-
‹‹Մշակույթ և ստեղծարարություն›› դասընթաց
-
Դասախոսություն 1. Մշակույթի սահմանումը
-
Դասախոսություն 2. Մշակույթի դերը
-
Դասախոսություն 3. Մշակույթ, հակամարտություն և երկխոսություն
-
Դասախոսություն 4. Ստեղծագործ տնտեսություն
-
Դասախոսություն 5. Մշակութային և ստեղծարար հատվածներ
-
Դասախոսություն 6. Ստեղծարար միտքը քաղաքներում
-
Դասախոսություն 7. Զանգվածային և էլիտար մշակույթ
-
ԹԵՍՏ ԵՒ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
«Հաղորդակցություն» առցանց դասընթաց
-
Դասախոսություն 1. Ռազմավարական հաղորդակցության հիմնական սկզբունքները
-
Դասախոսություն 2. Ռազմավարական հաղորդակցության փուլերը
-
Դասախոսություն 3. Ռազմավարական հաղորդակցության հիմնական սկզբունքները
-
Դասախոսություն 4. Ռազմավարական հաղորդակցության հիմնական տարրերը՝ լսարան, ուղերձներ, ուղիներ, խոսնակներ եվ ժամանակ
-
Դասախոսություն 5. ԶԼՄ-ների հետ հաղորդակցություն. խորհուրդներ հաջողության հասնելու համար
-
Հավելյալ նյութեր
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- Մշակութային ռազմավարության դասընթաց
- Ծրագրի առաջարկի շարադրման դասընթաց
-
Շահերի պաշտպանության դասընթաց
-
Դասախոսություն 1. Ինչ է ջատագովությունը, և ինչով կարող է այն օգնել
-
Դասախոսություն 2. Հիմնահարցի վերլուծություն և բացահայտում
-
Դասախոսություն 3. Արտաքին միջավայրի արտապատկերում
-
Դասախոսություն 4. Օրենսդիր մարմինների անդամների վրա ազդելը, ազդեցություն գործելը և բարձրաձայնելը
-
Դասախոսություն 5. Ջատագովության արշավի գնահատում
-
Փաստեր ջատագովության և լոբբիստների մասին
-
Ջատագովության ներուժի գնահատում
-
Մեկնաբանող օրինակ
-
Ընթերցանության հավելյալ նյութեր
-
ԹԵՍՏ ԵՒ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
«Ֆինանսները ստեղծարար կազմակերպությունների համար» դասընթաց
-
Դասախոսություն 1. Այն, ինչ պետք է իմանաք նախքան դասընթացը սկսելը
-
Դասախոսություն 2. Բյուջեի մշակում
-
Դասախոսություն 3. Բյուջեի հղկում
-
Դասախոսություն 4. Բյուջեն դրամական հոսքերի վերածելը
-
Դասախոսություն 5. Ընթացիկ նախագծի ֆինանսների կառավարում
-
Դասախոսություն 6. Նախագծի ծախսերի հաշվետվություն
-
Դեպքի մեկնաբանություն
-
Հավելյալ հղումներ
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
Դոնորներից ֆինանսական միջոցների ստացման ռազմավարության դասընթաց
-
Դասախոսություն 1. Որոշեք` ինչ եք ուզում, եվ ինչն է իրատեսական
-
Դասախոսություն 2. Կատարեք ուսումնասիրությունները` սահմանափակելով դաշտը
-
Դասախոսություն 3. Սահմանեք թիրախային կազմակերպությունները, փոխեք ձեր կազմակերպությունը
-
Դասախոսություն 4. Առաջին կապեր հաստատելը:
-
Լրացուցիչ ուսումնական նյութեր
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- Ռազմավարական ծրագրավորման դասընթաց
-
«Մարքեթինգի» դասընթաց
-
Դասախոսություն 1. Ի՞նչ է մարքեթինգը կամ շուկայագիտությունը
-
Դասախոսություն 2. Մարքեթինգային ռազմավարություն
-
Դասախոսություն 3. Հաճախորդներին լսելը
-
Դասախոսություն 4. Հաճախորդի շահերը
-
Դասախոսություն 5. Մարքեթինգի 3 բաղադրիչը
-
Տեղեկատու. 20 հիմնական փաստ մարքեթինգի մասին
-
Մարքեթինգային ռազմավարության արդյունավետության ստուգացանկ
-
Կոնկրետ դեպքի ուսումնասիրություն. Մարքեթինգի երեք բաղադրիչը
-
ԹԵՍՏ ԵՒ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
Ստեղծարար տնտեսության մեջ արժեքի ստեղծման դասընթաց
-
