content
Դասախոսություն  1. Մշակույթի սահմանումը
Դասախոսություն 1. Մշակույթի սահմանումը
Մշակույթ բառը ծագում է լատիներեն colere արմատից, որը նշանակում է մշակել, խնամել: Դեռևս հին հռոմեացի հռետոր Ցիցերոնը առաջադրել էր cultura animi հասկացությունը, որը թարգմանաբար նշանակում է հոգու մշակում: Այս փոխաբերությամբ Ցիցերոնը նկատի ուներ հոգու զարգացումը, որն օգնում էր մարդկանց հաղթահարել բարբարոսությունը և դառնալ լիարժեք քաղաքացիներ:

Մենք բոլորս պատկանում ենք այս կամ այն մշակույթին: Մշակույթը մարդկային իմացության, համոզմունքների և հասարակությամբ սահմանված կարգերի համակցությունն է, որը մենք փոխանցում ենք սերնդեսերունդ:  Մշակույթը այն հիմնական գործոնն է, որն օգնում է մարդկանց հաղորդակցվել և կարգավորում է հաղորդակցության տարաբնույթ ոլորտները` սկսած առօրյա զրույցներից մինչև համաշխարհային տնտեսության զարգացում: Այդ իսկ պատճառով մեր հաջորդ դասախոսություններում մենք կդիտարկենք, թե որոնք են մշակույթի գործառույթները:

Կիսվել ընկերների հետ