-
‹‹Մշակույթ և ստեղծարարություն›› դասընթաց
-
Դասախոսություն 1. Մշակույթի սահմանումը
-
Դասախոսություն 2. Մշակույթի դերը
-
Դասախոսություն 3. Մշակույթ, հակամարտություն և երկխոսություն
-
Դասախոսություն 4. Ստեղծագործ տնտեսություն
-
Դասախոսություն 5. Մշակութային և ստեղծարար հատվածներ
-
Դասախոսություն 6. Ստեղծարար միտքը քաղաքներում
-
Դասախոսություն 7. Զանգվածային և էլիտար մշակույթ
-
ԹԵՍՏ ԵՒ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
«Հաղորդակցություն» առցանց դասընթաց
-
Դասախոսություն 1. Ռազմավարական հաղորդակցության հիմնական սկզբունքները
-
Դասախոսություն 2. Ռազմավարական հաղորդակցության փուլերը
-
Դասախոսություն 3. Ռազմավարական հաղորդակցության հիմնական սկզբունքները
-
Դասախոսություն 4. Ռազմավարական հաղորդակցության հիմնական տարրերը՝ լսարան, ուղերձներ, ուղիներ, խոսնակներ եվ ժամանակ
-
Դասախոսություն 5. ԶԼՄ-ների հետ հաղորդակցություն. խորհուրդներ հաջողության հասնելու համար
-
Հավելյալ նյութեր
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- Ծրագրի առաջարկի շարադրման դասընթաց
- Մշակութային ռազմավարության դասընթաց
-
Շահերի պաշտպանության դասընթաց
-
Դասախոսություն 1. Ինչ է ջատագովությունը, և ինչով կարող է այն օգնել
-
Դասախոսություն 2. Հիմնահարցի վերլուծություն և բացահայտում
-
Դասախոսություն 3. Արտաքին միջավայրի արտապատկերում
-
Դասախոսություն 4. Օրենսդիր մարմինների անդամների վրա ազդելը, ազդեցություն գործելը և բարձրաձայնելը
-
Դասախոսություն 5. Ջատագովության արշավի գնահատում
-
Փաստեր ջատագովության և լոբբիստների մասին
-
Ջատագովության ներուժի գնահատում
-
Մեկնաբանող օրինակ
-
Ընթերցանության հավելյալ նյութեր
-
ԹԵՍՏ ԵՒ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
«Ֆինանսները ստեղծարար կազմակերպությունների համար» դասընթաց
-
Դասախոսություն 1. Այն, ինչ պետք է իմանաք նախքան դասընթացը սկսելը
-
Դասախոսություն 2. Բյուջեի մշակում
-
Դասախոսություն 3. Բյուջեի հղկում
-
Դասախոսություն 4. Բյուջեն դրամական հոսքերի վերածելը
-
Դասախոսություն 5. Ընթացիկ նախագծի ֆինանսների կառավարում
-
Դասախոսություն 6. Նախագծի ծախսերի հաշվետվություն
-
Դեպքի մեկնաբանություն
-
Հավելյալ հղումներ
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
Դոնորներից ֆինանսական միջոցների ստացման ռազմավարության դասընթաց
-
Դասախոսություն 1. Որոշեք` ինչ եք ուզում, եվ ինչն է իրատեսական
-
Դասախոսություն 2. Կատարեք ուսումնասիրությունները` սահմանափակելով դաշտը
-
Դասախոսություն 3. Սահմանեք թիրախային կազմակերպությունները, փոխեք ձեր կազմակերպությունը
-
Դասախոսություն 4. Առաջին կապեր հաստատելը:
-
Լրացուցիչ ուսումնական նյութեր
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
«Մարքեթինգի» դասընթաց
-
Դասախոսություն 1. Ի՞նչ է մարքեթինգը կամ շուկայագիտությունը
-
Դասախոսություն 2. Մարքեթինգային ռազմավարություն
-
Դասախոսություն 3. Հաճախորդներին լսելը
-
