-
‹‹Մշակույթ և ստեղծարարություն›› դասընթաց
-
Դասախոսություն 1. Մշակույթի սահմանումը
-
Դասախոսություն 2. Մշակույթի դերը
-
Դասախոսություն 3. Մշակույթ, հակամարտություն և երկխոսություն
-
Դասախոսություն 4. Ստեղծագործ տնտեսություն
-
Դասախոսություն 5. Մշակութային և ստեղծարար հատվածներ
-
Դասախոսություն 6. Ստեղծարար միտքը քաղաքներում
-
Դասախոսություն 7. Զանգվածային և էլիտար մշակույթ
-
ԹԵՍՏ ԵՒ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
«Հաղորդակցություն» առցանց դասընթաց
-
Դասախոսություն 1. Ռազմավարական հաղորդակցության հիմնական սկզբունքները
-
Դասախոսություն 2. Ռազմավարական հաղորդակցության փուլերը
-
Դասախոսություն 3. Ռազմավարական հաղորդակցության հիմնական սկզբունքները
-
Դասախոսություն 4. Ռազմավարական հաղորդակցության հիմնական տարրերը՝ լսարան, ուղերձներ, ուղիներ, խոսնակներ եվ ժամանակ
-
Դասախոսություն 5. ԶԼՄ-ների հետ հաղորդակցություն. խորհուրդներ հաջողության հասնելու համար
-
Հավելյալ նյութեր
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- Մշակութային ռազմավարության դասընթաց
- Ծրագրի առաջարկի շարադրման դասընթաց
-
Շահերի պաշտպանության դասընթաց
-
Դասախոսություն 1. Ինչ է ջատագովությունը, և ինչով կարող է այն օգնել
-
Դասախոսություն 2. Հիմնահարցի վերլուծություն և բացահայտում
-
Դասախոսություն 3. Արտաքին միջավայրի արտապատկերում
-
Դասախոսություն 4. Օրենսդիր մարմինների անդամների վրա ազդելը, ազդեցություն գործելը և բարձրաձայնելը
-
Դասախոսություն 5. Ջատագովության արշավի գնահատում
-
Փաստեր ջատագովության և լոբբիստների մասին
-
Ջատագովության ներուժի գնահատում
-
Մեկնաբանող օրինակ
-
Ընթերցանության հավելյալ նյութեր
-
ԹԵՍՏ ԵՒ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
«Ֆինանսները ստեղծարար կազմակերպությունների համար» դասընթաց
-
Դասախոսություն 1. Այն, ինչ պետք է իմանաք նախքան դասընթացը սկսելը
-
Դասախոսություն 2. Բյուջեի մշակում
-
Դասախոսություն 3. Բյուջեի հղկում
-
Դասախոսություն 4. Բյուջեն դրամական հոսքերի վերածելը
-
Դասախոսություն 5. Ընթացիկ նախագծի ֆինանսների կառավարում
-
Դասախոսություն 6. Նախագծի ծախսերի հաշվետվություն
-
Դեպքի մեկնաբանություն
-
Հավելյալ հղումներ
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
Դոնորներից ֆինանսական միջոցների ստացման ռազմավարության դասընթաց
-
Դասախոսություն 1. Որոշեք` ինչ եք ուզում, եվ ինչն է իրատեսական
-
Դասախոսություն 2. Կատարեք ուսումնասիրությունները` սահմանափակելով դաշտը
-
Դասախոսություն 3. Սահմանեք թիրախային կազմակերպությունները, փոխեք ձեր կազմակերպությունը
-
Դասախոսություն 4. Առաջին կապեր հաստատելը:
-
Լրացուցիչ ուսումնական նյութեր
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- Ռազմավարական ծրագրավորման դասընթաց
-
«Մարքեթինգի» դասընթաց
-
Դասախոսություն 1. Ի՞նչ է մարքեթինգը կամ շուկայագիտությունը
-
Դասախոսություն 2. Մարքեթինգային ռազմավարություն
-
Դասախոսություն 3. Հաճախորդներին լսելը
-
Դասախոսություն 4. Հաճախորդի շահերը
-
Դասախոսություն 5. Մարքեթինգի 3 բաղադրիչը
-
Տեղեկատու. 20 հիմնական փաստ մարքեթինգի մասին
-
Մարքեթինգային ռազմավարության արդյունավետության ստուգացանկ
-
Կոնկրետ դեպքի ուսումնասիրություն. Մարքեթինգի երեք բաղադրիչը
-
ԹԵՍՏ ԵՒ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
Ստեղծարար տնտեսության մեջ արժեքի ստեղծման դասընթաց
-
Դասախոսություն 1. ՇՈՒԿԱՆԵՐ ԵՎ ԱՐԺԵՇՂԹԱՆԵՐ
-
Դասախոսություն 2. ԱՐԺԵՇՂԹԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
-
Դասախոսություն 3. ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ
-
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ 4. ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԲԻԶՆԵՍ ՇՐՋԱՆԱԿ
-
Դասախոսություն 5. ՆԱԽԱԳԾԻՑ ԴԵՊԻ ԱՐՏԱԴՐԱՆՔ
-
Դասախոսություն 6. ԹՎԱՅՆԱՑՄԱՆՆ ՈՒ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐՄԱՐՎԵԼԸ
-
Օգտակար ռեսուրսներ
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- ‹‹Ստեղծարար Եվրոպա›› առցանց դասընթաց
-
«Դրամահավաքի կազմակերպում եվ համագործակցություն» դասընթաց
-
Դասախոսություն 1. Գործարարություն եվ նորարարություն՝ հաջող դրամահավաքի վեկտորները
-
Դասախոսություն 2. Ստեղծարար ստարտափների գործարար մոդելները եվ արտաքին ֆինանսավորման աղբյուրները
-
Դասախոսություն 3. Համագործակցություն. արդյունավետ բիզնեսի ծրագրավորման խթան
-
Հետագա ընթերցանության համար նախատեսված առցանց և հավելյալ նյութերի ցանկ
-
Փաստեր
-
Դեպքեր/օրինակներ
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- ‹‹ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ›› ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ
- Թվայնացված հաղորդակցության դասընթաց
Նախ` նշենք, որ արվեստի բնագավառում ձեռնարկատիրական գործունեության փուլերը տարբերվում են` ըստ արվեստի ուղղության, ստարտափի նախաձեռնության և այլ գործոնների: Ինչևէ, հիմնական փուլերը հինգն են.
-
Նորարար գաղափարների հղացում և նախնական մշակում
-
Նախնական ընտրություն. գաղափարների գնահատումը` համաձայն հատուկ չափորոշիչների
-
Մտավոր սեփականության միջոցով գաղափարի պաշտպանություն
-
Գործարար մոդելի և պլանի մշակում
-
Գործընկերության հիմքով նախնական ֆինանսավորման որոնում և ապահովում, ինչպես նաև խաչաձև ռազմավարական շրջանակի դիտարկում:
Ի՞նչ է գործարար մոդելը
Իր իսկ սահմանմամբ գործարար մոդելը ընկերության կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակն է եկամուտ բերել և շահույթ ունենալ գործարքների արդյունքում: Գործարար մոդելը կարող է դիտարկվել նաև որպես հարաբերությունների շարք, որը ներգրավված է արժեքի ստեղծման գործում: Արժեքի ստեղծումը, ինչպես նաև հաճախորդների ու պատվիրատուների մասին հոգ տանելը հենց այն է, ինչ տարբերակում է շուկայամետ գործարար մոդելները այն մոդելներից, որոնք ուղղված են հասարակական կամ մշակութային նպատակների իրականացմանը:
Նախքան արտաքին ֆինանսավորման աղբյուրներ գտնելը, անհրաժեշտ է ստեղծել հիմնական գործարար մոդելը, որը սովորաբար պատկերների կամ տեքստի միջոցով են բնութագրում`
ա/ Ի՞նչ ճանապարհներով է արվեստի բնագավառում գործող ապագա ձեռնարկությունը վաճառելու իր ապրանքները, ծառայությունները և ստեղծելու արժեք:
բ/ Ովք՞եր են հաճախորդներն ու պատվիրատուները:
գ/ Ո՞րն է լինելու եկամուտների աղբյուր:
դ/ Ինչպե՞ս այն կհասնի իր ռազմավարական նպատակներին:
Արվեստի բնագավառում գործող սկսնակ կազմակերպության համար առկա են գործարար մոդելների զանազան տեսակներ, որոնցից յուրաքանչյուրը յուրահատուկ է: Որոշ մոդելներ համարվում են ավանդական, երբ նրանք գործում են ֆիզիկական շուկայում, ինչպես, օրինակ, պարային խմբի, թատրոնի տարածքի կամ շահույթ հետապնդող պատկերասրահի դեպքում: Համացանցային շուկայից դուրս մոդելները սովորաբար ընդգրկում են.
