-
‹‹Մշակույթ և ստեղծարարություն›› դասընթաց
-
Դասախոսություն 1. Մշակույթի սահմանումը
-
Դասախոսություն 2. Մշակույթի դերը
-
Դասախոսություն 3. Մշակույթ, հակամարտություն և երկխոսություն
-
Դասախոսություն 4. Ստեղծագործ տնտեսություն
-
Դասախոսություն 5. Մշակութային և ստեղծարար հատվածներ
-
Դասախոսություն 6. Ստեղծարար միտքը քաղաքներում
-
Դասախոսություն 7. Զանգվածային և էլիտար մշակույթ
-
ԹԵՍՏ ԵՒ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
«Հաղորդակցություն» առցանց դասընթաց
-
Դասախոսություն 1. Ռազմավարական հաղորդակցության հիմնական սկզբունքները
-
Դասախոսություն 2. Ռազմավարական հաղորդակցության փուլերը
-
Դասախոսություն 3. Ռազմավարական հաղորդակցության հիմնական սկզբունքները
-
Դասախոսություն 4. Ռազմավարական հաղորդակցության հիմնական տարրերը՝ լսարան, ուղերձներ, ուղիներ, խոսնակներ եվ ժամանակ
-
Դասախոսություն 5. ԶԼՄ-ների հետ հաղորդակցություն. խորհուրդներ հաջողության հասնելու համար
-
Հավելյալ նյութեր
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- Մշակութային ռազմավարության դասընթաց
- Ծրագրի առաջարկի շարադրման դասընթաց
-
Շահերի պաշտպանության դասընթաց
-
Դասախոսություն 1. Ինչ է ջատագովությունը, և ինչով կարող է այն օգնել
-
Դասախոսություն 2. Հիմնահարցի վերլուծություն և բացահայտում
-
Դասախոսություն 3. Արտաքին միջավայրի արտապատկերում
-
Դասախոսություն 4. Օրենսդիր մարմինների անդամների վրա ազդելը, ազդեցություն գործելը և բարձրաձայնելը
-
Դասախոսություն 5. Ջատագովության արշավի գնահատում
-
Փաստեր ջատագովության և լոբբիստների մասին
-
Ջատագովության ներուժի գնահատում
-
Մեկնաբանող օրինակ
-
Ընթերցանության հավելյալ նյութեր
-
ԹԵՍՏ ԵՒ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
«Ֆինանսները ստեղծարար կազմակերպությունների համար» դասընթաց
-
Դասախոսություն 1. Այն, ինչ պետք է իմանաք նախքան դասընթացը սկսելը
-
Դասախոսություն 2. Բյուջեի մշակում
-
Դասախոսություն 3. Բյուջեի հղկում
-
Դասախոսություն 4. Բյուջեն դրամական հոսքերի վերածելը
-
Դասախոսություն 5. Ընթացիկ նախագծի ֆինանսների կառավարում
-
Դասախոսություն 6. Նախագծի ծախսերի հաշվետվություն
-
Դեպքի մեկնաբանություն
-
Հավելյալ հղումներ
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
Դոնորներից ֆինանսական միջոցների ստացման ռազմավարության դասընթաց
-
Դասախոսություն 1. Որոշեք` ինչ եք ուզում, եվ ինչն է իրատեսական
-
Դասախոսություն 2. Կատարեք ուսումնասիրությունները` սահմանափակելով դաշտը
-
Դասախոսություն 3. Սահմանեք թիրախային կազմակերպությունները, փոխեք ձեր կազմակերպությունը
-
Դասախոսություն 4. Առաջին կապեր հաստատելը:
-
Լրացուցիչ ուսումնական նյութեր
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- Ռազմավարական ծրագրավորման դասընթաց
-
«Մարքեթինգի» դասընթաց
-
Դասախոսություն 1. Ի՞նչ է մարքեթինգը կամ շուկայագիտությունը
-
Դասախոսություն 2. Մարքեթինգային ռազմավարություն
-
Դասախոսություն 3. Հաճախորդներին լսելը
-
Դասախոսություն 4. Հաճախորդի շահերը
-
Դասախոսություն 5. Մարքեթինգի 3 բաղադրիչը
-
Տեղեկատու. 20 հիմնական փաստ մարքեթինգի մասին
-