Դասախոսություն 1. ՇՈՒԿԱՆԵՐ ԵՎ ԱՐԺԵՇՂԹԱՆԵՐ
-
Դասախոսություն 2. ԱՐԺԵՇՂԹԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
-
Դասախոսություն 3. ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ
-
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ 4. ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԲԻԶՆԵՍ ՇՐՋԱՆԱԿ
-
Դասախոսություն 5. ՆԱԽԱԳԾԻՑ ԴԵՊԻ ԱՐՏԱԴՐԱՆՔ
-
Դասախոսություն 6. ԹՎԱՅՆԱՑՄԱՆՆ ՈՒ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐՄԱՐՎԵԼԸ
-
Օգտակար ռեսուրսներ
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- ‹‹Ստեղծարար Եվրոպա›› առցանց դասընթաց
-
«Դրամահավաքի կազմակերպում եվ համագործակցություն» դասընթաց
-
Դասախոսություն 1. Գործարարություն եվ նորարարություն՝ հաջող դրամահավաքի վեկտորները
-
Դասախոսություն 2. Ստեղծարար ստարտափների գործարար մոդելները եվ արտաքին ֆինանսավորման աղբյուրները
-
Դասախոսություն 3. Համագործակցություն. արդյունավետ բիզնեսի ծրագրավորման խթան
-
Հետագա ընթերցանության համար նախատեսված առցանց և հավելյալ նյութերի ցանկ
-
Փաստեր
-
Դեպքեր/օրինակներ
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- ‹‹ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ›› ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ
- Թվայնացված հաղորդակցության դասընթաց
Դեպքերի մեկնաբանությունները և օրինակները վերցված են Լիդիա Վարբանովայի գրքից «Արվեստի բնագավառում միջազգային ձեռնարկատիրություն» /2016/, Նյու Յորք, Լոնդոն, Ռաութլեջ https://www.amazon.com/International-Entrepreneurship-Arts-Lidia-Varbanova/dp/1138844357
Բաքիթֆիթ /ԱՄՆ/ ՝ միջազգային կապերից և պատմություններից ծնված գործարար մոդել
Բաքիթֆիթ (www.bucketfeet.com) ընկերությունը զբաղվում է արվեստագետների կողմից մշակված կոշիկների արտադրանքով: Ընկերության նպատակն է կապեր հաստատել արվեստի մեջ ներգրավված տարբեր մարդկանց հետ` համագործակցելով տարբեր երկրների սկսնակ նկարիչների հետ:
Ռաջա Նեմանին ընկերության համահիմնադիրներից է: 2008 թվականին իր գործունեությունը ֆինանսների ոլորտում ավարտած համարելով` նա որոշեց ճանապարհորդել աշխարհով և հանդիպեց Աարոն Ֆայրշթայնին, երբ նրանք երկուսով կամավորական աշխատանքով էին զբաղվում Բուենոս Այրեսում: Նրանք ընկերացան, և Ռաջան գնեց ձեռքով նկարազարդած սպորտային կոշիկներ Աարոնից, ով սկսել էր զբաղվել արվեստի նման գործերի վաճառքով, երբ դեռ սովորում էր: Կոշիկները յուրահատուկ էին, և շատ մարդիկ հարցնում էին, թե որտեղ է հնարավոր դրանք ձեռք բերել: 2011 թվականին Ռաջան և Աարոնը հիմնեցին իրենց սեփական ընկերությունը Չիկագոյում: Նրանց գործարար մոդելի հիմքում ընկած է արվեստագետների կողմից նախագծված յուրաքանչյուր կոշիկի բացառիկությունը: Ողջ աշխարհից արվեստագետներ կարող են դիմել դառնալու Բաքիթֆիթի նկարիչ: Լավագույն գործերը տպագրվում են կոշիկների վրա, իսկ այն նկարիչները, ում դիզայնը ընտրվում է, ստանում են 250 դոլար և հավելյալ 1 դոլար յուրաքանչյուր վաճառված զույգից: Ընկերությունն իր շուրջն է համախմբել ավելի քան 100 երկիր ներկայացնող 25 000 արվեստագետի, այդ թվում` նկարիչների, դիզայներների, նկարազարդողների:1 Ընկերությանը բացառիկություն է հաղորդում ոչ միայն գործարար մոդելը և ապրանքանիշը, այլև յուրաքանչյուր նկարչի կյանքի պատմությունը, ինչպես նաև արտադրանքի և արվեստագետի կյանքի միջև առկա կապը: Բաքիթֆիթը հիմնականում առցանց է իրականացնում իր վաճառքը` անկախ բուտիկների և մանրածախ վաճառքի միջոցով: Ընկերությունը միջազգայնորեն աճում է` ուղիղ առաքում իրականացնելով ԱՄՆ, Ավստրալիա, ՄԹ, Գերմանիա և Կանադա: Ընկերության ծրագրերի մեջ մտնում է Ասիայում մանրածախ արվեստանոցներ բացելը, որոնցից առաջինը նախատեսվում է Մանիլայում: Բաքիթֆիթի կոշիկները վաճառվում են 20 երկրում: Ընկերության եկամտի ավելի քան 50 տոկոսը գալիս է արտերկրից:
Սաունդքլաուդ. Ֆրիմիում գործարար մոդել, որը համաշխարհային տարածում գտավ
Սաունդքլաուդը /https://soundcloud.com/ առաջավոր աուդիո հարթակներից է, որը ստեղծվել է ստեղծողների համար և օգտատերերին աննախադեպ հնարավորություն է տալիս օգտվել աշխարհի ամենամեծ ձայնադարանից, կապ հաստատել միմյանց հետ և առցանց կամ շարժական տեխնոլոգիաների միջոցով ողջ աշխարհի հետ կիսվել նոր նմուշներով: 2014 թվականին մեկնարկեց On SoundCloud գործընկեր ծրագիրը /https://on.soundcloud.com/: Ներկայումս ծրագրի հեղինակները կարող են փող վաստակել իրենց աշխատանքով:
Սաունդքլաուդը հիմնադրվեց Բեռլինում 2007 թվականին ձայնային դիզայներ Ալեքսանդր Լյունգի և արվեստագետ Էրիկ Վալֆորսի կողմից, և մեկնարկեց 2008-ին: Հեղինակները գիտակցեցին, որ հնչյուններն ու երաժշտությունը ի տարբերություն նկարների, տեքստերի և հոլովակների, դեռևս չիրացված տարածք էին համացանցում: Եկամուտ վաստակելու ֆրիմիում մոդելը և համաշխարհային մակարդակով գործելու ձգտումը մշակվել էր դեռ նախնական փուլում: Այն, որ ստեղծված նյութի մի մասը նախատեսված էր միայն բաժանորդների համար, հետագայում օգնեց հեղինակներին ճիշտ ձևակերպել իրենց առաջարկը:
Ամեն րոպե 12 ժամ տևողությամբ ձայնային ֆայլեր են բեռնվում կայք, որտեղ ներկայումս 100 միլիոնից ավել սաունդթրեքեր կան: Կայքն ամսական այցելում են ավելի քան 175 մլն. օգտատեր: Ընկերության նորարար առանձնահատկությունները հետևյալն են ՝
-
Այն հնարավորություն է ընձեռում ընկերների կամ հանրության հետ կիսվել բնօրինակ երաժշտությամբ կամ ձայնագրություններով` բլոգերում, կայքերում կամ սոցիալական ցանցերում տեղադրելով շարժական ձայնագրիչները:
-
Այն թույլ է տալիս, որ օգտատերերը մեկնաբանություն թողնեն անմիջապես ձայնագրության վրա: Այս մեկնաբանությունները տեսնում են այլ օգտատերեր, երբ հնչում է երաժշտությունը:
-
Այն թույլ է տալիս օգտատերերին անվճար լսել այնքան ձայնագրություն, որքան իրենք ցանկանում են, իսկ երաժիշտներին 180 րոպե անվճար ձայնագրության հարթակ է տրամադրում:
-
Պրեմիում կամ առաջնակարգ բաժանորդագրությունները հավելյալ առավելություններ են տրամադրում բաժանորդներին` ներառյալ ավելի շատ բեռնելու ժամանակ և մանրամասն վիճակագրություն:
-
Առաջնակարգ գործընկերները հնարավորություն ունեն հարթակում գումար վաստակել On SoundCloud ծրագրի միջոցով, որի օգտագործման իրավունքն այժմ միայն ԱՄՆ-ում է: Ծրագիրը ներկայումս ունի ավելի քան 20 000 գործընկեր, այդ թվում նաև ` փոդքասթերներ և նորահայտ արվեստագետներ:
Սաունդքլաուդում աշխատում են ավելի քան 300 մարդ` Բեռլինում, Լոնդոնում, Նյու Յորքում և Սան Ֆրանցիսկոյում տեղակայված գրասենյակներում: Սա այն տեղն է, որտեղից կարելի է գտնել գրեթե բոլոր ձայնագրությունները, և որտեղ երաժիշտները կարող են ներկայացնել իրենց երաժշտությունը: Սաունդքլաուդը արժանացել է շատ մրցանակների, ներառյալ` համաշխարհային տնտեսական ֆորումի տեխնոլոգիական պիոներներ, Ֆասթ Քոմփանիի «Նորարարություն դիզայնի միջոցով» մրցանակների և այլն: