-
‹‹Մշակույթ և ստեղծարարություն›› դասընթաց
-
Դասախոսություն 1. Մշակույթի սահմանումը
-
Դասախոսություն 2. Մշակույթի դերը
-
Դասախոսություն 3. Մշակույթ, հակամարտություն և երկխոսություն
-
Դասախոսություն 4. Ստեղծագործ տնտեսություն
-
Դասախոսություն 5. Մշակութային և ստեղծարար հատվածներ
-
Դասախոսություն 6. Ստեղծարար միտքը քաղաքներում
-
Դասախոսություն 7. Զանգվածային և էլիտար մշակույթ
-
ԹԵՍՏ ԵՒ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
«Հաղորդակցություն» առցանց դասընթաց
-
Դասախոսություն 1. Ռազմավարական հաղորդակցության հիմնական սկզբունքները
-
Դասախոսություն 2. Ռազմավարական հաղորդակցության փուլերը
-
Դասախոսություն 3. Ռազմավարական հաղորդակցության հիմնական սկզբունքները
-
Դասախոսություն 4. Ռազմավարական հաղորդակցության հիմնական տարրերը՝ լսարան, ուղերձներ, ուղիներ, խոսնակներ եվ ժամանակ
-
Դասախոսություն 5. ԶԼՄ-ների հետ հաղորդակցություն. խորհուրդներ հաջողության հասնելու համար
-
Հավելյալ նյութեր
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- Մշակութային ռազմավարության դասընթաց
- Ծրագրի առաջարկի շարադրման դասընթաց
-
Շահերի պաշտպանության դասընթաց
-
Դասախոսություն 1. Ինչ է ջատագովությունը, և ինչով կարող է այն օգնել
-
Դասախոսություն 2. Հիմնահարցի վերլուծություն և բացահայտում
-
Դասախոսություն 3. Արտաքին միջավայրի արտապատկերում
-
Դասախոսություն 4. Օրենսդիր մարմինների անդամների վրա ազդելը, ազդեցություն գործելը և բարձրաձայնելը
-
Դասախոսություն 5. Ջատագովության արշավի գնահատում
-
Փաստեր ջատագովության և լոբբիստների մասին
-
Ջատագովության ներուժի գնահատում
-
Մեկնաբանող օրինակ
-
Ընթերցանության հավելյալ նյութեր
-
ԹԵՍՏ ԵՒ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
«Ֆինանսները ստեղծարար կազմակերպությունների համար» դասընթաց
-
Դասախոսություն 1. Այն, ինչ պետք է իմանաք նախքան դասընթացը սկսելը
-
Դասախոսություն 2. Բյուջեի մշակում
-
Դասախոսություն 3. Բյուջեի հղկում
-
Դասախոսություն 4. Բյուջեն դրամական հոսքերի վերածելը
-
Դասախոսություն 5. Ընթացիկ նախագծի ֆինանսների կառավարում
-
Դասախոսություն 6. Նախագծի ծախսերի հաշվետվություն
-
Դեպքի մեկնաբանություն
-
Հավելյալ հղումներ
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
Դոնորներից ֆինանսական միջոցների ստացման ռազմավարության դասընթաց
-
Դասախոսություն 1. Որոշեք` ինչ եք ուզում, եվ ինչն է իրատեսական
-
Դասախոսություն 2. Կատարեք ուսումնասիրությունները` սահմանափակելով դաշտը
-
Դասախոսություն 3. Սահմանեք թիրախային կազմակերպությունները, փոխեք ձեր կազմակերպությունը
-
Դասախոսություն 4. Առաջին կապեր հաստատելը:
-
Լրացուցիչ ուսումնական նյութեր
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- Ռազմավարական ծրագրավորման դասընթաց
-
«Մարքեթինգի» դասընթաց
-
Դասախոսություն 1. Ի՞նչ է մարքեթինգը կամ շուկայագիտությունը
-
Դասախոսություն 2. Մարքեթինգային ռազմավարություն
-
Դասախոսություն 3. Հաճախորդներին լսելը
-
Դասախոսություն 4. Հաճախորդի շահերը
-
Դասախոսություն 5. Մարքեթինգի 3 բաղադրիչը
-
Տեղեկատու. 20 հիմնական փաստ մարքեթինգի մասին
-
Մարքեթինգային ռազմավարության արդյունավետության ստուգացանկ
-
Կոնկրետ դեպքի ուսումնասիրություն. Մարքեթինգի երեք բաղադրիչը
-
ԹԵՍՏ ԵՒ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
Ստեղծարար տնտեսության մեջ արժեքի ստեղծման դասընթաց
-
Դասախոսություն 1. ՇՈՒԿԱՆԵՐ ԵՎ ԱՐԺԵՇՂԹԱՆԵՐ
-
Դասախոսություն 2. ԱՐԺԵՇՂԹԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
-
Դասախոսություն 3. ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ
-
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ 4. ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԲԻԶՆԵՍ ՇՐՋԱՆԱԿ
-
Դասախոսություն 5. ՆԱԽԱԳԾԻՑ ԴԵՊԻ ԱՐՏԱԴՐԱՆՔ
-
Դասախոսություն 6. ԹՎԱՅՆԱՑՄԱՆՆ ՈՒ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐՄԱՐՎԵԼԸ
-
Օգտակար ռեսուրսներ
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- ‹‹Ստեղծարար Եվրոպա›› առցանց դասընթաց
-
«Դրամահավաքի կազմակերպում եվ համագործակցություն» դասընթաց
-
Դասախոսություն 1. Գործարարություն եվ նորարարություն՝ հաջող դրամահավաքի վեկտորները
-
Դասախոսություն 2. Ստեղծարար ստարտափների գործարար մոդելները եվ արտաքին ֆինանսավորման աղբյուրները
-
Դասախոսություն 3. Համագործակցություն. արդյունավետ բիզնեսի ծրագրավորման խթան
-
Հետագա ընթերցանության համար նախատեսված առցանց և հավելյալ նյութերի ցանկ
-
Փաստեր
-
Դեպքեր/օրինակներ
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- ‹‹ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ›› ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ
- Թվայնացված հաղորդակցության դասընթաց
-
Համատեքստի վերլուծություն
Համոզվե՛ք, որ մանրամասնորեն վերլուծել եք՝
-
Խնդիրը և դրա համատեքստը` շրջանակը, հաճախականությունը, ազդեցությունը:
-
Պատճառները և հետևանքները:
-
Հնարավոր փոխազդեցությունները:
-
Հիմնավորեք՝ ինչու՞ եք ընտրել այս խնդիրը, ինչու՞ եք պատրաստվում աշխատել այս բնագավառում, ինչու՞ եք որոշել աշխատել այս գործընկերների/մարդկանց հետ, ինչու՞ է հիմա գործելու ամենահարմար ժամանակը:
Դուք կարող եք նաև ՝
-
հղումներ անել ռազմավարական կարևորություն ունեցող միջազգային և ազգային փաստաթղթերին՝ զեկույցներ, նախագծեր և հաստատված օրինագծեր, զարգացման ծրագրեր:
-
մեջբերել տարբեր հրատարակություններից և հետազոտություններից:
-
ներկայացնել լավագույն փորձի և ներշնչանքի օրինակներ:
-
Կազմակերպության նկարագրություն
Ձեր կազմակերպության նկարագիրը պատրաստելիս չմոռանաք մեկնաբանել՝
-
Ո՞վ եք Դուք։ Որո՞նք են Ձեր գործունեության հիմքերը, լիազորությունները:
-
Ինչպիսի՞ն է Ձեր կազմակերպության կառուցվածքը, գործունեության շրջանակները և մասշտաբները (աշխատակիցները թվաքանակը, ֆինանսավորման աղբյուրները):
-
Ինչքա՞ն մեծ է Ձեր աշխատանքային փորձը (մասնագիտացման մակարդակը, փորձառությունը, հաջողությունները):
-
Որո՞նք են ամենակարևոր թիրախային խմբերը, որոնց հետ աշխատել եք։ Ո՞րն է այդ աշխատանքի երկարատև ազդեցությունը:
-
Որքա՞ն մեծ է Ձեր սոցիալական կապիտալը։
-
Համագործակցության որակը/ գործընկերների կոնսորցիում
Եթե Դուք ցանկանում եք համոզել փորձագետներին, որ կոնսորցիումի շրջանակում կան համագործակցության լավ հնարավորություններ, հաշվի առեք հետևյալ փաստերը.
-
Ինչպե՞ս եք գտել և ընտրել ձեր գործընկերներին (միևնույն արժեքներից, առաջնահերթություններից, ընդհանուր նպատակների թե տարբեր միջոցներից ելնելով):
-
Ինչպիսի՞ն էր նախագծի մշակման և զարգացման գործընթացը (կապեր, բոլոր գործընկերների մասնակցություն):
-
Կկարողանաք արդյո՞ք ինքնուրույն շարունակել ծրագիրը։ Ինչի՞ շնորհիվ։
-
Կառավարում
Լավ կառավարումը հաջող դիմումի և նախագծի բարեհաջող իրականացման հիմնական բաղադրիչներից է: Այս հատվածի վրա աշխատելիս` հիշեք
-
Պատասխանատու մարդկանց, նրանք գործառույթները, փոխադարձ հարաբերությունները և որոշումների կայացման ընթացքում զբաղեցրած դիրքը:
-
Թիմի ներսում հաղորդակցումը և համակարգումը՝ հանդիպումների հաճախականությունը, օգտագործվող գործիքները:
-
Պլանավորման և իրագործման կարգավորումները՝ խնդիրների և պատասխանատվությունների տեսանկյունից:
-
Իրավական և տնտեսական գործընթացները՝ դրամական հոսքեր և անհրաժեշտ փաստաթղթեր:
-
Մշտադիտարկում՝ դիմումի ձևի, բյուջեի, ժամանակացույցի համապատասխանության ստուգում։
-
Տարածում
Նախագծի արդյունքները և դրա ազդեցությունը պետք է պատշաճ կերպով և արդյունավետորեն հանրայնացնել։ Տարածման հատվածը, որը ներառում է առաջխաղացման և շատ հաճախ` ծրագրի կայունության բաղադրիչներ, պետք է իր մեջ ներառի՝
-
Տարածման նպատակը և թիրախային լսարանը:
-
Թիրախային խմբերի /շահառուների/ լսարանի՝ (վարքագծի, սովորությունների, ճաշակի, հմտությունների, հեղինակության) վերլուծություն:
-
Առաջխաղացման ճանապարհների, գործիքների և գործողությունների ընտրություն՝ նշված լսարանի առանձին հատվածների համար:
-
Եվ՛ մտքի, և՛ ձևաչափի տեսանկյունից բովանդակ հաղորդագրություն:
-
Ծրագրի արդյունքների բազմապատկման ներուժ։
-
Իրագործում
Երկար և դժվարին ճանապարհից հետո մենք վերջապես հասանք այն հատվածին, որտեղ կարող ենք նկարագրել, թե ինչ ենք ցանկանում իրագործել նախագծի ընթացքում։ Ուշադրություն դարձրեք հետևյալ երկու մոտեցումների հստակ ներկայացմանը՝
Մեթոդաբանության նկարագրություն՝ ի՞նչ տիպի ռազմավարություն եք Դուք ընտրել և ինչու՞:
Ի՞նչ առնչություն ունի այն շահառուների դերակատարումների հետ (ո՞վ է ներգրավված և ինչու՞):
-
Առանձնահատուկ համատեքստ, որ կընդգրկի ենթադրություններն ու ռիսկերը:
-
Պահանջվող ռեսուրսները (մարդկային, տեխնիկական):
Գործողությունների նկարագրություն
-
Ի՞նչ է իրականացվելու (միջոցառումների, գործողությունների ձևերը), բովանդակությունը:
-
Ինչպե՞ս և ու՞մ կողմից (կազմակերպիչներ, փորձագետներ):
-
Ո՞վ է մասնակցելու և ո՞վ՝ անմիջականորեն կամ անուղղակիորեն ներգրավված լինելու:
-
Որտե՞ղ է այն տեղի ունենալու:
-
Որքա՞ն է միջոցառումների պատրաստման, կազմակերպման, ընդհանրացման, գնահատման ժամանակային ընթացքը։
Մի քանի հուշում բյուջեի և ժամանակացույցերի վերաբերյալ
-
Միշտ ստուգեք հայտադիմումների ուղեցույցներում՝
-
Ո՞ր ծախսերն են թույլատրելի և որո՞նք են ֆինանսավորման ժամկետները (սկզբի/ ավարտի ժամկետները):
-
Արդյո՞ք կան սահմանափակումներ որոշակի բաժինների համար (կառավարում, առաջխաղացում):
-
Ինչպիսի՞ն է բյուջեի ճկունությունը (ծախսերի ո՞ր տոկոսն եք կարող տեղափոխել մի բաժնից մյուսը՝ առանց համապատասխան միջնորդների թույլտվության):
-
Ինչպիսի՞ տվյալներ պետք է ներկայացնեք (շատ հաճախ բյուջեի վստահելիությունը սահմանվում է ներկայացված մանրամասներով և ընթացիկ ծախսերի մակարդակով):
-
Ապահովե՛ք Ձեր ծրագրի որակը՝ իրատեսորեն գնահատելով Ձեր աշխատակիցների աշխատանքի ծավալը հետևյալ բաժիններում՝
-
Կառավարիչներ
-
Այլ մասնագետներ
-
Քարտուղարներ
-
Հաշվապահներ
-
Իրավաբաններ
-
Աուդիտորներ
-
ՏՏ սպասարկում
-
Հանրային կապերի կառավարիչներ
-
Ստուգե՛ք վերը նշված կատեգորիաների դրույքաչափերի միջին շուկայական արժեքը։ Շատ հաճախ Ձեզ կխնդրեն ներկայացնել դրանց հիմնավորումը (գնի և որակի հարաբերակցությունը)։
-
Եթե նույնիսկ Դուք գիտեք էժան կացարանների, ճանապարհորդական հնարավորությունների մասին, միշտ ունեցեք երաշխիք այս տիպի ծախսերի համար։ Դուք կարող եք փորձագետների հետ որոշակի վճարների մասին բանակցել, սակայն հազիվ թե կարողանաք ավելի մատչելի ավիատոմսեր ձեռք բերել։
-
Ճիշտ է 2-3 ամիս տրամադրել միայն ծրագրի նախապատրաստման համար`
-
Եթե Դուք չունեք փորձառու թիմ, ապա դու կկարողանաք գտնել և ընտրել ամենավստահելի մարդկանց և տալ նրանց ժամանակ` միմյանց հարմարվելու ժամանակ:
-
Եթե Ձեր նախագիծը շատ մեծ է և ենթապայմանագրերի ու ծառայությունների համար հատուկ գործընթացի (պաշտոնական տենդերի) կարիք կա, ապա Դուք հնարավորություն կունենաք այն մանրամասն պլանավորել և երկու անգամ ստուգել՝ արդյո՞ք ամեն ինչ աշխատում է:
-
Եթե դուք աշխատում եք միջազգային գործընկերների հետ, Դուք հնարավորություն կունենաք կնքել պայմանագիր՝ նշելով ձեր փոխադարձ պարտավորությունները և կազմակերպել նախնական հանդիպում, որտեղ կքննարկեք բոլոր իրավական տարբերությունները և հնարավոր խոչընդոտները։
-
Հավասարապես կարևոր է 2-3 ամսվա նախապատրաստությունը ծրագրի ամփոփման համար`
-
Դուք կկարողանաք համապատասխան եզրահանգումներ կատարել և ներկայացնել դրանք ավելի մեծ լսարանի (այդ դեպքում Ձեր նախագծի վերջնական գնահատումը ավելի բարձր կլինի):
-
Դու բավարար ժամանակ կունենաք բոլոր փաստաթղթերը ևս մեկ անգամ ստուգելու և ճշտելու՝ արդյո՞ք ամեն ինչ կարգին է։ Ծրագրի պաշտոնական ավարտից հետո արդեն ուշ կլինի ինչ-որ բան ուղղել։