Մարքեթինգային ռազմավարության արդյունավետության ստուգացանկ
-
Կոնկրետ դեպքի ուսումնասիրություն. Մարքեթինգի երեք բաղադրիչը
-
ԹԵՍՏ ԵՒ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
Ստեղծարար տնտեսության մեջ արժեքի ստեղծման դասընթաց
-
Դասախոսություն 1. ՇՈՒԿԱՆԵՐ ԵՎ ԱՐԺԵՇՂԹԱՆԵՐ
-
Դասախոսություն 2. ԱՐԺԵՇՂԹԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
-
Դասախոսություն 3. ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ
-
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ 4. ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԲԻԶՆԵՍ ՇՐՋԱՆԱԿ
-
Դասախոսություն 5. ՆԱԽԱԳԾԻՑ ԴԵՊԻ ԱՐՏԱԴՐԱՆՔ
-
Դասախոսություն 6. ԹՎԱՅՆԱՑՄԱՆՆ ՈՒ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐՄԱՐՎԵԼԸ
-
Օգտակար ռեսուրսներ
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- ‹‹Ստեղծարար Եվրոպա›› առցանց դասընթաց
-
«Դրամահավաքի կազմակերպում եվ համագործակցություն» դասընթաց
-
Դասախոսություն 1. Գործարարություն եվ նորարարություն՝ հաջող դրամահավաքի վեկտորները
-
Դասախոսություն 2. Ստեղծարար ստարտափների գործարար մոդելները եվ արտաքին ֆինանսավորման աղբյուրները
-
Դասախոսություն 3. Համագործակցություն. արդյունավետ բիզնեսի ծրագրավորման խթան
-
Հետագա ընթերցանության համար նախատեսված առցանց և հավելյալ նյութերի ցանկ
-
Փաստեր
-
Դեպքեր/օրինակներ
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- ‹‹ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ›› ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ
- Թվայնացված հաղորդակցության դասընթաց
Ակնհայտ է, որ նվիրատուներն օրական բազմաթիվ հայտեր են ստանում: Արևելյան գործընկերության երկրում դրամաշնորհային հիմնադրամները ստանում են օրական 20 հայտ, միայն այն դեպքում, երբ դրամաշնորհների բաց մրցույթ դեռևս չկա: Ահա, թե ինչպիսի շուկայում եք գործելու:
Լավագույն տարբերակը նվիրատուի հետ անձնական կապ հաստատելն է, որին հասնելու համար շատ ժամանակ և բազում հանդիպումներ կպահանջվեն:Ուրեմն պետք չէ ակնկալել անհապաղ ֆինանսավորում հենց առաջին իսկ օրվանից: Նման հարաբերություններ կառուցելը կարող է չափազանց խրթին լինել և թեկնածուներից պահանջում է, որ նրանք լինեն հաջողակ, համառ և օժտված ստեղծագործ մտածելակերպով:
Ինչևէ, ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ հասնել Ձեր նպատակին:
Ստորև ներկայացված բոլոր գաղափարների իրականացման գործում փորձեք ներգրավել միջնորդների, ովքեր տեղակայված են այն երկրում, որտեղ ցանկանում եք աշխատել: Նրանք կհամակարգեն Ձեր հանդիպումները: Միջնորդները պետք է կարողանան հեշտությամբ կապ հաստատել այն մարդկանց հետ, ում ցանկանում եք հանդիպել; Ծանոթությունները դռներ են բացում:
Դիտարկենք մի օրինակ, որտեղ այլ երկրում տեղակայված միջազգային նվիրատուն ֆինանսավորում է հատկացնում:
Հնարավոր է, իհարկե, այսպես կոչված «հետախուզական» ուղևորության ընթացքում փորձել երես առ երես հանդիպում կազմակերպել նվիրատուի հետ, սակայն շատ հիմնադրամներ և նվիրատուներ չեն խրախուսում նման նախաձեռնություններ արդեն նշված պայմանների պատճառով: Լավ կլինի, եթե առաջին ծանոթությանը ներկա լինի կազմակերպության տնօրենը, հիմնադիրը, նախագահը կամ հովանավորը:
Մեկ այլ տարբերակ է թիրախային երկրում կլոր սեղանի քննարկում կամ միջոցառում կազմակերպելը: Ձեր անունից նման միջոցառումներ կարող են կազմակերպել այդ երկրում տեղակայված խորհրդատու կամ գործընկեր կազմակերպությունները: Ներգրավեք մեծ համբավ վայելող բանախոսի, ով կկարողանա հանրության ուշադրությունը գրավել: Կրճատված ճամփորդական բյուջեն և առցանց հանդիպումների աճը ենթադրում են, որ Լոնդոնում և Վաշինգթոնում տեղակայված նվիրատու կազմակերպությունների աշխատակիցները ավելի հազվադեպ են ճանապարհորդում: Այսպիսով, նրանց համար հետաքրքիր է հանդիպել մարդկանց, ովքեր ներկայացնում են իրենց կողմից ֆինանսավորվող կազմակերպությունները:
Ավելի էժան տարբերակ է ճանապարհորդելու փոխարեն միջոցառումը նվիրատուի լեզվով ուղիղ եթերով հեռարձակելը թիրախային լսարանին հարմար ժամին և այն սոցիալական ցանցերում գովազդելը:
Որպեսզի նշված տարբերակներից որևէ մեկը աշխատի, դուք պետք է պատկերացնեք, թե ինչ կոնկրետ հարցեր է ցանկանում լուծել նվիրատուն: Բանավեճի ընթացքում կնշվեն նվիրատուների հարցադրումների պատասխանները:
Նվիրատուների ուշադրությունը գրավելու մեկ այլ միջոց է նրանց այցելած միջոցառումներին և գիտաժողովներին ներկա լինելը: Անպայման չէ, որ այնտեղ ելույթ ունենաք, կարող եք պարզապես ներկայացնել Ձեր կազմակերպությունը: Նման դեպքերում փորձեք առաջինը հարցեր ուղղել հարց և պատասխան փուլում, որպեսզի Ձեզ հիշեն:
Միջոցառումից հետո մոտեցեք նվիրատուին և հարցեր ուղղեք նրանց ելույթի մասին կամ հայցեք նրանց խորհուրդը ինչ-որ հարցի վերաբերյալ: Այնուհետև թողեք նրանց մոտ Ձեր այցեքարտը և համառոտ մի փաստաթուղթ, որտեղ ներկայացված է Ձեր կազմակերպությունը և Ձեր կազմակերպության առաքելությունը, ինչպես նաև նշված են հետադարձ կապի տվյալները: Փորձեք այնպիսի ուղերձ մշակել,որի խնդրառական տոնը պարզ և հասանելի լինի նվիրատուին: Հարցրեք նվիրատուին, թե արդյոք առանձին հանդիպման հնարավորություն կընձեռեն Ձեզ: Միգուցե առաջին անգամ Ձեր բախտը չբերի, բայց համառություն դրսևորելու և կազմակերպության տարբեր անձանց դիմելու ընթացքում` դուք կգտնեք համապատասխան մարդուն:
Մեկ ուրիշ տարբերակ է ձեզ համար ներկայացուցիչ գտնելը: Դա կարող է կես դրույքով աշխատանք լինել: Աշխարհի այնպիսի խոշոր մայրաքաղաքներում, ինչպիսիք են Լոնդոնը, Վաշինգթոնը և Բրյուսելը, դեռ կան մարդիկ, ովքեր աշխատել են որոշակի գործակալության համար, և ովքեր մուտք ունեն այն միջոցառումներին, որտեղ կկարողանան խոսել Ձեր անունից: Նման մոտեցումը ծախսերի առումով արդյունավետ է այն դեպքում, երբ մեծ ֆինանսավորում եք փնտրում:
Վերջապես կարող եք դառնալ եվրոպական ցանցի ակտիվ անդամ: Միայն ցանցերի թիվը Մշակույթի և ստեղծարարության հատվածում 50-ից ավել է, այնպես որ հաստատ կգտնվի Ձեր կազմակերպությանը համապատասխանող մի ցանց: Նման կերպ կկարողանաք համագործակցել Ձեր նվիրատուի երկրում տեղակայված նմանատիպ մի կազմակերպության հետ, որը ֆինանսավորում է ստանում հենց նույն նվիրատուից և համատեղ ծրագրի միջոցով կարող եք տեղեկանալ, թե ինչպիսի ֆինանսավորում է տրամադրում այդ նվիրատուն:
Ձեզ հաջողություն եմ մաղթում: