content
Մարքեթինգային ռազմավարության արդյունավետության ստուգացանկ
Մարքեթինգային ռազմավարության արդյունավետության ստուգացանկ
  1. Գիտակցեք, որ մարքեթինգը պարզապես գովազդ չէ, այլ ողջ ձեռնարկության դիրքորոշումը մրցակիցների և ընտրված շուկաների նկատմամբ:

  2. Կենտրոնացեք ռազմավարական մարքեթինգի վրա նախքան գործառնական մարքեթինգին անցնելը: /Մարքեթինգային հաղորդակցում/

  3. Համոզված եղեք, որ բոլորը հասկանում են, որ ռազմավարական մարքեթինգը մեծ պատկերն է և ձեռնարկատիրոջ կամ ավագ կառավարիչների պատասխանատվությունը: Այն նաև ենթադրում է այն որոշումների ընդունումը, թե որ արտադրանքն ու որ շուկաներն են ամենակարևորը ձեռնարկության համար:

  4. Այնպես արեք, որ գործառնական մարքեթինգը հիմնված լինի ռազմավարական մարքեթինգի վրա: Երբ շուկաներն արդեն ընտրվել են, անհրաժեշտ է նրանց հետ մտնել արդյունավետ հաղորդակցման մեջ:

  5. Հիշեք, որ հաճախորդների հետ մարքեթինգային հաղորդակցումը պետք է ընթանա ոչ թե մենախոսության, այլ երկխոսության տեսքով: Լսեք ձեր հաճախորդներին և միջոցներ փնտրեք կիսելու նրանց հետ ձեր կարծիքն ու գաղափարները:

  6. Բացահայտեք ձեր մրցակցային առավելությունը: Մի հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչից եք լավ այլ հետևյալ կերպ ձևակերպեք հարցը. «Ո՞ր ոլորտում ենք գերազանցում մեր մրցակիցներին»: Բնականաբար պատասխանը ենթակա է փոփոխության, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ անդրադառնալ այս հարցին:

  7. Շուկայի յուրաքանչյուր հատվածի հետ հաղորդակցվելիս հետևողաբար կիրառեք մարքեթինգի երեք բաղադրիչը` օգտագործելով ճիշտ ձևակերպված ուղերձներ և փոխանցման համապատասխան եղանակներ:

  8. Կիրառեք սոցցանցեր միայն այն դեպքում, երբ համարում եք, որ որոշ ուղերձների և շուկաների համար այն լավագույն եղանակն է:

  9. Ողջ մարքեթինգային հաղորդակցման ընթացքում ընդգծեք հաճախորդների շահերը, այլ ոչ թե նկարագրեք արտադրանքը: Սա հնարավոր է միայն այն դեպքում, երբ հասկանում ենք հաճախորդների տեսակետները:

  10. Հիշեք, որ մարքեթինգը չի սահմանվում միայն մարքեթինգի բաժնով և ներգրավեք բոլորին: Ողջ բիզնեսի համար անհրաժեշտ է հասկանալ շուկան, մրցակիցներին և հաճախորդների փոփոխվող կարիքները, այս իսկ պատճառով էլ բոլորը պետք է ներգրավվեն այս գործընթացում: 

Կիսվել ընկերների հետ