Դասախոսություն 4. Հաճախորդի շահերը
-
Դասախոսություն 5. Մարքեթինգի 3 բաղադրիչը
-
Տեղեկատու. 20 հիմնական փաստ մարքեթինգի մասին
-
Մարքեթինգային ռազմավարության արդյունավետության ստուգացանկ
-
Կոնկրետ դեպքի ուսումնասիրություն. Մարքեթինգի երեք բաղադրիչը
-
ԹԵՍՏ ԵՒ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- Ռազմավարական ծրագրավորման դասընթաց
-
Ստեղծարար տնտեսության մեջ արժեքի ստեղծման դասընթաց
-
Դասախոսություն 1. ՇՈՒԿԱՆԵՐ ԵՎ ԱՐԺԵՇՂԹԱՆԵՐ
-
Դասախոսություն 2. ԱՐԺԵՇՂԹԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
-
Դասախոսություն 3. ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ
-
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ 4. ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԲԻԶՆԵՍ ՇՐՋԱՆԱԿ
-
Դասախոսություն 5. ՆԱԽԱԳԾԻՑ ԴԵՊԻ ԱՐՏԱԴՐԱՆՔ
-
Դասախոսություն 6. ԹՎԱՅՆԱՑՄԱՆՆ ՈՒ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐՄԱՐՎԵԼԸ
-
Օգտակար ռեսուրսներ
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- ‹‹ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ›› ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ
- ‹‹Ստեղծարար Եվրոպա›› առցանց դասընթաց
-
«Դրամահավաքի կազմակերպում եվ համագործակցություն» դասընթաց
-
Դասախոսություն 1. Գործարարություն եվ նորարարություն՝ հաջող դրամահավաքի վեկտորները
-
Դասախոսություն 2. Ստեղծարար ստարտափների գործարար մոդելները եվ արտաքին ֆինանսավորման աղբյուրները
-
Դասախոսություն 3. Համագործակցություն. արդյունավետ բիզնեսի ծրագրավորման խթան
-
Հետագա ընթերցանության համար նախատեսված առցանց և հավելյալ նյութերի ցանկ
-
Փաստեր
-
Դեպքեր/օրինակներ
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- Թվայնացված հաղորդակցության դասընթաց
Եկե՛ք սկսենք սպառողներից և հաճախորդներից: Այժմ, այսքան մեծ քանակությամբ էկրանների առկայությամբ, բովանդակության բազմազանությամբ, մենք՝ սպառողներս, փոխում ենք մշակութային ապրանքների սպառման եղանակները: Արդյունքում, դա ազդում է ամբողջ արժեշղթայի վրա տարբեր հատվածներում, տարբեր շուկաներում:
Կարիք չկա խոսել տարբեր պլանշետների կամ հեռախոսների, Այֆոնների կամ այլ սմարթֆոնների մասին, որոնք օգտագործում ենք տարբեր նպատակներով, տարբեր պահերի և տարբեր իրավիճակներում: Այս ամենն իր ազդեցությունն է ունենում հաճախորդի վարքի վրա:
Ստեղծարար արդյունաբերության վրա թվայնացման արդյունքում առաջ եկող փոփոխության հաջորդ ազդեցությունը տեղեկատվության մատչելիությունն է: Որտեղի՞ց և ինչպե՞ս ենք տեղեկություն ստանում: Որո՞նք են այն հարթակները, շտեմարանները, որոնցից իրականում օգտվում են մարդիկ, սպառողները: Այս կերպ, այն նաև որոշում է, թե ինչպես և որտեղ մշակութային նախագծերը հասանելի լինեն սպառողների համար: Խոսքը ոչ միայն վարքագծին է վերաբերում, այլ նաև տեղեկատվական ռեսուրսներին, որտեղ թվայինի նոր անցած սպառողները ձեռք են բերում իրենց մշակութային արտադրանքը:
