content
Փաստեր
Փաստեր
  1. Ստարտափի ձևավորման փուլում ֆինանսավորման հիմնական աղբյուր են հանդիսանում ՝

  • Անձնական խնայողությունները

  • Անձնական օգտագործման կրեդիտ քարտերը

  • Ձեռնարկատիրոջ վարկեր

    2.Աճի փուլում, երբ հայեցակարգն արդեն ապացուցված է, և բիզնեսն առաջացնում է դրական հոսքեր, ընդլայնված ֆինանսավորման առաջնային աղբյուրները հետևյալն են՝

  • կոմերցիոն վարկեր

  • կոմերցիոն վարկային գիծ

  • առևտրային վարկ մատակարարներից

  1. Սթարթափում ներդրողը առաջին հերթին որոնում է հետևյալ հիմնական առանձնահատկությունները՝

  • Լավ մշակված գործարար մոդել, որը պարզ ցույց կտա սեփական ծախսերի ծածկման կետը և եկամտի աճը:

  • Լրացված և լավ մշակված գործարար ծրագիր, որի բոլոր կողմերը կապակցված են:

  • Իրենց նոր նախաձեռնությամբ ոգևորված ու շահագրգիռ ձեռնարկատերեր, ովքեր նաև կարողանում են կառավարել և ղեկավարել աճող բիզնեսը:

  • Պահանջվող ժամանակը և գումարը /ընդհանուր պարտքը/:

  1. Սթարթափ բիզնեսի հնարավոր ներքին ֆինանսավորումը կարող է իրականանալ, եթե՝

  • կրկին ներդրվի եկամտի մի մասը:

  • Վաճառվեն ակտիվները, և բիզնեսը ոչ թե գնվի, այլ վարձակալվի:

  • Որոշակի սկզբնական շրջանում հետաձգվեն աշխատավարձերը /այդ թվում` ընտանիքի անդամների, ովքեր կարող են ավելի ուշ ստանալ իրենց աշխատավարձը/:

  1. Բանկերը վարկ են տրամադրում սթարթափ բիզնես մոդելներին` հիմնվելով համատարած կիրառում ունեցող գնահատման սանդղակի վրա, որը հայտնի է որպես «Վարկունակության 5 հիմնական չափանիշ»1:

  • Սպառողական վարքագիծը ցույց է տալիս, թե որքանով է հաճախորդը պատրաստակամ վճարելու պարտքը:  

  • Կարողությունը գնահատում է, թե արդյոք հայցորդը կարող է ժամանակին վճարել պարտքը:

  • Կապիտալը սպառողների ակտիվների զուտ արժեքն է, որն ավելի շատ կարևորություն ունի մեծ վարկերի դեպքում:

  • Գրավը գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է:

  • Պայմանները այն արտաքին փոփոխականներն են, որոնք կարող են ազդեցություն ունենալ վարկային ռիսկի վրա, ինչպես, օրինակ, տնտեսությունը, հասարակական և քաղաքական միջավայրը, կառավարության իրավական ակտերը, մրցակցությունը կամ բանկի նպատակների փոփոխությունը:

  1. Բանկերից գրավ վերցնելիս հաշվի առեք հետևյալը՝

  • Բանկերը ռիսկ չեն սիրում, այլ ցանկանում են, որ իրենց տոկոսները վճարվեն ժամանակին, անկախ այն բանից, թե ինչպես է ընթանում բիզնեսը:

  • Ցույց տվեք բանկին, որ Ձեր եկամուտի կանխատեսումները իրատեսական են, և ավել բան մի խոստացեք:

  • Խոսեք բանկի կառավարչի լեզվով: Գործածեք այնպիսի տերմիններ, ինչպիսիք են չափաբաժիններ, վերադարձ, շահութաչափեր և այլն:

  • Համապատասխան բանկում ձեռք բերեք լավ վարկային պատմություն և, եթե հնարավոր է, անձնական կապեր հաստատեք բանկի կառավարչի հետ:

  • Պատրաստ եղեք, որ հնարավոր է չստանաք Ձեր վարկը և Ձեր ֆինանսական ծրագրում ընդգրկեք այլընտրանքային մեթոդներ բիզնեսի նախնական ֆինանսավորման համար:

  1. Նախքան հրեշտակ ներդրողին հանդիպելը՝

  • Կատարեք համապատասխան ուսումնասիրություն, որպեսզի գտնեք հրեշտակ ներդրողներ` համապատասխան ցանցերի, ինտերնետ տեղեկատուների, ասոցիացիաների, գործարար խորհրդատուների և այլ միջոցների օգնությամբ:

  • Ուսումնասիրեք արդյունաբերության այն ճյուղը և բիզնեսը, որտեղ գործելու եք, ինչպես նաև ստուգեք, թե ինչ փորձ ունեն հնարավոր հրեշտակ ներդրողները:

  • Նախօրոք պատրաստվեք և ձեռքի տակ ունեցեք գործադիր ամփոփումը, ինչպես նաև Ձեր գործարար ծրագրի հակիրճ և երկար տարբերակը:

  • Հստակ մշակեք Ձեր գործարար մոդելը և պատրաստ եղեք այն մանրամասն ներկայացնել` նշելով նաև աճի ներուժը:

  • Ձեռքի տակ ունեցեք երաշխավորող նամակներ:

Կիսվել ընկերների հետ