content
Դասախոսություն 3. Ինչպե՞ս հարցազրույց վերցնել մշակութային գործիչներից
Դասախոսություն 3. Ինչպե՞ս հարցազրույց վերցնել մշակութային գործիչներից
Հարցազրույցները կարող են բազմաթիվ ձևերով հանդես գալ, այդ թվում՝ լինել ակնարկներ, հարց ու պատասխաններ՝ հարցազրույցի տեքստի գրառմամբ և առցանց աուդիո փոդքասթ: Հարցազրույց կարելի է վերցնել արվեստագետներից, հեղինակներից և մշակութային գործիչներից կամ նրանց հետ համագործակցող անձանցից, օրինակ՝ հրատարակիչներից կամ պատկերասրահների սեփականատերերից:

Մշակութային գործչից հարցազրույց վերցնելուն նախապատրաստվելիս ամենակարևոր խնդիրը նրա (և անշուշտ ամենավերջին) գործերին և կենսագրական մանրամասներին հնարավորինս համակողմանի ծանոթանալն է: Նախապատրաստական այլ գործողություններից կարող են լինել նաև անցյալում գրված գրախոսականնների ընթերցումը և նրանց վրա ազդեցություն ունեցած արվեստի ուղղությունների մասին ավելին պարզելը: Դուք պետք է մտածեք առանցքային թեմաների և նրանց աշխատանքի զարգացման ուղու մասին, ինչպես նաև նրանց կյանքի և արվեստի համատեքստի մասին: Դուք կարող եք նաև խոսել այլոց հետ, ովքեր գիտեն այդ արվեստագետին կամ նրա աշխատանքը

Հարցազրույցը հարկ է կառուցել զգուշությամբ՝ ամենակարևոր հարցերը սովորաբար տրվում են սկզբում, բայց հարկ է պատրաստ լինել ուշադիր լսելու և փոխելու կառուցվածքը, եթե զրույցն այլ ուղղությամբ զարգանա: Դուք կարող եք մշակութային գործչին հնարավորություն տալ արձագանքել իր գործերի հասցեին արված քննադատություններին: Երբ հարցազրույցն այնպես եք գրում, որ այն դառնա ակնարկ, ավելացրեք համատեքստ և քննադատություն՝ ամփոփ ներկայացնելով մշակութային գործչի կյանքը և գործունեությունը: Համոզվեք, որ որոշ կոլորիտ էլ եք ներկայացնում, այսինքն՝ ներառում եք միջավայրի, անձի, հանդիպման վայրի, արվեստի գործերի որոշ նկարագրություն և բազմաթիվ մեջբերումներ: 

Դուք կարող եք մշակութային գործչի հետ հարցազրույցը դարձնել մի ամբողջական դիմանկար, որը կարող է հանդես գալ որպես մի ողջ դարաշրջանի կամ վայրի դիմանկար. գտեք պատմական կամ քաղաքական մեծ ուժեր կամ արվեստի ձևի զարգացումը պայմանավորող հանգամանքներ, կամ քարտեզագրեք այդ ոլորտը, օրինակ՝ ջազ կամ կախարդական ռեալիզմ, կամ գտեք որևէ վեճ կամ բանավեճ

Կիսվել ընկերների հետ