Թվայնացման արդյունքում առաջ եկող երրորդ փոփոխությունը մշակութային արտադրանքի սպառման մշակույթն է: Եթե նախկինում միանգամայն պարզ էր, որ մշակութային արտադրանքը սպառում ենք գիրք կարդալով կամ ֆիլմ դիտելու համար կինոթատրոն այցելելով, ապա այժմ դա այդքան էլ ակնհայտ չէ: Մենք կարող ենք գնալ կինոթատրոն՝ օպերային ներկայացում դիտելու: Այժմ միանգամայն ընդունված է նոր բալետ կամ օպերա դիտելը աշխարհի տարբեր վայրերից ուղիղ եթերով: Միանգամայն բնական է: Կամ, օրինակ, մեզ համար ընդունված է «Թեդեքսի» ելույթները դիտել: Երբեմն կենդանի ելույթների եք մասնակցում, բայց որոշները դիտում եք առցանց, որոնք հեռարձակվում են լսարանի ներկայությամբ: Այսպիսով, սա մշակութային բովանդակության սպառման նոր մշակույթ է:
Դուք կարող եք գիրք կարդալ և միևնույն ժամանակ ձեր գաջեթով, հեռախոսով նշումներ աչքի անցկացնել, երբ գրքում որևէ բան անհասկանալի է: Այսպիսով՝ ձեր ձեռքին է տպագիր գիրքը, ձեր հեռախոսը, սմարթֆոնը, և այս ամենը ստեղծում է մեկ այլ մշակույթ: Մեր օրերում նույնիսկ հնարավոր է մշակութային արտադրանքի սպառումը շարժվող հասարակական տրասնպորտում:
Եվ այսպես, չորրորդ փոփոխությունը, որն իր ազդեցությունն է ունենում արժեշղթայի և ստեղծարար տնտեսության վրա, հանրահռչակումն է. այն, թե ինչպես են օպերատորները, արժեշղթայի կազմակերպությունները ձեռք բերում նոր հաճախորդներ, որոնք ունեն տարբեր տեղեկատվական աղբյուրներ և շտեմարաններ և, որոնք փոխում են իրենց մշակույթը և այս արտադրանքի սպառման եղանակը: Այսպիսով, հանրահռչակման ռազմավարությունները ևս պետք է հարմարեցվեն մերօրյա թվային փոփոխության պարագայում:
Եթե նորից հայացք գցենք, վերադառնալով արժեշղթայի մեր բուն գաղափարին, ապա կտեսնենք, որ հաճախորդների հետ մեկտեղ փոփոխվում է նաև տրամադրման եղանակը, և արդյունաբերողները ստիպված են հարմարվել, քանի որ իրենց արժեշղթայի վերջնարդյունքը, ինչպես նաև արժեշղթայի մաս կազմող կազմակերպությունները շատ արագ են փոփոխվում, ուստի արժեշղթան ընդհատվում է (մտածե՛ք այլ հարթակների մասին, որոնց կանդրադառնանք մի քանի րոպեից): Նույն կերպ նաև արվեստագետները պետք է հարմարվեն, ինչը և անում են այժմ. ոմանք շրջանցում են բոլոր հրատարակիչներին, իրացնողներին և անմիջապես դիմում սպառողներին, քանի որ նրանք ունեն ինքնահրատարակման գործիքներ և սոցիալական ցանցեր՝ հանրահռչակելու իրենց աշխատանքը: Ինչպե՞ս է դա ազդում ձեր բիզնեսի, ձեր մշակութային կազմակերպության կամ ստեղծարար ձեռնարկության ղեկավարման մոդելի վրա: Հետաքրքիր հարց է, որը մտորման տեղիք է տալիս:
Ստեղծարար տնտեսության համար արժեշղթայի՝ թվայնացման արդյունքում կրած փոփոխության հիմնական կամ ակնհայտ դրսևորումներից է հարթակների առաջացումը: Ամենուր հարթակներ են: Եթե մտածեք՝ որտեղ են հաճախորդները ակտիվ՝ Ֆեյսբուքում կամ այլ սոցիալական ցանցում, Թվիթերում, մենք բոլորս գրանցված ենք այնտեղ: Իրականում, միլիարդավոր ընկերություններ վերահսկում են լսարանին հասանելի դառնալու իրավունքը, և ընդհանուր առմամբ ով ինչ է տեսնում: Այսպիսով, նրանք են վերահսկում են այս հատվածների կողմից:
Եթե մտածեք տարածման մասին, ո՞րտեղ կտեղադրեիք ձեր գիրքը: Amazon.com, եթե ցանկանում եք ավելի մեծ լսարան գրավել: Այսինքն Amazon.com կայքը վերահսկում է և, իրականում, կարող է թելադրել ձեր մշակութային արտադրանքը ձեր նախընտրած լսարանին, սպառողին հասանելի դարձնելու ժամկետներն ու պայմանները:
Նույնը վերաբերում է նաև վիդեոխաղերին. կան միայն մի շարք հարթակներ, որտեղ կարող է իրականացվել իրացումը: Մտածե՛ք բջջային հավելվածների մասին: Դուք նորից... Google Play, App Store, սրանք այն հարթակներն են, որտեղ պետք է ակտիվ լինեք, այլապես չեք կարող ձեր լսարանին ներկայացնել ձեր մշակութային արտադրանքը, եթե այն որևէ հավելված է:
Այս կերպ, հարթակները իշխում են շուկան, ինչը նշանակում է, որ ձեր բիզնես մոդելը ևս պետք է ղեկն իր ձեռքը վերցնի և մրցակցի հարթակների հետ: Ինչո՞ւ է անհրաժեշտ ղեկն իր ձեռքը վերցնել: Քանի որ լսարանը սիրում է հարթակները, և բոլորն օգտվում են դրանցից: Լսարանն ակտիվ է այնտեղ, ինչն էլ ինքն իրեն իրականացվող մարգարեություն է, ավելի ու ավելի շատ մարդիկ են ներգրավվում. մենք պետք է ավելի խելացի օգտագործենք այս հարթակները, քանի որ դրանք առավել արդյունավետ կարող են լինել օգտատերերի հետ համագործակցման գործում: Դուք պետք է օգտվեք այդ հարթակներից:
Մյուս կողմից, դուք պետք է մրցունակ լինեք, քանի որ ձեր առավել արժեքավոր հաճախորդները նրանք են, որոնց հետ անմիջական կերպով եք հաղորդակցվում: Նրանք ձեր տեղեկագրերի բաժանորդներն են, ձեր իսկ հավելվածի հաճախորդները, այն լսարանը, ում հետ կարող եք ֆիզիկապես համագործակցել, որոնք գիտեն ձեր անունը:
Այնպես որ, մի՛ հիմնվեք միայն հարթակների վրա, քանի որ հարթակները հետագայում վերահսկելու են ձեր արժեշղթան: Իրականում մտածեք ոչ թե հարթակների մասին, այլ թե ինչպես կարող եք առավել հմտորեն ստեղծել ձեր սեփական լսարանը և վերահսկել այն:
Թվայնացման արդյունքում առաջ եկած փոփոխությունը ևս ազդում է բիզնես գործընթացի վրա: Մենք անդրադարձանք այս խնդրին, երբ խոսում էինք արտադրանքի վրա հիմնված ընկերությունների մասին: Քանի որ, լինելով արտադրանքի վրա հիմնված ընկերություն, դուք ունեք տարբեր բիզնես գործընթացներ՝ մշակութային ապրանքների արտադրությունը, դրանց մարքետինգը, վաճառքը, ինչպես նաև հաճախորդների հետ այսպես կոչված հետվաճառքային գործընթացը:
Թվայնացման արդյունքում առաջ եկած փոփոխությունն ազդում է բոլոր այս գործընթացների վրա: Ակնհայտորեն նաև մարքեթինգի, որտեղ դուք առնչվում եք հարթակների հետ (ինչպես արդեն նշեցի): Ներգրավելով լսարանին այդ հարթակներ, բարձրացնելով նոր հետաքրքիր ձևաչափերի մասին իրազեկությունը, տեղադրելով տարբեր տեսանյութեր, ինտերակտիվ ձևաչափեր, տարբեր մուլտիմեդիոն փորձարկումներ՝ կբարձրացնեք ձեր լսարանի հետաքրքրությունը ձեր մշակութային արտադրանքի հանդեպ:
