content
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ 3. Խոսքից գործ:
Մշակութային յուրաքանչյուր ռազմավարություն ինքնատիպ պետք է լինի։ Ամեն երկիր, քաղաք, հաստատություն կամ կազմակերպություն պետք է ունենա իր իսկ կառուցվածքը, սահմանի սեփական խնդիրներն ու գտնի դրանց լուծումները։

Ընդհանուր առմամբ, մշակութային գրեթե բոլոր ռազմավարությունները ներառում են հետևյալ կետերը՝

  • Մշակութային բովանդակության ստեղծում, տարածում և պահպանում։
  • Բովանդակություն և ենթակառուցվածք. ինչպե՞ս հավասարակշռել մշակութային ենթակառուցվածքի՝ լավ վիճակում պահպանումն ու դրանք մարդկային ռեսուրսներով և գործունեությամբ հագեցնելը։ 
  • Մշակութային հաստատությունները և ոչ կառավարական հատվածի դերը. ինչպե՞ս աջակցել պետական հաստատություններին՝ միևնույն ժամանակ բարենպաստ պայմաններ ստեղծելով մասնավոր հատվածի և դրա անկախ գործունեության համար։ 
  • Աշխատավարձեր ու սոցիալական երաշխիքներ. ինչպե՞ս հնարավորություններով ապահովել մշակույթի ոլորտի մասնագետներին և արժևորել նրանց ավանդը։
  • Ֆինանսավորման մեխանիզմներ. ինչպե՞ս ֆինանսավորել մշակույթի ոլորտը և տարբերակել ֆինանսավորման աղբյուրները՝ չհիմնվելով միայն պետական ֆինանսավորման վրա։
  • Իրավական դաշտ (և՛ մշակութային, և՛ ընդհանուր օրենքներ ու կանոնակարգեր). ինչպես խթանել մշակութային զարգացումը՝ ստեղծելով բարենպաստ իրավական դաշտ։  
  • Ազգային, տարածքային, տեղական և անհատական մշակույթների միջև առկա փոխհարաբերությունների մակարդակում ինչպե՞ս համակարգել մշակութային զարգացումը հանրային և մասնավոր, ազգային և տեղական շահագրգիռ կողմերի միջև։

Ընդհանուր կետերից բացի, աշխարհի արդի մշակութային ռազմավարություններն արծարծում են կարևորագույն այլ  ասպեկտներ նույնպես ինչպիսիք են.

  • Մշակութային բազմազանություն և մշակութային արտահայտման բազմազանություն,
  • Մշակույթի հասանելիություն (մասնակցություն մշակութային կյանքին, խոցելի խմբեր, հեռավոր տարածքներ, հավասար հասանելիություն և այլն),
  • Մշակութային կրթություն (մշակույթի հասանելիություն թե՛ երեխաների, թե՛ երիտասարդների համար, բարձրագույն կրթություն մշակույթի բնագավառում,),
  • Մշակութային և ստեղծագործական արդյունաբերություններ (քարտեզագրում, իրազեկվածություն, ձեռներեցություն, նորարարություն և տեխնոլոգիաներ, ստեղծագործական ինկուբատորներ, կարողությունների զարգացում և այլն),
  • Մտավոր սեփականության իրավունքներ, պայքար հեղինակային իրավունքների խախտման դեմ,
  • Ֆինանսական միջոցների հասանելիություն և ֆինանսավորման աղբյուրների բազմազանություն (մասնավոր ֆինանսավորում, եվրոպական ֆինանսավորում, արտասահմանյան ֆինանսավորում, վարկային սխեմաներ, վաուչերներ, ներդրողներ, հարկեր և այլն),
  • Մշակույթը դարձնել տիրապետող այլ ոլորտներում ևս (անմիջական և կողմնակի ազդեցություններ), ներառյալ՝ մշակույթը և կայուն զարգացումը, կրթությունը, տարածքային զարգացումը և զբոսաշրջությունը, տնտեսությունը և նորարարությունը, երկրի ապրանքանիշը, սոցիալական նորարարությունները և այլն,
  • Մշակութային և քաղաքային վերածնունդ, կենցաղային միջավայրի որակ,
  • Թվային մշակույթ (մշակութային ժառանգության թվայնացում, նոր տեխնոլոգիաները մշակույթում),
  • Մշակույթի և ստեղծարար գործունեության տարածում և միջազգայնացում, մշակութային դիվանագիտություն,
  • Մշակույթի արդյունավետ կառավարում (թափանցիկություն, օրենքի գերակայություն, մասնակցություն, հաշվետվություն, բազմակարծություն):
Կիսվել ընկերների հետ