-
‹‹Մշակույթ և ստեղծարարություն›› դասընթաց
-
Դասախոսություն 1. Մշակույթի սահմանումը
-
Դասախոսություն 2. Մշակույթի դերը
-
Դասախոսություն 3. Մշակույթ, հակամարտություն և երկխոսություն
-
Դասախոսություն 4. Ստեղծագործ տնտեսություն
-
Դասախոսություն 5. Մշակութային և ստեղծարար հատվածներ
-
Դասախոսություն 6. Ստեղծարար միտքը քաղաքներում
-
Դասախոսություն 7. Զանգվածային և էլիտար մշակույթ
-
ԹԵՍՏ ԵՒ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
«Հաղորդակցություն» առցանց դասընթաց
-
Դասախոսություն 1. Ռազմավարական հաղորդակցության հիմնական սկզբունքները
-
Դասախոսություն 2. Ռազմավարական հաղորդակցության փուլերը
-
Դասախոսություն 3. Ռազմավարական հաղորդակցության հիմնական սկզբունքները
-
Դասախոսություն 4. Ռազմավարական հաղորդակցության հիմնական տարրերը՝ լսարան, ուղերձներ, ուղիներ, խոսնակներ եվ ժամանակ
-
Դասախոսություն 5. ԶԼՄ-ների հետ հաղորդակցություն. խորհուրդներ հաջողության հասնելու համար
-
Հավելյալ նյութեր
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- Մշակութային ռազմավարության դասընթաց
- Ծրագրի առաջարկի շարադրման դասընթաց
-
Շահերի պաշտպանության դասընթաց
-
Դասախոսություն 1. Ինչ է ջատագովությունը, և ինչով կարող է այն օգնել
-
Դասախոսություն 2. Հիմնահարցի վերլուծություն և բացահայտում
-
Դասախոսություն 3. Արտաքին միջավայրի արտապատկերում
-
Դասախոսություն 4. Օրենսդիր մարմինների անդամների վրա ազդելը, ազդեցություն գործելը և բարձրաձայնելը
-
Դասախոսություն 5. Ջատագովության արշավի գնահատում
-
Փաստեր ջատագովության և լոբբիստների մասին
-
Ջատագովության ներուժի գնահատում
-
Մեկնաբանող օրինակ
-
Ընթերցանության հավելյալ նյութեր
-
ԹԵՍՏ ԵՒ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
«Ֆինանսները ստեղծարար կազմակերպությունների համար» դասընթաց
-
Դասախոսություն 1. Այն, ինչ պետք է իմանաք նախքան դասընթացը սկսելը
-
Դասախոսություն 2. Բյուջեի մշակում
-
Դասախոսություն 3. Բյուջեի հղկում
-
Դասախոսություն 4. Բյուջեն դրամական հոսքերի վերածելը
-
Դասախոսություն 5. Ընթացիկ նախագծի ֆինանսների կառավարում
-
Դասախոսություն 6. Նախագծի ծախսերի հաշվետվություն
-
Դեպքի մեկնաբանություն
-
Հավելյալ հղումներ
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
Դոնորներից ֆինանսական միջոցների ստացման ռազմավարության դասընթաց
-
Դասախոսություն 1. Որոշեք` ինչ եք ուզում, եվ ինչն է իրատեսական
-
Դասախոսություն 2. Կատարեք ուսումնասիրությունները` սահմանափակելով դաշտը
-
Դասախոսություն 3. Սահմանեք թիրախային կազմակերպությունները, փոխեք ձեր կազմակերպությունը
-
Դասախոսություն 4. Առաջին կապեր հաստատելը:
-
Լրացուցիչ ուսումնական նյութեր
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- Ռազմավարական ծրագրավորման դասընթաց
-
«Մարքեթինգի» դասընթաց
-
Դասախոսություն 1. Ի՞նչ է մարքեթինգը կամ շուկայագիտությունը
-
Դասախոսություն 2. Մարքեթինգային ռազմավարություն
-
Դասախոսություն 3. Հաճախորդներին լսելը
-
Դասախոսություն 4. Հաճախորդի շահերը
-
Դասախոսություն 5. Մարքեթինգի 3 բաղադրիչը
-
Տեղեկատու. 20 հիմնական փաստ մարքեթինգի մասին
-
Մարքեթինգային ռազմավարության արդյունավետության ստուգացանկ
-
Կոնկրետ դեպքի ուսումնասիրություն. Մարքեթինգի երեք բաղադրիչը
-
ԹԵՍՏ ԵՒ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
Ստեղծարար տնտեսության մեջ արժեքի ստեղծման դասընթաց
-
Դասախոսություն 1. ՇՈՒԿԱՆԵՐ ԵՎ ԱՐԺԵՇՂԹԱՆԵՐ
-
Դասախոսություն 2. ԱՐԺԵՇՂԹԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
-
Դասախոսություն 3. ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ
-
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ 4. ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԲԻԶՆԵՍ ՇՐՋԱՆԱԿ
-
Դասախոսություն 5. ՆԱԽԱԳԾԻՑ ԴԵՊԻ ԱՐՏԱԴՐԱՆՔ
-
Դասախոսություն 6. ԹՎԱՅՆԱՑՄԱՆՆ ՈՒ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐՄԱՐՎԵԼԸ
-
Օգտակար ռեսուրսներ
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- ‹‹Ստեղծարար Եվրոպա›› առցանց դասընթաց
-
«Դրամահավաքի կազմակերպում եվ համագործակցություն» դասընթաց
-
Դասախոսություն 1. Գործարարություն եվ նորարարություն՝ հաջող դրամահավաքի վեկտորները
-
Դասախոսություն 2. Ստեղծարար ստարտափների գործարար մոդելները եվ արտաքին ֆինանսավորման աղբյուրները
-
Դասախոսություն 3. Համագործակցություն. արդյունավետ բիզնեսի ծրագրավորման խթան
-
Հետագա ընթերցանության համար նախատեսված առցանց և հավելյալ նյութերի ցանկ
-
Փաստեր
-
Դեպքեր/օրինակներ
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- ‹‹ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ›› ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ
- Թվայնացված հաղորդակցության դասընթաց
Ձեռնարկատիրության տեսությունների համառոտ ակնարկ
Դարերի ընթացքում ձևավորվել են բազում ուսումնառություններ և տեսություններ, որոնց հիմնական նպատակն է եղել հասկանալ, թե ինչ է ձեռնարկատիրությունը, և ովքեր են ձեռնարկատերերը: Անգլերեն ձեռնարկատիրություն /entrepreneurship/ բառն ունի ֆրանսերեն և գերմաներեն արմատներ ու նշանակում է նախաձեռնություն: Բառը չունի բոլորի կողմից ընդունված սահմանում, և այս կապակցությամբ տարբերակում են ձեռնարկատիրության մասին ուսումնասիրության կատարած դպրոցների առաջադրած հետևյալ սահմանումները:
-
Ռիսկի դիմող ձեռնարկատեր. Ռիչարդ Քանթիլոնը (1680-1734) առաջին հեղինակն էր, ով սահմանեց ձեռնարկատիրոջը որպես շահույթ ստանալու նպատակով ռիսկի դիմող գործարարի:
-
Ձեռնարկատերեր. Տնտեսության զարգացման հիմնական գործոնը. Ժան Բապտիստ Սեյը (1767-1832) ձեռնարկատեր անվանեց այն գործարար մարդկանց, ովքեր տնտեսական միջոցները ներդրեցին բարձր արդյունավետություն ունեցող ոլորտներում և արտադրության գործընթացում արտադրության տարաբնույթ գործոններին զուգահեռ ներմուծեցին տեղեկատվությունն ու փորձը:
-
Ձեռնարկատերը` որպես նորարար և փոփոխություններ կատարող. Ջոզեֆ Շումպետերը (1883-1950) սահմանեց ձեռնարկատիրոջը որպես առաջնորդի և «ստեղծարար կործանմանն» աջակցողի:
-
Անձնական հատկանիշների շնորհիվ ձեռներեց դարձած գործարար: Այստեղ նշվում են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են նվաճումների ձգտումը, ուրիշներին գերազանցելու ցանկությունը, ինքնավստահությունը, լավատեսությունը, նորարարությունը, ստեղծարար միտքը, զարգացած երևակայությունը, անհանգստությունը և նախաձեռնող ջիղը:
-
Արտաքին միջավայրի կողմից ձևավորված ձեռներեց: Արտաքին գործոն ասելով`նկատի ունենք ընտանեկան հանգամանքները, աշխատանքային փորձը, կրթությունը, սոցիալական մեդիան, մշակույթը, կառավարման նախկին փորձը:
-
Ձեռներեցը որպես առաջնորդ և կառավարիչ: Քանի որ յուրաքանչյուր ձեռնարկություն աճում է ժամանակին համընթաց, կազմակերպության աճի որոշակի փուլում ձեռներեցը դառնում է առաջնորդ և կառավարիչ: Այս պատճառով կարևորվում են կառավարչի հմտությունները և կարողությունները:
Ձեռնարկատիրությունն արվեստի բնագավառում. սահմանում
«Ձեռնարկատիրությունն արվեստի բնագավառում թե՛ տնտեսական, թե՛ հասարակական-մշակութային բնույթ ունի: Դրա հիմքում ընկած են.
