերացնելու միջոցով:
Հաջողություն
Մեզնից յուրաքանչյուրը ցանկանում է լինել հաջողակ, սակայն հաջողության բազում սահմանումներ կան: Տարբեր մարդիկ տարբեր ձևով են ընկալում հաջողությունը, այդ իսկ պատճառով բավարար չէ կրկնել, որ ցանկանում ենք, որ ձեր բիզնեսը հասնի հաջողության: Հաջողության տարաբնույթ սահմանումներով առաջնորդվելն ինքնին անհաջողության կհանգեցնի, ավելի լավ է հստակեցնել և գործընկերների հետ համաձայնեցնել հաջողության ձեր սահմանումը` առաջնորդվելով ձեր իսկ պայմաններով, և ոչ թե այլ մարդկանց կարծիքով կամ ակնկալիքով:
Ստեղծարար բիզնեսների հետ որպես խորհրդատու աշխատելիս ես ոչ թե խնդրում, այլ պահանջում եմ, որ նրանք սահմանեն հաջողությունը: Եթե իրենք համոզված չեն, թե որն է իրենց վերջնական նպատակը, ապա ինչպես ես կարող եմ օգնել նրանց հասնել այնտեղ: Հաջողության սահմանումը հստակեցնում է տեսլականը:
Ֆինանսական հաջողությունը ձեռնարկություններից մեծ մասի համար կարևոր է, բայց ոչ բեկումնային: Ստեղծարար ձեռներեցներն ինձ հայտնում են իրենց ցանկությունները` ունենալ հատուցող աշխատանք, հետաքրքիր նախագծերի ընտրության հնարավորություն, ձեռք բերել ճանաչում իրենց ոլորտում ինքնավարություն, գործընկերներ, ինչպես նաև վայելել ներդաշնակություն աշխատանքային և անձնական կյանքի միջև:
Բիզնեսի աճ
Հստակեցրու քեզ համար, թե ինչպես և որ ուղղությամբ ես ցանկանում աճեցնել քո բիզնեսը: Փոքր ձեռնարկությունները կարող են լինել շահութաբեր և թողնել իրենց հասարակական ազդեցությունը: Ամեն ինչ ծավալով չի որոշվում:
Կազմակերպության տեսլականը ու հաջողության սահմանումն հստակեցնելը ցանկացած գործարար ռազմավարության կամ ծրագրի լավագույն սկիզբն են և կօգնեն բացահայտել կազմակերպության առաքելությունը, արժեքներն ու այն ամենը, ինչ ընկած է վերջինիս հիմքում:
Առաքելություն և փիլիսոփայություն. ահա այն երկու բանալին, որ կօգնեն մեզ սահմանել բիզնեսը: Ոչ անունը, ոչ էլ կանոնադրությունը դեր չեն խաղում բիզնեսի սահմանման մեջ:
«Հստակ և իրատես գործարար նպատակները սահմանվում են կազմակերպության առաքելությամբ և նպատակներով»:
Փիթեր Դրուքեր. /տես` Փիթեր Դրուքերի Բիզնեսի տեսությունը/