Սակայն, նույնիսկ երբ խոսքն «ամենամշակութային» բիզնես գործընթացի մասին է, օրինակ՝ արժեքների պահպանումը կամ թանգարայնացումը, կամ նույնիսկ արվեստի հավաքածուների վերլուծությունը կամ թվայնացումը, թվային համակարգը ևս առկա է, քանի որ գործընթացներն այժմ թվայնացվում են: Կան որոշակի մեթոդներ, հարթակներ և ծրագրային ապահովումներ, որոնք պետք է կիրառեք, և այս ամենը պետք է կապված լինի միևնույն մարքետինգային գործողությունների հետ: Այն պետք է մրցունակ լինի, բիզնես գործընթացները պետք է փոխկապակցված լինեն, իսկ անալոգային բիզնես գործընթացները՝ թվայնացվեն, քանի որ դա այն է, ինչ ցանկանում և փնտրում են հաճախորդները:
Այնուհետև ողջ գործընթացը ևս պետք է հարմարվի փոփոխությանը: Այլևս միայն փառատոնին ներկա գտնվելն ու երաժշտություն ունկնդրելը բավական չէ: Մարդիկ ցանկանում են բջջային հավելված ունենալ՝ իմանալու, թե ինչ են նրանք լսում: Այն պարզապես հավելված չէ, այլ պետք է լինի գրավիչ, ինտերակտիվ ու հետաքրքիր՝ մարդկանց գրավելու համար: Օրինակ, եթե գրքի փառատոն է, պարզապես տաղավարների ցուցակը բավական չէ. միջոցառման ընթացքում, գրքին մոտ լինելով, դուք ցանկանում եք առցանց փոխգործակցել հեղինակների, արվեստագետների, հրատարակչությունների հետ կամ միգուցե ինչ-որ բան անել ձեր սարքի միջոցով, և կազմակերպիչները պարտավոր են ապահովել այդ ամենը: Դա նշանակում է, որ նրանց բոլոր վերջնական գործողությունները պետք է նաև առցանց լինեն՝ հաճախոդների համար գործընթացը դյուրացնելու, այլ ձևաչափերով և հարմարանքներում հասանելիություն ապահովելու համար:
Իհարկե, իրացումը նույնպես իրականացվում է առցանց, եթե նույնիսկ որևէ հարթակում չեք կամ ունեք իրացման Ձեր սեփական եղանակները: Ուրեմն ինչպե՞ս է Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (ՀՀԿ) համակարգը փոխազդում ձեր գործընկեր գրախանութների ՀՀԿ-ի համակարգի հետ, եթե խոսում ենք գրքի արդյունաբերության մասին:
Եվ իհարկե՝ բիզնես մոդելները: Այժմ մարդիկ վճարումները կատարում են առցանց: Միգուցե ձեր առաջարկած արտադրանքի դիմաց ևս առցանց վճարեն: Միգուցե ցանկանում են գումար ներդնել «քրաուդֆանդինգ» հարթակի միջոցով. կան բազմաթիվ եղանակներ և միջոցներ քրաուդֆանդինգի գործարկման համար: Ստորև տեղադրված են հղումներ հավելյալ տեղեկության համար: Մեր օրերում գոյություն ունեն քրաուդֆանդինգի բազմաթիվ հարթակներ և տարբեր մեթոդներ, որոնք կարող եք օգտագործել: Դուք կարող եք բարելավել ձեր բիզնես մոդելը, միգուցե՝ հենց քրաուդֆանդինգի միջոցով:
Եվ կրկին, ցանկացած թվային փոփոխություն մեծապես ազդում է մշակութային կազմակերպությունների և ստեղծարար ձեռնարկությունների բիզնես գործընթացների վրա: Ձեր կազմակերպությունը պետք է ունենա ընդհանուր ծրագիր՝ թվային փոփոխությանը հարմարվելու համար:
Շնորհակալություն դասընթացին հետևելու համար: Հուսով եմ ձեզ դուր եկավ և ձեր բիզնեսի համար ինչ-որ նոր և օգտակար բան սովորեցիք: Կա նաև հավելյալ տեղեկատվություն՝ դեպքեր, նյութեր և օգտակար հղումներ, որոնք տեղադրված են տեսահոլովակից անմիջապես հետո: Շնորհակալություն և ցտեսություն: