content
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ 4. Խոսքից գործ:
Լավ ռազմավարության գործընթացը հանգեցնում է ավելի բարձր սպասումների եվ շահագրգիռ կողմերի ներգրավմանը, այդ իսկ պատճառով մարդիկ ուզում են տեսնել իրական գործողություններ, որոնք հանգեցնում են իրական փոփոխությունների:

Ժամկետանց փաստաթուղթ ստեղծելուց խուսափելու համար ռազմավարությունը պետք է կանոնավոր մշտադիտարկման և թարմացման գործընթացների ենթարկվի՝ կրկին ներգրավելով համապատասխան շահագրգիռ կողմերին:

Կարճաժամկետ  գործողությունները պետք է թարմացվեն տարին մեկ անգամ  վերանայված գործողությունների ծրագրին համահունչ, իսկ երկարաժամկետ նպատակներն ու խնդիրները պետք է վերանայվեն յուրաքանչյուր 2-3 տարին մեկ:

Ազգային մշակութային քաղաքականության դեպքում կարևոր է, որ ռազմավարությունը չդիտարկվի որպես զուտ Մշակույթի նախարարությանը վերաբերող փաստաթուղթ: Այն պետք է լինի կառավարության կամ խորհրդարանի կողմից ձեռքբերված ընդհանուր համաձայնությունը ամրագրող փաստաթուղթ, որը համախմբում է բոլոր առնչվող նախարարությունների և պետական հաստատությունների համապատասխան գործունեությունը, այդ թվում՝ Կրթության նախարարության, Զբոսաշրջության նախարարության, Տարածքային գործերի նախարարության, Արտաքին գործերի նախարարության և շատ ուրիշների:

Ազդեցության ճանապարհը սկսում է հստակ առաջնահերթություններից, SMART (այսինքն՝ կոնկրետ, չափելի, իրագործելի, համապատասխան և ժամկետներում իրականացվող) խնդիրներից և ռեսուրսներով հագեցած գործողությունների ծրագրից:

Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ արդեն հասել եք արդյունքների: Եթե ձեր խնդիրները բավականին կանոնավոր գործընթացներ են (նախագծում, զարգացում, փոփոխում), ապա երբեք չեք կարողանա հստակ չափել ազդեցությունը: Նպատակները պետք է ձևակերպվեն որպես արդյունքներ և ապահովված լինեն ցուցիչներով: Թանգարանի դեպքում, կարող եք ասել, որ ձեր նպատակն է մեծացնել տեսանելիությունը և ավելի շատ այցելու գրավել: Սա կարող եք չափել այցելուների թվով, ցուցահանդեսների և նախագծերի քանակով, ինչպես նաև տոմսերի վաճառքի ծավալովԱռաջիկա 4 տարվա ընթացքում ձեր նպատակը կարող է լինել այցելուների քանակը 100000-ի հասցնելը և տոմսերից վաճառքից այսօրվա համեմատ 25% ավելի եկամուտ ստանալը: Որպես կառավարություն ձեր նպատակը կարող է լինել թվայնացման միջոցով մշակութային ժառանգությունը լայն հանրությանը հասանելի դարձնելը: Այս դեպքում ձեր ցուցիչը կարող է լինել թանգարաններում առկա մշակութային ժառանգության թվայնացված օբյեկտների տոկոսը: Երկու օրինակներում էլ նպատակները հստակ են, և ռազմավարության ժամանակահատվածի ավարտից հետո ցուցիչների միջոցով հնարավոր է գնահատել արդյունքները:

Կատարյալ սցենարի պարագայում, հաշվետվությունն արվում է հրապարակայնորեն և պարբերաբար: Օրինակ՝ Էստոնիայում ամեն տարի կառավարությունը բոլոր նախարարություններից հավաքում է մշակութային քաղաքականության իրագործման գործողությունների մասին ամփոփ հաշվետվություններ, իսկ կրթության նախարարը խորհրդարանում ներկայացնում է իր ամենամյա ելույթը «մշակութային քաղաքականության վիճակի» մասին:

Արդյունքները քննարկվում են թերթերում և հեռուստատեսությամբ, և մարդիկ կարող են ակտիվորեն բանավիճել և փոփոխություններ ու լրացումներ ներկայացնել հաջորդ տարվա առաջնահերթություններում: Սա օգնում է մշակութային քաղաքականությունն ուշադրության կենտրոնում պահելուն և կառավարության համար արդյունքները  պատշաճ ներկայացնելու պատասխանատվություն է ստեղծում:

 

Կիսվել ընկերների հետ