- Թվայնացված հաղորդակցության դասընթաց
-
‹‹Մշակույթ և ստեղծարարություն›› դասընթաց
-
Դասախոսություն 1. Մշակույթի սահմանումը
-
Դասախոսություն 2. Մշակույթի դերը
-
Դասախոսություն 3. Մշակույթ, հակամարտություն և երկխոսություն
-
Դասախոսություն 4. Ստեղծագործ տնտեսություն
-
Դասախոսություն 5. Մշակութային և ստեղծարար հատվածներ
-
Դասախոսություն 6. Ստեղծարար միտքը քաղաքներում
-
Դասախոսություն 7. Զանգվածային և էլիտար մշակույթ
-
ԹԵՍՏ ԵՒ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
«Հաղորդակցություն» առցանց դասընթաց
-
Դասախոսություն 1. Ռազմավարական հաղորդակցության հիմնական սկզբունքները
-
Դասախոսություն 2. Ռազմավարական հաղորդակցության փուլերը
-
Դասախոսություն 3. Ռազմավարական հաղորդակցության հիմնական սկզբունքները
-
Դասախոսություն 4. Ռազմավարական հաղորդակցության հիմնական տարրերը՝ լսարան, ուղերձներ, ուղիներ, խոսնակներ եվ ժամանակ
-
Դասախոսություն 5. ԶԼՄ-ների հետ հաղորդակցություն. խորհուրդներ հաջողության հասնելու համար
-
Հավելյալ նյութեր
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- Ծրագրի առաջարկի շարադրման դասընթաց
- Մշակութային ռազմավարության դասընթաց
-
Շահերի պաշտպանության դասընթաց
-
Դասախոսություն 1. Ինչ է ջատագովությունը, և ինչով կարող է այն օգնել
-
Դասախոսություն 2. Հիմնահարցի վերլուծություն և բացահայտում
-
Դասախոսություն 3. Արտաքին միջավայրի արտապատկերում
-
Դասախոսություն 4. Օրենսդիր մարմինների անդամների վրա ազդելը, ազդեցություն գործելը և բարձրաձայնելը
-
Դասախոսություն 5. Ջատագովության արշավի գնահատում
-
Փաստեր ջատագովության և լոբբիստների մասին
-
Ջատագովության ներուժի գնահատում
-
Մեկնաբանող օրինակ
-
Ընթերցանության հավելյալ նյութեր
-
ԹԵՍՏ ԵՒ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
«Ֆինանսները ստեղծարար կազմակերպությունների համար» դասընթաց
-
Դասախոսություն 1. Այն, ինչ պետք է իմանաք նախքան դասընթացը սկսելը
-
Դասախոսություն 2. Բյուջեի մշակում
-
Դասախոսություն 3. Բյուջեի հղկում
-
Դասախոսություն 4. Բյուջեն դրամական հոսքերի վերածելը
-
Դասախոսություն 5. Ընթացիկ նախագծի ֆինանսների կառավարում
-
Դասախոսություն 6. Նախագծի ծախսերի հաշվետվություն
-
Դեպքի մեկնաբանություն
-
Հավելյալ հղումներ
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
Դոնորներից ֆինանսական միջոցների ստացման ռազմավարության դասընթաց
-
Դասախոսություն 1. Որոշեք` ինչ եք ուզում, եվ ինչն է իրատեսական
-
Դասախոսություն 2. Կատարեք ուսումնասիրությունները` սահմանափակելով դաշտը
-
Դասախոսություն 3. Սահմանեք թիրախային կազմակերպությունները, փոխեք ձեր կազմակերպությունը
-
Դասախոսություն 4. Առաջին կապեր հաստատելը:
-
Լրացուցիչ ուսումնական նյութեր
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- Ռազմավարական ծրագրավորման դասընթաց
-
«Մարքեթինգի» դասընթաց
-
Դասախոսություն 1. Ի՞նչ է մարքեթինգը կամ շուկայագիտությունը
-
Դասախոսություն 2. Մարքեթինգային ռազմավարություն
-
Դասախոսություն 3. Հաճախորդներին լսելը
-
Դասախոսություն 4. Հաճախորդի շահերը
-
Դասախոսություն 5. Մարքեթինգի 3 բաղադրիչը
-
Տեղեկատու. 20 հիմնական փաստ մարքեթինգի մասին
-
Մարքեթինգային ռազմավարության արդյունավետության ստուգացանկ
-
Կոնկրետ դեպքի ուսումնասիրություն. Մարքեթինգի երեք բաղադրիչը
-
ԹԵՍՏ ԵՒ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
Ստեղծարար տնտեսության մեջ արժեքի ստեղծման դասընթաց
-
Դասախոսություն 1. ՇՈՒԿԱՆԵՐ ԵՎ ԱՐԺԵՇՂԹԱՆԵՐ
-
Դասախոսություն 2. ԱՐԺԵՇՂԹԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
-
Դասախոսություն 3. ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ
-
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ 4. ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԲԻԶՆԵՍ ՇՐՋԱՆԱԿ
-
Դասախոսություն 5. ՆԱԽԱԳԾԻՑ ԴԵՊԻ ԱՐՏԱԴՐԱՆՔ
-
Դասախոսություն 6. ԹՎԱՅՆԱՑՄԱՆՆ ՈՒ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐՄԱՐՎԵԼԸ
-
Օգտակար ռեսուրսներ
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- ‹‹Ստեղծարար Եվրոպա›› առցանց դասընթաց
-
«Դրամահավաքի կազմակերպում եվ համագործակցություն» դասընթաց
-
Դասախոսություն 1. Գործարարություն եվ նորարարություն՝ հաջող դրամահավաքի վեկտորները
-
Դասախոսություն 2. Ստեղծարար ստարտափների գործարար մոդելները եվ արտաքին ֆինանսավորման աղբյուրները
-
Դասախոսություն 3. Համագործակցություն. արդյունավետ բիզնեսի ծրագրավորման խթան
-
Հետագա ընթերցանության համար նախատեսված առցանց և հավելյալ նյութերի ցանկ
-
Փաստեր
-
Դեպքեր/օրինակներ
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- ‹‹ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ›› ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ
Բյուջեն նաև հիմք է հանդիսանում դրամական հոսքերը կանխատեսելու համար։ Բյուջեի և դրամական հոսքերի տարբերությունն այն է, որ բյուջեն սովորաբար ցույց է տալիս ընդհանուր գումարները, մինչդեռ դրամական հոսքը բաժանում է այդ գումարները ժամանակացույցի համաձայն՝ կախված այն բանից, թե երբ կառաջանան ծախսերը, կամ երբ կստացվի եկամուտը:
Որպես կանոն, մշակույթի ոլորտի մասնագետները մշակում են բյուջեն հետևյալ նպատակներով՝
-
Ղեկավարի համար
-
Ֆինանսավորողի համար
-
Ֆինանսավորման հայտ ներկայացնելու համար
-
Ծախսերի պատասխանատվությունը ղեկավարից Ձեզ փոխանցելու համար
Բոլոր դեպքերում Դուք մշակում եք բյուջեն նախագիծը սկսելուց առաջ։ Լավագույն տարբերակն է մշակել բյուջեն նախագծի մատակարարումները հաստատելուն զուգահեռ, քանի որ անմիտ կլինի պարտավորվել իրականացնել գործողություններ, որոնց արժեքը չգիտեք։
Բյուջեն նախագծի բոլոր գործողությունների ցանկն է և յուրաքանչյուր գործողության կանխիկ արժեքի լավագույն ենթադրությունը։ Այստեղ խելամիտ կլինի ծախսերի ցանկը ներկայացնել Excel-ի աղյուսակով առնվազն այն պատճառով, որ Դուք կարող եք հեշտությամբ ներառել տարբեր հաշվարկներ և ամփոփումներ։ Ձեզ անհրաժեշտ է նաև գրավոր փաստաթուղթ, որն ընդհանրացնում է աղյուսակի առանցքային նշումները։ Դիցուք նախագծի համար Ձեզ անհրաժեշտ է հատուկ ապահովագրություն, որի գնահատված արժեքը կարող է ներառվել աղյուսակում, իսկ գրավոր փաստաթուղթը կարող է ներառել գնառաջարկի վերաբերյալ մանրամասները և ապահովագրական ծառայության պարտավորությունները։
Դուք կտեսնեք, որ կան եղանակներ, որոնք թույլ են տալիս օգտագործել ռեսուրսներ առանց կանխիկ ծախսերի, օրինակ, գործընկեր կազմակերպությունը կարող է Ձեզ անվճար տարածք տրամադրել։ Այդ պարագայում անհրաժեշտ է տվյալ գործողությունը գրավոր համաձայնեցնել և արձանագրել այս փաստը աղյուսակին կից փաստաթղթում։
1. Բյուջեի բովանդակության սահմանում
Որպես կանոն, ստեղծարար ոլորտի մասնագետները բավականին լավ են որոշում ստեղծարար աշխատանքների արժեքը։ Նրանց անքուն գիշերների պատճառը մտահոգությունն է, թե արդյոք ճիշտ են որոշել մարքեթինգի, տարածման և այլ աշխատանքների ծախսերը, որոնք ուղղված են լսարաններ գրավելուն։ Եթե բյուջեի որևէ ոլորտում հնարավոր է բացթողում, ամենայն հավանականությամբ դա այն «թաքնված» ծախսերն են, որոնք կապված են էլեկտրաէներգիայի, ջեռուցման, լուսավորության, ապահովագրության և կառավարման հետ։
Մեր պատրաստած Template 1 - budget and cashflowներկայացրել ենք եկամտի և ծախսերի ցանկը, որը կօգնի որոշել նշվածներից որոնք են համապատասխանում Ձեր նախագծին։
Մեր պատրաստած Template 2 - assets and income streams ներկայացրել ենք եկամուտի տարբեր տեսակների կարճ բացատրություններ, որը կարող եք օգտագործել նախագիծը և կազմակերպչական եկամուտները բազմազան դարձնելու համար։
Որպես այլ տարբերակ Դուք կարող եք գծել ստորև նշված գծագիրը և օգտագործել այն հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում նախագծի ընթացքում «ստեղծարարությամբ առաջնորդվողից» մինչև «լսարանի վրա կենտրոնացած» փուլերում, և օգտագործել եռանկյան երրորդ մասը ստուգելու`արդյոք ընդգրկել եք որևէ «թաքնված» կամ անուղղակի ծախս կամ որևէ եկամուտ, որը կստացվի հարակից գործունեության աշխատանքից, ինչպիսիք են խանութը կամ սրճարանը։
Հավելյալ նյութեր բաժնում նշված հղումներում Դուք կգտնեք տարբեր փաստաթղթեր, որոնք ավելի մանրամասն կներկայացնեն եկամտի բազմազանեցումը։
2. Եկամուտների լավատեսական և զգուշավոր պլանավորում
Եթե Դուք պատրաստվում եք վատթարագույն ելքին, ապա Ձեզ համար դժվար կլինի հասնել հաջողության:
Դրամաշնորհը կարող է ամբողջությամբ կամ մասամբ ֆինանսավորել Ձեր նախագիծը։ Համաշխարհային միտումն այն է, որ արվեստի բնագավառի կազմակերպությունները պետք է իրենց եկամուտի աճող տոկոսը գտնեն ոչ դրամաշնորհային աղբյուրներից։ Եվ չնայած այս դասընթացը կենտրոնանում է բյուջետավորման, այլ ոչ եկամուտների ապահովման հմտությունների վրա, հարկ է այս փուլում առնչություն գտնել այս երկուսի միջև։
Նախագծի արտադրական եկամուտը պլանավորելիս առաջին հարցը, որին պետք է պատասխանել հետևյալն է՝ «Ի՞նչ ակտիվներ ունենք, և ինչպե՞ս կարող ենք դրանք դրամի վերածել»: Template 2 - assets and income streams կարող եք տեսնել հնարավոր ակտիվների ցուցակը։
Երկրորդ հարցը վերաբերում է ակտիվի առավելագույն թողունակությանը` քանի՞ տեղ կա թատրոնում։ Քանի՞ ծածկ կա սրճարանում։ Ինչքա՞ն վաճառք է սրճարանը սովորաբար իրականացնում մեկ ամսում։
Այս հարցերին պատասխանելուց հետո Դուք կարող եք սկսել սահմանել որոշակի նպատակներ Ձեր նախագծի վաստակած եկամուտի համար։ Լավագույն տարբերակում Դուք կունենաք վաստակած եկամուտի թվերի երկու ցուցակ՝ օպտիմալ ցուցակ, որը կհամաձայնեցնեք մարքեթինգի, վաճառքի և հովանավորչական թիմերի հետ։ Ձեր զգուշավոր նպատակների ցուցակը ընդգրկում է այն նվազագույն պահանջված գումարը` հատկացված դրամաշնորհի և ծրագրի ծախսերի միջև առաջացած բացը փակելու համար, որը Դուք կսահմանեք որպես նախագծի թիրախ արտաքին ֆինանսավորողների հետ խոսելիս:
Իրատեսական նպատակներ սահմանելու համար Դուք պետք է գաղափար ունենաք երկրում Ձեր ոլորտի և տվյալ չափի կազմակերպության միջին եկամուտների մասին։ Չնայած մենք չունենք հայաստանյան տվյալները, որպեսզի տրամադրենք որպես հենանիշ, մենք կարող ենք տրամադրել ՄԹ կազմակերպությունների տվյալները համեմատություն անցկացնելու համար։ Template 3 - benchmark data Դուք կտեսնեք, որ նշված են կազմակերպությունների հինգ չափ՝ կախված իրենց ընդհանուր հասույթից։ Այդ տվյալները ներկայացված են սյունակներում։ Տողերում մենք նշել ենք հինգ տարբեր չափսի կազմակերպություններից յուրաքանչյուրի ընդհանուր եկամուտի այն տոկոսը, որը առաջանում է եկամուտի որոշակի տեսակից։ Օրինակ, կազմակերպություններում, որոնց ընդհանուր շրջանառությունը մինչև 200,000 ֆունտ է, մասնավոր նվիրատվություններից գոյացած եկամուտը միջինում կազմում է կազմակերպության ընդհանուր եկամուտների 2.1 տոկոսը, մինչդեռ այն կազմակերպություններում, որոնց ընդհանուր շրջանառությունը ավելի քան 10 մլն ֆունտ է, սրճարանի և հյուրասիրության ծառայություններից գոյացած եկամուտը միջինում կազմում է կազմակերպության ընդհանուր եկամուտների 13.7 տոկոսը։ Այս տվյալները վերցված են Culture Benchmark-ից, որի տրամադրության տակ կա արվեստի բնագավառում ավելի քան 1500 շահույթ չհետապնդող կազմակերպությունների շահույթի և կորստի մասին տեղեկատվություն։
Այժմ Դուք կարող եք՝
-
Որոշել, թե ում համար է բյուջեն և, հետևաբար, մանրամասների որ չափն է տեղին։
-
Որոշել, թե արդյոք բյուջեն հնարավորություն է տալիս ուրիշներին լիազորել Ձեզ կամ հակառակը։
-
Դիտարկել եկամտի հնարավոր տեսակների երկար ցանկ, որը նպատակահարմար է Ձեր նախագծի համար։
-
Ուսումնասիրել Ձեր ունեցած ակտիվները և դիտարկել, թե ինչպես դրանք կարող են օգտագործվել վաստակած եկամուտ ստանալու համար։
-
Տեսնել ՄԹ-ում գործող համեմատելի չափի կազմակերպությունների միջին եկամուտների տարբեր տեսակների տարբերությունը։
-
Սահմանել վաստակած եկամտի նպատակներ Ձեր նախագծի համար։