ա/ Խմբակային գործարար մոդելներ, որոնք համբավ են վայելում արվեստագետների շրջանում, ովքեր կիսվում են ռեսուրսներով, որպեսզի նվազեցնեն վերադիր ծախսերը:
բ/ Չմիջնորդավորված մոդելներ, որտեղ արվեստագետները չեն վստահում ավանդական բաշխման մեթոդներին և չեն ներգրավում միջնորդներին /գործակալներին, արտադրողներին, մեծածախ առևտրով զբաղվողներին, բրոքերներին և այլն/:
Մյուս մոդելների հիմքում ընկած են առցանց և շարժական տեխնոլոգիաները, որոնք ընդգրկում են.
ա/ արվեստի գործերի վաճառքի համար նախատեսված առցանց հարթակ
բ/ բաժանորդագրման մոդել
գ/ներկայացման ուղիղ հեռարձակման մոդել
դ/ պայմանական անվճար /ֆրիմիում/ մոդել, որն անվճար է տրամադրում հիմնական առցանց ծառայությունները, իսկ հավելյալը` վճարովի հիմունքներով:
Հիշե՛ք, որ առցանց մոդելներում բացակայում է ձեռնարկատիրոջ և օգտատերերի միջև փոխադարձ կապը, և դա իր ազդեցությունն է թողնում մարքեթինգային և հաղորդակցական ռազմավարության վրա:
Գործարար մոդելները կարող են լինել պարզ և բարդ` կախված ձեռներեցի հիմնական գաղափարից, ռեսուրսների մատչելիությունից և ապագայի աճի մասին ունեցած տեսլականից: Մի՛ մոռացեք, որ յուրաքանչյուր բիզնես մոդելում և բիզնես պլանում կա երկու կարևոր հենակետ, որոնք են եկամտի կանխատեսումը և սեփական ծախսերի ծածկման կետը:
-
Բիզնեսի եկամտի կանխատեսումը էական դեր է կատարում: Շատ ձեռներեցներ բողոքում են, որ հստակ կանխատեսումներ կատարելը կարող է ժամանակատար լինել: Հիշե՛ք, որ ներդրողները չեն նպաստի Ձեր բիզնեսին, եթե չկարողանաք մտածված կանխատեսումներ ներկայացնել: Պատշաճ ֆինանսական կանխատեսումը Ձեզ նաև կօգնի զարգացնել գործառնական և կադրային ծրագրեր, որոնք հաջողություն կբերեն բիզնեսին:
-
Սեփական ծախսերի ծածկման կետը պարզ սահմանմամբ այն կետն է, որտեղ ծախսերը և եկամուտը հավասար են: Այն օգնում է բիզնեսներին ծրագրավորել արտադրական գործընթացի մակարդակները` դրանք շահութաբեր դարձնելու նպատակով:
Նախքան արտաքին ֆինանսավորում գտնելը անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հիմնական հարցերին.
-
Որքա՞ն գումար է մեզ հարկավոր բիզնես սկսելու համար, և ինչքան են կազմում նախնական ներդրման ծախսերը:
-
Ի՞նչ հարաբերակցություն ենք նախատեսում մեր կատարած ներդրման և արվեստի բնագավառում նախատեսվող բիզնեսի արտաքին ֆինանսավորման միջև:
-
Ո՞րն է մեր արվեստի նոր նախաձեռնության աճի ներուժը:
-
Արտաքին ֆինանսավորումը կատարվելու է անհատների, թե՞ կազմակերպությունների կողմից:
Արտաքին ֆինանսավորման աղբյուր կարող են հանդիսանալ անհատները /ընտանիքի անդամները, ընկերները, նվիրատուները, հրեշտակ ներդրողները, զանգվածային դրամահավաքը/ և կազմակերպությունները /բանկերը, հիմնադրամները, կառավարական հաստատությունները և այլ կազմակերպություններ/:
Սկսնակ ձեռնարկությունների համար գոյություն ունի ֆինանսավորման երկու հիմնական տեսակ` պարտքի և կապիտալի ֆինանսավորում:
-
Պարտքի գործիքները վերաբերում են պարտքով վերցված գումարին / այն սովորաբար վարկի տեսք ունի/, որն անհրաժեշտ է վերադարձնել: Այն պահանջում է ամսական վճարներ, բայց չի զրկում սեփականությունից:
-
Կապիտալի գործիքներն օգնում են գումար վաստակել ապագա ընկերության մի մասը արտաքին ներդրողին վաճառելու կամ զիջելու միջոցով: Նման դեպքում սեփականության զրկում է տեղի ունենում, որը կարող է հանգեցնել վերահսկողության կորստի:
Ահա թե ինչու սկսնակ ձեռներեցները նախընտրում են պարտքի գործիքները:
-
Զանգվածային դրամահավաքը շատ անհատներից ստարտափ նախագծի կամ նախաձեռնության համար դրամի վաստակելն է: Այն սովորաբար առցանց բնույթ ունի և հնարավորություն է ընձեռում անհատներին և հանրությանը, ինչպես նաև ընկերություններին իրենց դրամական ներդրումն ունենալ նախաձեռնության իրականացման գործում: Զանգվածային դրամահավաքի տարածված մեթոդները ներկայացված են ստորև:
-
Նվիրատվություն, երբ մարդիկ որոշ գումար են նվիրաբերում` աջակցելու այն նախագծին կամ ստարտափին, որը քարոզում է կարևոր հասարակական արժեքներ և ունի բարոյական ու էթիկական ազդեցություն:
-
Նախնական պատվերի մեթոդ, երբ հաճախորդները կամ պատվիրատուները կանխավճար են տալիս որոշակի ապրանքի արտադրման համար:
-
Բաժնեմասնակցության մեթոդը հնարավորություն է ընձեռում մարդկանց փոքր գումարների ներդրումներ կատարել ստարտափի կամ ապրանքի զարգացման գործում:
-
Հրեշտակ ներդրողները արտաքին ֆինանսավորման մեկ այլ աղբյուր են: Այս անհատները կապիտալ են տալիս բաժնեմասնակցության տոկոսների դիմաց: Հրեշտակ ներդրողները սովորաբար թոշակի գնացած մասնագետներ են, ովքեր ձեռնարկատեր կամ գործադիր տնօրեն են եղել երկար ժամանակ և այդ իսկ պատճառով լավ են ճանաչում ոլորտը:
-
Վենչուրային կապիտալ հիմնադրամները տրամադրվում են արտաքին ներդրողների կողմից այն ստարտափ ընկերություններին, որոնք աճի մեծ ներուժ ունեն: Թեև ներդրողի համար ռիսկը բավականին մեծ է, ներդրման բերած շահույթը երբեմն կարող է 30-50% լինել: Նման ներդրումներ սովորաբար տեղ են գտնում բարձր տեխնոլոգիաների և այլ արդյունաբերություններում, որտեղ աճի մեծ ներուժ կա: Արվեստի բնագավառի սկսնակ ընկերություններն էլ շահում են դրանից:
Երբ արդեն գործարար մոդելների հիմնադրույթները և արտաքին ֆինանսավորման աղբյուրները Ձեզ պարզ լինեն, դիտեք հաջորդ հոլովակը, որտեղ խոսվում է խաչաձև, համագործակցային, ռազմավարական միջավայրում բիզնես ծրագիր մշակելու մասին: