content
Դասախոսություն 2. Հիմնահարցի վերլուծություն և բացահայտում
Ջատագովության արշավ մշակելու առաջին քայլը հիմնահարցը բացահայտելն ու դրա արմատներն ու պատճառները վերլուծելն է: Այս փուլը կոչվում է խնդրի և հիմնահարցի վերլուծություն և հանդիսանում է արշավի մշակման ամենաբարդ մասը:Ստորև այն ներկայացված է ավելի մանրամասն:

Նախ և առաջ, փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում արմատական պատճառ: Արմատական պատճառ են հանդիսանում դիտարկվող խնդրի հիմքում ընկած այն պատճառները, որոնց բացահայտումը օժանդակում է մեր ջանքերին, քանի որ մենք բացահայտում ենք խնդրի շարժառիթը`նախանշանների վրա ժամանակ ծախսելու փոխարեն: Երբ գտնում ենք արմատական պատճառը, գտնում ենք նաև ճիշտ որոշումը և կարողանում ենք համապատասխանաբար արձագանքել խնդրին:

Արմատական պատճառը բացահայտելուն մեզ կօգնի Իսկ ինչու եղանակը, որը դիտարկում է խնդիրը հարցերի միջոցով, որպեսզի հասկանա, թե ինչ պատճառ է ընկած խնդրի հիմքում: Յուրաքանչյուր պատասխանին հետևում է իսկ ինչու հարցը: Այսպես, օրինակ, եթե պնդում եք, որ հեռու համայնքներում մարդիկ զրկված են արվեստի մասին կրթվելու հնարավորությունից, հարցրեք ինքերդ ձեզ` իսկ ինչու: Հարցին պատասխան գտնելու դեպքում, նորից ինքներդ ձեզ հարցրեք ինչու, որպեսզի կարողանաք ավելի մանրամասնել խնդիրը: Շարունակեք, մինչև հասնեք խնդրի էությանը:

Դիտարկենք հետևյալ օրինակը.

Անմիջական խնդիր

Երեխաները չեն հաճախում արվեստի դպրոց:

Ինչու՞

Համայնքում չկան համապատասխան դպրոցներ:

Հնարավոր պատասխան` չկան ուսուցիչներ և չկա տարածք:

Ինչու՞

Տեղական դպրոցը զրկված է հնարավորություններից կամ միջոցներից:

Հնարավոր պատասխան` գտեք ուսուցիչներ և ապահովեք միջոցներ:

Ինչու՞

Տեղի կառավարման մարմինները խոստացել են միջոցներ ապահովել և ստեղծել արվեստի ուսուցչի աշխատատեղ, բայց չեն պահել խոստումը:

Հնարավոր պատասխան` փորձեք գտնել հովանավորներ կամ ազդել տեղական կառավարության մարմինների վրա, որպեսզի միջոցներ տրամադրվեն:

Ինչու՞

Կենտրոնական կառավարման մարմինները խոստացված միջոցները չեն հատկացրել:

Հնարավոր պատասխան` փորձեք գտնել հովանավորներ կամ ազդել կենտրոնական կառավարական մարմինների վրա, որպեսզի միջոցներ հատկացնեն:

Ինչու՞

Կենտրոնական կառավարման մարմինները չեն ընդգրկել արվեստի կրթության ֆինասավորումը բյուջեում:

Հնարավոր պատասխան` փորձեք գտնել հովանավորներ կամ ազդել բյուջեի համար պատասխանատու կոմիտեի վրա, որպեսզի ֆինանսավորումը ընդգրկվի նախատեսվող բյուջեում:

Իսկ ինչու եղանակը կիրառվում է բացահայտելու խորքային պատճառները և արմատային այն շարժառիթները, որոնք իրենց ազդեցությունն են թողնում խնդրի վրա:

Մեկ խնդրի հիմքում կարող են ընկած լինել բազմաթիվ պատճառներ և լուծումներ, բայց մենք ինքներս կարող ենք որոշել , թե դրանցից որոնք են ամենակարևորները, և որոնց հետ կարող է աշխատել մեր կազմակերպությունը: Իսկ ինչու վերլուծությունը բացահայտում է այն բոլոր պատճառները, որոնք ընկած են խնդրի հիմքում և առաջ է քաշում այն բոլոր ճանապարհները, որոնք ձեզ կօգնեն լուծում տալ խնդրին: Երբ մեզ արդեն հայտնի է խնդրի հիմնական պատճառը, անհրաժեշտ է մշակել տեսլական և ընտրել խնդրի լուծման ճանապարհը: Արդեն գիտենք, թե որտեղից կարող եք սկսել, եկեք տեսնենք, թե ուր ենք գնալու: Այստեղ մեզ կօգնի տեսլականը մարզող վարժանքը, որը մեզնից պահանջում է հետևյալ կարևոր հարցերի պատասխանները:

  • Ինչպիսի՞ն ենք ցանկանում , որ լինի մեր հասարակությունը/ երկիրը:

  • Ո՞ր առանձնահատկություններն են հանդիսանում իդեալական հասարակության ցուցանիշ:

  • Ի՞նչն է անհրաժեշտ փոխել` դրան հասնելու համար:

  • Ի՞նչ խոչընդոտների կարող եք հանդիպել:

Այժմ արդեն ավելի հստակ կարող ենք պատկերացնել անհրաժեշտ փոփոխությունը և կենտրոնանալ խնդրի վրա, որը դեռ խոչընդոտում է, որ մեր պատկերացրած իդեալական աշխարհը իրականություն դառնա:

Կախված կազմակերպության ծավալից և միտումներից` կարող եք ընտրել ՍՄԱՐԹ /Կոնկրետ, Չափելի, Հասանելի, Համապատասխան և Հստակ ժամանակային սահմաններ ունեցող / եղանակը, որը կօգնի բարելավել մարդկանց կյանքը` ձեր տեսլականի միջոցով բացահայտված խնդրի լուծմամբ:

Հիմնահարցի ընտրությունը կամ վերլուծությունը ենթադրում է փորձառության, հնարավորության, փորձի գնահատում, որպեսզի պարզ դառնա արդյոք այս կամ այն բարդության խնդիրը հնարավոր է լուծել: Այլ խոսքերով` պիտի համոզված լինենք, որ մեր առջև ծառացած խնդիրը հնարավոր է լուծել համախմբված միջոցների և ուժերի միջոցով: Անհրաժեշտ է տեսնել նաև դեպի լուծում տանող ճանապարհը և այն գործնական հնարավորությունները, որոնք հնարավոր կդարձնեն անհրաժեշտ փոփոխությունները: Վերջապես պետք է գնահատել հարակից ռիսկերը` որպեսզի համոզվենք, թե որքանով են դրանք կառավարելի:

Այսպիսով, այս դասի ընթացքում մենք սովորեցինք բացահայտել խնդրի հիմնական պատճառը և հասկանալ, թե ինչպես տեսլականի մշակումը մեզ կարող է առաջնորդել դեպի մեր նախընտրած լուծումը:

Հաջորդ տեսանյութում կսովորենք տալ մեր կողմնակիցների և ընդդիմախոսների նկարագիրը, ինչպես նաև հասկանալ, թե ինչպես կարող ենք հավասարակաշռել մեր ջատագովության արշավը իշխանության բաշխվածության առումով:

Կիսվել ընկերների հետ