content
Թեմա 3. Հաջողության գրավական
Ի՞նչը կօգնի Ձեզ հասնել հաջողության: Ընթերցել, ընթերցել, ընթերցել…

Ոչ միայն ծրագրի ուղեցույցը, այլ նաև՝

Եվրոպա 2020-ը` խելացի, կայուն և ներառական աճ ապահովող եվրոպական ռազմավարություն

Մշակույթի եվրոպական օրակարգը համայն աշխարհում

Հայտադիմումների ընդունումը, ուղեցույցը, հաջողված գործերը տեղեկատվական հարթակում

Օգտվեք դյուրամատչելի ուսումնասիրություններից, զեկուցման արդյունքներից, մեթոդաբանությունից

Սա կօգնի ձեզ հասկանալ ԵՄ օրակարգը:

Այսպիսով, մտածեք Եվրոպայի մասշտաբով, մտածեք և գործեք եվրոպական հարթության վրա և Ձեր նախագծերում ընդգրկեք եվրոպական արժեքներ, քանի որ ծրագրերը չպետք է բխեն զուտ ազգային հետաքրքրություններից:

Կարևոր է հստակ պատկերացնել, թե ինչպես է աշխատում ծրագիրը: Ֆինանսավորումը գալիս է Բրյուսելից, Ձեր մրցակիցներն են բոլոր մասնակից երկրները, և նախագծերը գնահատվում են ԵՄ չափորոշիչների համաձայն` հաշվի առնելով ծրագրով նախատեսված ներքին /ազգային/ բյուջեն և ծրագրի ազգային ազդեցությունը արդյունքների վրա:

Անհրաժեշտ է նաև առաջադրել հետաքրքիր և նորարար գաղափար / նորարար լինելու համար պարտադիր չէ գյուտարար լինել, առկա գործելակերպերի գերազանց համակցությունը արդեն իսկ նորարար է իր բնույթով/:

Բայց այստեղ խոսքը չի գնում միայն հանճարեղ գաղափարների մասին. ինքներդ Ձեզ հարցրեք, թե արդյո՞ք Ձեր նախագծի գաղափարը համապատասխանում է ծրագրի առաջնահերթություններին և ուղղություններին: Եթե ոչ, ապա որքան էլ հիանալի լինի Ձեր գաղափարը, այն Ձեզ հաջողություն չի բերի:

Համագործակցության ծրագրերի առաջնահերթություններն են անդրազգային շարժունությունը, հանդիսատեսի շրջանակի ընդլայնումը և կարողությունների զարգացումը:

Պլանավորեք նախօրոք, քանի որ գնահատման գործընթացը տևում է 6 ամիս, իսկ նախագծերը կարող են ունենալ 4 տարվա տևողություն:

Ինչ վերաբերում է գործընկերներին, երբեմն ավելի լավ է աշխատել այն մարդկանց հետ ում ճանաչում և վստահում եք, ովքեր արհեստավարժ են, ակտիվ և կարող են իրական գործընկերություն ձևավորել: Որքան կարող եք շատ բան քաղեք նրանցից:

Նաև ձգտեք գործընկերների և գործողությունների աշխարհագրական հավասարակշռության:

Ինչպես արդեն նշեցինք, ծրագրով նախատեսված գործողությունները պետք է համապատասխանեն ծրագրի նպատակներին և առաջադրանքներին, լինեն ընդգրկուն, լայնածավալ, պահանջված և արժեքավոր: Կարևոր է մտածել, թե ինչպիսին է լինելու նախագծի երկարատև ազդեցությունը և սահմանել այն: Իսկ ի՞նչ տեղի կունենա, երբ նախագիծն ավարտվի:

Մի՛ գրեք վերացական բաներ, փորձեք լինել հնարավորինս իրատես և հստակ: Հաշվի առեք, որ փորձագետները գնահատելու են միայն այն փաստարկները, որոնք ամփոփված են Ձեր հայտադիմումում: Կիրառե՛ք մեթոդաբանական մոտեցում, հիմնվե՛ք համոզիչ փաստարկային հիմք ունեցող քաղաքականության և միջոցների վրա:

Կիսեք ծրագրային պարտականություններն ու ֆինանսական ծախսերը Ձեր գործընկերների հետ: Բյուջեն պետք է ունենա հաշվեկշիռ և շահույթ չհետապնդի:

Բացահայտեք, թե Ձեր երկրում որ կազմակերպություններն են առաջարկում ֆինանսավորման և համաֆինանսավորման հնարավորություններ: Ուշադրություն դարձրեք թույլատրելի ծախսերին և Եվրոպական միության ու ազգային կանոնադրության միջև եղած հարաբերություններին:

Կարճ ասած` ներդրեք, որպեսզի ստանաք, այլապես ստիպված կլինեք լքել ծրագիրը: 

Խնդրում ենք անդրադառնալ նաև այս դասընթացի համար նախատեսված հավելյալ առցանց նյութերին: 

Կիսվել ընկերների հետ