content
Դասախոսություն 1. Ինչ է ջատագովությունը, և ինչով կարող է այն օգնել
Եթե փորձենք նկարագրել ջատագովությունը իր առաջնային իմաստով, ապա կհանդիպենք տարաբնույթ սահմանումների` ըստ երկրների, մշակույթների, տասնամյակների և քաղաքական ռեժիմների:

Ահա թե ինչու է կարևոր բառի ստուգաբանությունը: Անգլերեն “advocacy” բառը ծագում է լատիներեն ‘advocare’ արմատից և բառացի նշանակում է աջակցություն խնդրել: Բառը սկիզբ է առել է հին հռոմեական և հունական ժամանակաշրջանում, երբ հեղինակավոր հռետորները հանդես էին գալիս որպես փաստաբաններ /ջատագովներ/ կամ ճառ էին գրում` պաշտպանելու ինչ-որ մեկի դատական գործը: Հռոմի մեծ իրավաբաններից և հռետորներից էին Ցիցերոնը և Կեսարը:

Ռիթուր Ռ. Շարման Կրթության զարգացման ակադեմիայից բնութագրում է ջատագովությունը որպես խնդիրը օրակարգում ընդգրկելու, այնուհետև` այդ խնդրին լուծում գտնելու և վերջում ` թե խնդրին, թե դրա լուծմանը աջակցելու գործընթաց:.

Այս սահմանման մեջ կարևորվում է այն միտքը, որ թվային տեխնոլոգիաների և համացանցի դարում ջատագովությունը չի մատնանշում զուտ հանրային քաղաքականության վրա ներազդելը, այլ նախ և առաջ` հանրության կարծիքի վրա ազդելը: Նա նշում է, որ չնայած հիմնականում ջատագովությունը դիտվում է որպես ուրիշների կողմից խոսելու միջոց, դրա հիմնական նպատակն է հանրությանը որոշակի հարցի շուրջ իրազեկելը: Հասարակական երևույթների ջատագովության փիլիիսոփայությունը լավագույնս շարադրված է ՄԹ Փրկեք երեխաներին հիմնադրամի կողմից հրատարակված պրոպագանդայի պլանավորման ուղեցույցում: Այնտեղ ասված է. «Ջատագովությունը հասարակական փոփոխություններ ենթադրող գործընթաց է, որն իր ազդեցությունն է թողնում դիրքորոշումների, հասարակական հարաբերությունների և իշխանության վրա: Գործընթաց, որն ուժ է հաղորդում քաղաքացիական հասարակությանը և ժողովրդավարության հարթակներ ստեղծում»: Իր նպատակին հասնելու համար ջատագովությունը պահանջում է ջանքերի համակարգում, ռազմավարական մտածողություն, տեղեկատվություն, հաղորդակցություն, աջակցություն և համախմբում:

Բացի այն, որ ջատագովությունը ունի չափազանց լայն սահմանումներ, այն նաև դարձել է մի շարք թյուր պատկերացումների և առասպելների առարկա: Ահա դրանցից մի քանիսը.

  • «Այն միայն լոբբիստների` շահախմբի անդամների համար է: » Ակնհայտ է, որ ջատագովությունը հանրային բնույթ ունի, մինչդեռ լոբբիստները ստիպված են գործել ետնաբեմում:

  • «Պրոպագանդան փողոցում շեփոր հնչեցնելն է կամ ցույցի ու երթի միջոցով ապստամբելը»: Իրականում սա շփոթմունքի արդյունք է. երթերը մատնանշում են բուռն գործունեություն և կարող են տեղին լինել, բայց ոչ միշտ:

  • «Ջատագովությունը նույնն է, ինչ դրամահավաքը կամ բարեգործությունը»: Ինչպես արդեն նշեցի, ջատագովությունը ենթադրում է հասարակական փոփոխություններ, որոնք չեն իրականացվում զուտ դրամահավաքով: Նման փոփոխությունները հնարավոր են նաև քիչ գումարի առկայության կամ գումարի բացակայության դեպքում

  • «Պրոպագանդան շատ ժամանակ է խլում , իսկ ես ժամանակ չունեմ, որպեսզի դրանով զբաղվեմ»: Նշեմ, որ պարտադիր չէ, որ այն լինի ժամանակատար կամ խրթին: Պատշաճ ծրագրավորված և կազմակերպված արշավը պահանջում է բազմաթիվ մարդկանց մասնակցություն և քիչ գործողություն, այլ ոչ թե հակառակը::

  • «Ջատագովությունը քաղաքականություն է /սովորաբար ասվում է բացասական իմաստով/»: Ջատագովությունը կարող է լինել քաղաքական, երբ օրինակ պայքարն ընթանում է որոշակի օրենսդրական նախագծի համար, սակայն այն հիմնականում ունի հասարակական և մտավոր միտում և բարձրաձայնում է ձայնազուրկ հանրության շահերը:

Այսպես, մեր առաջին դասի ընթացքում մեք խոսեցինք ջատագովության փիլիսոփայության և նպատակների մասին, ինչպես նաև փորձեցինք կոտրել տարածում գտած որոշակի կարծրատիպեր:

Մեզ այժմ հայտնի է , որ ջատագովությունը նկարագրում է մի մեթոդ կամ մոտեցում, որի կիրառումը հանգեցնում է քաղաքականության կամ գործունեության փոփոխությունների, բարեփոխում է սահմանակարգը, իշխանության վրա հիմնված հարաբերությունները, դիրքորոշումը և վարքը, ինչպես նաև հաղորդում նախագծին ավելի լայնածավալ ազդեցություն: Հաջորդ տեսանյութում, մինչև այս դասընթացի ավարտը մենք կդիտարկենք, թե ինչպես են մշակում ջատագովության արշավը և մանրակրկիտ կուսումնասիրենք ջատագովության տարբեր փուլերը:

Կիսվել ընկերների հետ