-
‹‹Մշակույթ և ստեղծարարություն›› դասընթաց
-
Դասախոսություն 1. Մշակույթի սահմանումը
-
Դասախոսություն 2. Մշակույթի դերը
-
Դասախոսություն 3. Մշակույթ, հակամարտություն և երկխոսություն
-
Դասախոսություն 4. Ստեղծագործ տնտեսություն
-
Դասախոսություն 5. Մշակութային և ստեղծարար հատվածներ
-
Դասախոսություն 6. Ստեղծարար միտքը քաղաքներում
-
Դասախոսություն 7. Զանգվածային և էլիտար մշակույթ
-
ԹԵՍՏ ԵՒ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
«Հաղորդակցություն» առցանց դասընթաց
-
Դասախոսություն 1. Ռազմավարական հաղորդակցության հիմնական սկզբունքները
-
Դասախոսություն 2. Ռազմավարական հաղորդակցության փուլերը
-
Դասախոսություն 3. Ռազմավարական հաղորդակցության հիմնական սկզբունքները
-
Դասախոսություն 4. Ռազմավարական հաղորդակցության հիմնական տարրերը՝ լսարան, ուղերձներ, ուղիներ, խոսնակներ եվ ժամանակ
-
Դասախոսություն 5. ԶԼՄ-ների հետ հաղորդակցություն. խորհուրդներ հաջողության հասնելու համար
-
Հավելյալ նյութեր
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- Ծրագրի առաջարկի շարադրման դասընթաց
- Մշակութային ռազմավարության դասընթաց
-
Շահերի պաշտպանության դասընթաց
-
Դասախոսություն 1. Ինչ է ջատագովությունը, և ինչով կարող է այն օգնել
-
Դասախոսություն 2. Հիմնահարցի վերլուծություն և բացահայտում
-
Դասախոսություն 3. Արտաքին միջավայրի արտապատկերում
-
Դասախոսություն 4. Օրենսդիր մարմինների անդամների վրա ազդելը, ազդեցություն գործելը և բարձրաձայնելը
-
Դասախոսություն 5. Ջատագովության արշավի գնահատում
-
Փաստեր ջատագովության և լոբբիստների մասին
-
Ջատագովության ներուժի գնահատում
-
Մեկնաբանող օրինակ
-
Ընթերցանության հավելյալ նյութեր
-
ԹԵՍՏ ԵՒ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
«Ֆինանսները ստեղծարար կազմակերպությունների համար» դասընթաց
-
Դասախոսություն 1. Այն, ինչ պետք է իմանաք նախքան դասընթացը սկսելը
-
Դասախոսություն 2. Բյուջեի մշակում
-
Դասախոսություն 3. Բյուջեի հղկում
-
Դասախոսություն 4. Բյուջեն դրամական հոսքերի վերածելը
-
Դասախոսություն 5. Ընթացիկ նախագծի ֆինանսների կառավարում
-
Դասախոսություն 6. Նախագծի ծախսերի հաշվետվություն
-
Դեպքի մեկնաբանություն
-
Հավելյալ հղումներ
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
Դոնորներից ֆինանսական միջոցների ստացման ռազմավարության դասընթաց
-
Դասախոսություն 1. Որոշեք` ինչ եք ուզում, եվ ինչն է իրատեսական
-
Դասախոսություն 2. Կատարեք ուսումնասիրությունները` սահմանափակելով դաշտը
-
Դասախոսություն 3. Սահմանեք թիրախային կազմակերպությունները, փոխեք ձեր կազմակերպությունը
-
Դասախոսություն 4. Առաջին կապեր հաստատելը:
-
Լրացուցիչ ուսումնական նյութեր
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
«Մարքեթինգի» դասընթաց
-
Դասախոսություն 1. Ի՞նչ է մարքեթինգը կամ շուկայագիտությունը
-
Դասախոսություն 2. Մարքեթինգային ռազմավարություն
-
Դասախոսություն 3. Հաճախորդներին լսելը
-
Դասախոսություն 4. Հաճախորդի շահերը
-
Դասախոսություն 5. Մարքեթինգի 3 բաղադրիչը
-
Տեղեկատու. 20 հիմնական փաստ մարքեթինգի մասին
-
Մարքեթինգային ռազմավարության արդյունավետության ստուգացանկ
-
Կոնկրետ դեպքի ուսումնասիրություն. Մարքեթինգի երեք բաղադրիչը