-
Արվեստի նկատմամբ խիստ հետաքրքրվածությունը
-
Կայուն բիզնեսի զարգացման ռազմավարական տեսլականը
-
Արվեստի ժամանակակից համատեքստի ընկալումը
«Արվեստի բնագավառում ձեռներեցները գործի են դնում ստեղծարար և նորարար գեղարվեստական գաղափարներ` դրանք վերածելով կայուն բիզնես մոդելների` փնտրելով և հայթայթելով իրենց տրամադրության տակ չգտնվող ռեսուրսները և կիրառելով միայն որոշակի ռիսկ պահանջող տարաբնույթ նորարար մոտեցումներ, որոնք առնչվում են ոչ միայն ֆինանսներին, այլև ձեռնարկության համբավին: Նրանք տեսնում և օգտագործում են արտաքին հնարավորությունները և ուղղությունները, որոնց թիրախը միայն շուկան չէ, այլ հասարակությունը, մարդը և մշակույթը»: /Աղբյուրը` Լ. Վարբանովա, /2016/, Միջազգային ձեռնարկատիրությունը արվեստի բնագավառում, Ռաութլեջ /:
Արվեստի բնագավառում գործող ձեռներեցները: Նրանց տեսակներն ու առանձնահատկությունները
-
Արվեստի գործարարը զբաղվում է արվեստով և նաև անում ամեն ինչ, այն շուկայում ներկայացնելու համար: Նա զբաղվում է դրամահավաքով, հաղորդակցվում է հաճախորդների հետ, կառավարում ֆինանսներ, զբաղվում առաջխաղացմամբ և այլն:
-
Մշակութային գործարարն ավելի լայն հասկացություն է, քան արվեստի գործարարը և մատնանշում է այն գործարարներին, ովքեր միայն գործում են կազմակերպության համատեքստում արվեստին և մշակույթին առնչվող մի շարք ոլորտներում:
-
Ստեղծարար գործարարը այն ձեռներեցն է, ով աշխատում է ստեղծարար արդյունաբերությունների ոլորտում: Նման ձեռներեցները հիմնում և կառավարում են ստեղծարար տարրերով լի ձեռնարկություններ, շահույթ չհետապնդող կազմակերպություններ կամ հասարակական ձեռնարկություններ:
-
Արվեստի բնագավառի բիզնես գործարարները բիզնես կազմակերպությունների հիմնադիրներն ու տերերն են:
-
Սոցիալական ձեռներեցները նպաստում են հասարակական խնդրի լուծմանը և ազդեցություն են թողնում հասարակության վրա` իրավազորելով մարդկանց, խմբերին ու համայնքներին:
-
Համայնքային ձեռներեցը խթանում է տնտեսական գործունեությունը համայնքում և նպաստում տարածքում կամ քաղաքում առկա խնդիրների լուծմանը` ստեղծելով զանգվածային զբաղվածություն:
-
Արվեստի բնագավառում թվային գործարարը կիրառում է նոր տեխնոլոգիաների և առցանց գործիքների ներուժը` միջազգային հնարավորություններ ձեռք բերելու, նոր բիզնես ստեղծելու, տեղեկատվություն տարածելու, ապրանքներ և ծառայություններ վաճառելու, ինչպես նաև հաճախորդների ու գործընկերների հետ համագործակցելու նպատակով:
Նորարարություններ: Հաջող արտաքին ֆինանսավորման համար նախատեսված գործիքներ
Նորարարությունները կարևորվում են արտաքին ֆինանսավորման գործում, քանի որ նրանք ընդգծում են արվեստի բնագավառում գործող նոր ընկերության տարբերակումն ու առանձնահատկությունները: Կարևոր է ընդգծել, որ նորարարությունները առնչվում են ոչ միայն տեխնոլոգիային, այլև իրենց ստեղծող հասարակական և տնտեսական արժեքներին:
Նորարարությունների տեսակները
Նորարարության վերաբերյալ գրականությունը գործածում է այնպիսի չափորոշիչների վրա հիմնված տիպաբանություն, ինչպիսիք են նորարարության ծավալը, արդյունքում տեղի ունեցող փոփոխությունների տեսակները, այն հատվածը, որտեղ այն զարգացում է ապրում, ինչպես նաև այն, թե ինչպես և որ ազդակների արդյունքում է ծնվում այդ նորարարությունը:
-
Բեկումնային նորարարությունը ներկայացնում է բազում ոլորտներում ապրանքի, ծառայության, գործընթացի կամ արտադրման մեթոդի ու իրացման շրջանակներում տեղ գտած կտրուկ փոփոխությունները: Այս նորարարությունը ռիսկային է և մեծ ներդրումներ է պահանջում, հատկապես հետազոտությունների և զարգացման ոլորտում:
-
Աստիճանաբար աճող նորարարությունը վերաբերում է առկա ապրանքի, ծառայության, գործընթացի կամ մեթոդի շրջանակներում տեղ գտած շարունակական և աստիճանական փոփոխություններին: Այն զգալի փոփոխության չի ենթարկում ոչ բիզնես մոդելը, ոչ էլ ապրանքի կամ ծառայության արտադրանքի ու հարցման մեթոդները:
-
Նորարարության շատ այլ տեսակներ կան հիմնված տարբեր չափորոշիչների վրա, ինչպիսիք են`
-
Ապրանքի և գործընթացի նորարարությունը
-
Համակարգված և պատահական նորարարությունները
-
Գործնական կամ հասարակական նորարարությունները:
Արվեստի բնագավառում նորարարության դրսևորումները`
-
Միջոլորտային, երբ ներգրավված են այլ ոլորտներ նույնպես, ինչպես, օրինակ, գիտությունը, տեխնոլոգիան, հասարակական ոլորտը, կրթությունը և այլն: Այս տեսակի նորարարությունը յուրօրինակություն է հաղորդում արվեստի նախագծին կամ կազմակերպությանը:
-
Ներառական և մասնակցային, երբ արվեստը ծառայում է որպես հասարակական, տնտեսական կամ համայնքային այլ խնդիրներին անդրադառնալու միջոց:
-
Երկակի գործառույթի, երբ նորարար մոտեցում է դրսևորվում ոչ միայն ստեղծագործ գործընթացին, այլև այլ կազմակերպչական ոլորտներին:
-
Համագործակցային, երբ արվեստի բնագավառում գործող կազմակերպություններ և համայնքներ փոխանակվում են գաղափարներով:
-
Երկրին բնորոշ, այսինքն` այն, ինչ նորարար է համարվում մի երկրում, տարածաշրջանում կամ համատեքստում, կարող է նորարար չհամարվել մեկ այլ համատեքստում:
Երբ հասկանանք, թե որն է ձեռնարկատիրության դերը արվեստի բնագավառում, ովքեր են արվեստի ձեռնարկատերերը, և ինչով է կարևորվում նորարարությունը, մեր երկրորդ հոլովակում կուսումնասիրենք գործարար մոդելների հիմնադրույթները և արվեստի բնագավառում գործող նորահայտ կամ սկսնակ ընկերությունների անվերջ ֆինանսավորման աղբյուրները: Այնուհետև երրորդ հոլովակում մենք կդիտարկենք խաչաձև, համագործակցային, ռազմավարական գործարար պլանավորման հիմնադրույթները: