content
Դասախոսություն 3. Սահմանեք թիրախային կազմակերպությունները, փոխեք ձեր կազմակերպությունը
Մինչ նոր հովանավորների հետ կապ հաստատելը ուսումնասիրեք նրանց նախորդ հայտերի ուղեցույցները եվ քննարկեք ձեր թիմի հետ, թե ինչ են նշանակում այդ պահանջները ձեր կազմակերպության համար: Սա իսկապես կարեվոր է, քանի որ որոշ դեպքերում կարող է հանգեցնել մեծ կառուցվածքային փոփոխությունների:

Օրինակ, ՄԹ-ում մի հովանավորի հետաքրքրում էր` հոգաբարձուների խորհրդի անդամները նախկինում ինչպիսի փորձ են ունեցել այն շահառուների հետ, ում հետ դուք ցանկանում եք համագործակցել:  Եթե ձեր խորհրդում կան հայտնի կամ ազդեցիկ մարդիկ, ովքեր փորձ չունեն նախագծի թեմային առնչվող ոլորտում կամ նախագծի իրականացման վայրում, ապա անհրաժեշտ է ներգրավել փորձառու անդամների:

Որոշ հովանավորների կարող է հետաքրքրել կազմակերպության դիրքորոշումը ինչ-որ խնդիրների վերաբերյալ, ինչպես օրինակ գենդերային քաղաքականությունը, հաշմանդամություն ունեցողներին ընձեռվող հնարավորությունները, կազմակերպության դիրքորոշումը թմրադեղերի, մանկական աշխատուժի նկատմամբ, ինչպես նաև  ֆինանսական աուդիտը: Ցանկալի է մշակել և թղթին հանձնել այս հարցերի պատասխանները` նախքան ֆինանսավորման դիմելը: Շատ կասկածելի կլինի, եթե ձեր գենդերային ռազմավարության փաստաթուղթը մեկ օրվա վաղեմություն ունենա:

Եթե հովանավորը աուդիտ է պահանջում, ապա ճշտեք հաճախականությունը: Մեծ տարբերություն կա փաստաթղթերը երեք տարին և վեց ամիսը մեկ անգամ ներկայացնելու մեջ: Աուդիտը ժամանակատար է  և մանրակրկիտ աշխատանք է պահանջում: Այդ պատճառով, համոզվեք, որ ունեք համապատասխան աշխատակից և համակարգ` այդ գործընթացը իրականացնելու համար: Փաստաթղթերը պետք է լինեն ձեռքի տակ և կատարյալ ճշգրիտ լինեն:

Որոշ հովանավորներ կարող են պահանջել առանձին հաշվեհամարներ իրենց նախագծին հատկացվող միջոցների համար: Մյուսները նախընտրում են վճարել  նախագծի ավարտին,  այնպես որ ստուգեք, արդյոք դուք կարողանում եք փակել այդ ծախսերը և ավելացրեք մի քանի ամիս`գումարը ետ վերադարձնելու նպատակով:

Մյուսները կարող են պահանջել, որ իրենց երկրում դուք մուտք գործեք հարկային դաշտ կամ գրանցված լինեք որպես իրավական  անձ: Սրանք մեծ և ծախսատար քայլեր են: Եթե այս գործընթացում հանկարծ սխալ թույլ տաք, ապա կարող եք հարկադրված լինել ձեր կազմակերպությամբ: Զարգացող երկրներում  նման ձախողված կազմակերպությունները շատ են: Շատ հաճախ սա արդյունք է այն բանի, երբ  այլ մայրցամաքում գտնվող դրամահավաքային գրասենյակը սկսում է  ինքնուրույն գործել` անկախ այն ցանցից, որին  ծառայելու համար էին ստեղծվել:

Եթե նոր վայրում  նոր  գրասենյակ եք ստեղծում,  այն պետք է գլխավորի Ձեր ցանցից ինչ-որ մեկը:

Որոշ նվիրատուներ էլ կսկսեն հետաքրքրվել կադրային հագեցվածությամբ,  տարեկան շրջանառությամբ, ֆինանսական պաշարներով, իրավաբանական գրանցմամբ, հարկային հաշվետվություններով և այլն:  Հանձնարարեք, որ Ձեր վարչական աշխատողը վերանայի այս պահանջները և քննարկեք, թե որքանով եք համապատասխանում այդ պահանջներին, նախքան նվիրատուի հետ հանդիպելը: Վարդագույն ակնոց մի կրեք  դրամահավաքային գործընթացը մեկնարկելիս: Ժամանակը թանկ է, մի վատնեք այն:

Նշված բոլոր գրասենյակային ընթացակարգերի վրա ժամանակ ծախսելը վատնում չէ, քանի որ նման պահանջներ կներկայացվեն նաև այլ նվիրատուների կողմից: Վերոնշյալ բոլոր վարչական համակարգերի առկայությունը Ձեր կազմակերպությունը կդարձնի ավելի մրցունակ, վստահելի և գրավիչ նվիրատուների աչքում: 

Կիսվել ընկերների հետ