-
ԹԵՍՏ ԵՒ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- Ռազմավարական ծրագրավորման դասընթաց
-
Ստեղծարար տնտեսության մեջ արժեքի ստեղծման դասընթաց
-
Դասախոսություն 1. ՇՈՒԿԱՆԵՐ ԵՎ ԱՐԺԵՇՂԹԱՆԵՐ
-
Դասախոսություն 2. ԱՐԺԵՇՂԹԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
-
Դասախոսություն 3. ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ
-
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ 4. ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԲԻԶՆԵՍ ՇՐՋԱՆԱԿ
-
Դասախոսություն 5. ՆԱԽԱԳԾԻՑ ԴԵՊԻ ԱՐՏԱԴՐԱՆՔ
-
Դասախոսություն 6. ԹՎԱՅՆԱՑՄԱՆՆ ՈՒ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐՄԱՐՎԵԼԸ
-
Օգտակար ռեսուրսներ
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- ‹‹ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ›› ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ
- ‹‹Ստեղծարար Եվրոպա›› առցանց դասընթաց
-
«Դրամահավաքի կազմակերպում եվ համագործակցություն» դասընթաց
-
Դասախոսություն 1. Գործարարություն եվ նորարարություն՝ հաջող դրամահավաքի վեկտորները
-
Դասախոսություն 2. Ստեղծարար ստարտափների գործարար մոդելները եվ արտաքին ֆինանսավորման աղբյուրները
-
Դասախոսություն 3. Համագործակցություն. արդյունավետ բիզնեսի ծրագրավորման խթան
-
Հետագա ընթերցանության համար նախատեսված առցանց և հավելյալ նյութերի ցանկ
-
Փաստեր
-
Դեպքեր/օրինակներ
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- Թվայնացված հաղորդակցության դասընթաց
Առաջինը նախագծի հիմքում ընկած մոդելն է: Սրանք, այսպես կոչված, նախագծի վրա հիմնված կազմակերպություններն են: Շատ հաճախ, հատկապես փոքր և մշակութային կազմակերպությունները աշխատում են մի շարք նախագծերով: Այսպիսով, նրանք փորձում են գտնել դրամաշնորհատուների կամ հովանավորների, իրականացնում են նախագիծը, ավարտում այն և հետո փնտրում մեկ ուրիշը։ Կամ նրանք կարող են ունենալ մի քանի այսպիսի նախագծեր՝ զուգահեռ և համաժամանակյա իրականացմամբ։ Այսպիսով, սա նախագծի վրա հիմնված կազմակերպությունների տիպիկ աշխատանքային մեթոդն է:
Գոյություն ունի նաև երկրորդ տեսակը. դրանք արտադրանքի վրա հիմնված կազմակերպությունները, արտադրության կամ ծառայություններն են: Սրանք կլինեն ձեր գովազդային գործակալությունները կամ կինոյի և թատերական արտադրության ընկերությունները: Այս կազմակերպությունների դեպքում մեկ ֆիլմի նկարահանումը հաջորդում է մյուսին․ նրանք նաև գովազդային արտադրության համար են ծառայություններ մատուցում: Նրանք հավաքածուներ են ստեղծում, և վեց ամիսը մեկ դուք սպասում եք նոր հավաքածուի թողարկմանը շուկայում: Եվ այսպես նրանք ունենում են վաճառքի համար նախատեսված նոր ապրանքներ կամ ծառայություններ: Այսպես նրանք իրենց բիզնես գործունեությունն են ծավալում շուկայում:
Կա նաև գործողությունների երրորդ տեսակը, որոնք կարող են կիրառվել մշակութային կազմակերպությունների և ստեղծարար ձեռնակությունների կողմից: Սա խառը տեսակ է, երբ դուք ունեք շուկայում վաճառելու ավելի լավ արտադրանք և ծառայություններ և միևնույն ժամանակ իրականացնում եք որոշ նախագծեր: Իրականում կարող եք մտածել միևնույն թատերական արտադրության ընկերությունների մասին: Քաղաքի թատրոնում կարող են կանոնավոր ներկայացումներ բեմադրել հաճախորդների համար, ինչպես նաև մշակել նախագիծ և ստեղծել մի նոր արտադրություն: Այսպիսով, նրանց համար, դա այն նախագիծն է, որ ղեկավարում են:
Այսպիսով, ի՞նչ է նախագիծը: Եկե՛ք ևս մեկ անգամ կրկնենք և հիշենք: Նախագիծը գործողությունների համակարգ է՝ սահմանափակ ժամկետներով, ռեսուրսներով և հստակ արդյունքներով: Դրանք չեն կրկնվում, այսինքն՝ գործ ունենք գործողությունների մեկանգամյա համակարգի հետ: Նախագծերը կարող են նման լինել, բայց սովորաբար յուրաքանչյուր նախագիծ եզակի է:
Մյուս կողմից ծառայությունն ու արտադրանքը գրեթե նույնն են կամ փոքր ինչ հարմարեցված, և դուք կարող եք նորից ու նորից գնել կամ վաճառել:
Այսպիսով, որո՞նք են այս երեք տարբեր տեսակների միջև կազմակերպության առաջ ծառացած մարտահրավերները: Նախագծի վրա հիմնված կազմակերպությունները հաճախ բախվում են այնպիսի մարտահրավերի, ինչպիսին է անցումը ծառայության ու արտադրանքի: Այս կերպ, սկսում եք օգտագործել գումարը նախագծերի իրականացման համար. մի նախագծին հետևում է մյուսը և այդպես շարունակ... Սակայն այդ դեպքում դուք չունեք ծառայություն կամ արտադրանք, որը հնարավոր կլիներ նորից ու նորից վաճառել:
Մյուս կողմից, եթե հետևենք արտադրանք և նախագծեր վաճառող կազմակեպությունների կամ մասնավորապես՝ ընկերությունների, ստեղծագործական ձեռնարկությունների օրինակին, կարող ենք տեսնել, որ դրանք շատ հաճախ անտեսում են նախագծերի անհրաժեշտության նախապայմանը: Պատճառը, օրինակ, կարող է լինել այն, որ նրանք պարտավոր են կատարելագործել ներքին գործընթացները, օրինակ՝ թարմացնել կայքը, որը նրանց համար մեկանգամյա նախագիծ է: Այսպիսով նրանք բախվում են մեկ այլ, փոքր-ինչ տարբեր մարտահրավերի:
Ինչպե՞ս հաղթահարել այս մարտահրավերները: Ի՞նչ խորհուրդ կարելի է տալ: Այժմ կանդրադառնանք այս հարցերին:
Այսպիսով, առաջին մարտահրավերը, որին հաճախ բախվում են կազմակերպությունները, արտադրանքի և նախագծերի միջև տարանջատումն է: Համոզվե՛ք, որ հասկանում եք նախագծի վերոնշյալ սահմանումը: Այն գործողությունների համակարգ է՝ սահմանափակ ժամկետներով, ռեսուրսներով և հստակ արդյունքներով: Այժմ քարտեզագրենք այն, ինչը գուցե կարելի է դիտարկել որպես նախագիծ, այն, ինչը ներկայում իրականացնում եք: Հիշեցնեմ, որ եթե ունեք արտադրանք և ծառայություն, հավանաբար գիտեք՝ որն է ձեր արտադրանքը ու ծառայությունը։ Սակայն, որոշ կազմակերպությունների, մասնավորապես՝ նախագծի վրա հիմնված կազմակերպությունների դեպքում, գուցե և առանց գիտակցելու, ձեր տրամադրածը ծառայություն լինի:
Պատկերացնենք՝ մի քանի հովանավորներ դիմել են ձեզ իրենց մշակութային միջոցառումների ծրագրի ստեղծմանն աջակցելու համար: Դուք կարող եք մտածել, որ դա նախագիծ է, բայց այն ինչ իրականում անում եք, երաժշտական միջոցառումների և իրադարձությունների համար կուրատորական ծառայություններ պատվիրող ձեր հաճախորդներին ու հովանավերներին ծառայություն մատուցելն է: Այդ իսկ պատճառով համոզվեք, որ հասկանում եք, թե ինչ արտադրանք ու ծառայություն եք այժմ տրամադրում, ինչ ներքին նախագծեր ունեք, ինչ նախագծեր եք արդեն իրականացնում և ղեկավարում: Այսպիսով, քարտեզագրե՛ք արտադրանքն ու ծառայությունը, քարտեզագրե՛ք նախագծերը:
Երկրորդ մարտահրավերը, որին բախվում են մշակութային կազմակերպություններն ու ստեղծարար ձեռնարկությունները չափազանց շատ նախագծերի առկայությունն է: Դուք ծանրաբեռնված եք և ահա մի նախագիծ, ահա մեկ ուրիշը, այս մեկը փոքր է, այն մեկը՝ մեծ... Հետո, ինչ-որ փուլում այդ ամենը կարող է ճնշել և խառնաշփոթ առաջացնել, քանի որ չգիտեք, թե ով ինչ նախագծի համար է պատասխանատու, թեև ձեր բոլոր գործընկերները միևնույն ժամանակ նախագծերի ղեկավարներ են:
Այսպիսով, ինչպես շտկել այս խառնաշփոթը: Կա մի մեծ հասկացություն՝ նախագծերի թղթապանակ՝ պորտֆոլիո: Դուք քարտեզագրում եք ձեր բոլոր նախագծերը, այնուհետև ներառում դրանք պորտֆոլիոյի մեջ: Նայում եք, թե որ նախագծերն են ներքին. այն նախագծերը, որոնք իրականացվում են ձեր սեփական ռեսուրսներով՝ բարելավելու կազմակերպչական կարողությունները, այլ կերպ ասած՝ բարելավելու ձեր գործունեությունը: Օրինակ, դուք թարմացնում եք ձեր կայքը կամ ձևափոխում ձեր գրասենյակը, որի համար գուցե երեք ամիս և մի շարք ռեսուրսներ պահանջվեն:
Դուք ունեք նաև արտաքին նախագծեր, որոնք ֆինանսավորվում են արտաքին աղբյուրներից՝ դրամաշնորհների կամ հովանավորների միջոցով, կամ միգուցե գումար եք գանձում ձեր լսարանից, կամ էլ կիրառում եք այդ բոլորը միասին՝ տարբեր ու առանձին ֆինանսական մոդելեր ունենալու համար:
Այսպիսով, ի՞նչ են այս նախագծերը: Դրանք մե՞ծ են, թե՞ փոքր: Ամեն դեպքում, եթե դուք այն քարտեզագրեք, ապա կարող եք հենանշում իրականացնել (հավաքել և ներկայացնել ձեր տվյալները)՝ ձեր կազմակերպության ռազմավարությանը համաձայն: Այդ նպատակով, կա ռազմավարական կառավարման մեկ այլ առցանց դասընթաց: Հետո կտեսնեք, որ ձեր պորտֆոլիոյում կան մեծ քանակությամբ ներքին, բայց ոչ բավարար արտաքին նախագծեր: Կամ, ըստ էության, Ձեր բոլոր արտաքին նախագծերը դուրս են ձեր ռազմավարությամբ սահմանված և գործող արժեշղթայի ձեր կաղապարից: Հանկարծ կարող եք տեսնել, որ ունեք մի շարք անհամապատասխան նախագծեր, կամ, ըստ էության, շատ քիչ նախագծեր, որոնք կարևոր են ներքին զարգացման համար: Չափազանց շատ արտաքին ֆինանսավորում ունեցող նախագծեր, և ոչ բավարար ներքին նախագծեր: Եվ, իհարկե, «բավարար» բառն այստեղ սուբյեկտիվ է: Այնուամենայնիվ, նախագծերի պորտֆոլիոյի կառավարման մեթոդի կիրառումը ձեր կազմակերպությունը ղեկավարելու լավ մեթոդ է:
Ունենք նաև երրորդ մարտահրավեր, որը նախագծից արտադրանքի և ծառայության անցնելն է: Խոսքս այն իրավիճակների մասին է, երբ նախագծի վրա հիմնված կազմակերպություններն ունեն շատ նախագծեր, բայց իրականում, նրանք չգիտեն ինչպես դուրս գալ շուկա, վաճառել նոր արտադրանք կամ ծառայություններ, թեև ունեն մատակարարման կարողություններ: Միգուցե արդեն ունեն օրինակներ, երբ պոտենցիալ հաճախորդներն են մոտեցել իրենց:
Մտածեք մշակութային կազմակերպությունների մասին... Եկե՛ք դիտարկենք մի օրինակ: Վերցնենք Ուկրաինայում փառատոնների կազմակերպիչ. արդեն հինգ տարի է՝ իրականացնում են հիանալի փառատոններ, էթնիկ երաժշտությամբ բացօթյա փառատոններ: Այն բավականին հայտնի ապրանքանիշ է և, իրականում, Ուկրաինայում դրանք բազմաթիվ են: Այսպիսով, նրանք գտել են հովանավորներ և դրամաշնորհներ ստացել և ամեն տարի նորից են դիմում այդ փառատոնի անցկացման նպատակով ֆինանսավորում ստանալու համար: Ըստ էության, երբ այս կազմակերպությունը կազմում է հովանավորի առաջարկները կամ լրացնում դրամաշնորհի դիմումը, դրանք կարող են ներառել որոշակի տարրեր, խնայել բյուջեն մարդկանց համար, ժամանակը՝ երաժշտության արդյունաբերության ոլորտում կուրատորական ծառայության զարգացման նպատակով: Ի նկատի ունեմ, որ նրանք գիտեն «էթնո» ոճում ստեղծագործող բոլոր հայտնի երաժիշտներին, ունեն բոլոր տվյալները և գիտեն՝ ինչպես կազմակերպել հիանալի շոու: Նրանք կարող են դա վաճառել որպես ծառայություն: Կարող են առաջարկել այնպիսի կազմակերպությունների, որոնք անցկացնում են կորպորատիվ միջոցառումներ կամ նույնիսկ փառատոնների կազմակերպիչներին, որոնք կցանկանան ձեռք բերել այս բլոկը՝ գուցե ավելի մեծ փառատոնների համար: Նրանք կարող են նաև առաջարկել կուրատորական ծառայություններ, սակայն պետք է ներառեն գինը (որքա՞ն արժե այս ծառայությունը), նկարագրեն ծառայությունը, թե ինչպես այն կիրականացվի օպերատիվ ռեժիմով կամ, ըստ էության, կարող են իրականացնել մեկ այլ մոդել, երբ ծառայություն առաջարկեն որպես նոր, հեռանկարային երաժիշտների գործակալներ կամ պրոդյուսերներ, կարողանան ներկայացնել նրանց անմիջապես իրացնողներին, ստուդիաներին, կազմակերպեն երաժշտությունը։ Գուցե բացթողում կա այս արժեշղթայի մեջ, և նրանք ցանկանան տեղափոխվել այդ ոլորտ, սակայն, ժամանակ է պետք հասկանալու, թե ինչ է նշանակում լինել գործակալ, որքան գումար եք գանձելու երաժիշտներից, նրանց գործակալը լինելու համար, որ ստուդիաների հետ եք համագործակցելու... Սա ևս աշխատատար է:
Այսպիսով, երբ դուք որպես այս փառատոնի կազմակերպիչ անցկացնում եք փառատոն, ինչո՞ւ բյուջեի մեջ չներառեք այս ծառայութան մշակման ու զարգացման, պիլոտային ծրագրի համար որոշակի գումար և հետո, փառատոնի ավարտին, դուք կունենաք մի ծառայություն, որը կարող եք առաջարկել ձեր պոտենցիալ հաճախորդներին:
Իրականում, դրամաշնորհային կազմակերպություններն ու ծրագրերը, այդ թվում՝ հովանավորները կցանկանան տեսնել դա, քանի որ դա կդիտարկվի որպես նախագծի վրա հիմնված կազմակերպությունների կայունության, ֆինանսական կայունության նախադրյալ: Քանի որ մի նախագծից անցնում եք մյուսին... դուք կարող եք անել դա. բազմաթիվ կազմակերպություններ տասնյակ տարիներ աշխատում են նույն մեթոդով, սակայն որոշակի փուլում անցումն այս խառը մոդելին առավել արդյունավետ կարող է լինել, երբ ունեք որոշակի արտադրանք և ծառայություններ, որոնք մարդիկ կարող են գնել, կարող եք ասել արժեքը, բանակցել, իսկ ես կարող եմ գնել ձեր ծառայություններն ու արտադրանքը և շարունակել աշխատել նախագծերի հետ ձեր նախագծերի ռեժիմով:
Այսպիսով, մենք հպանցիկ անդրադարձանք այն մարտահրավերերին, որ կազմակերպությունները՝ մշակութային կազմակերպություները, ստեղծարար ձեռնարկությունները, բախվում են նախագծերի և արտադրանքի հետ աշխատելիս, և մենք խորհուրդ և որոշ լուծումներ առաջարկեցինք, թե ինչպես կազմել նախագծերի պորտֆոլիո, ինչպես հստակ տարանջատել նախագծերը և ապրանքներն ու ծառայությունները և ինչպես ձեր նախագծերը փոխարինել արտադրանքով և ծառայություններով: