- Թվայնացված հաղորդակցության դասընթաց
-
‹‹Մշակույթ և ստեղծարարություն›› դասընթաց
-
Դասախոսություն 1. Մշակույթի սահմանումը
-
Դասախոսություն 2. Մշակույթի դերը
-
Դասախոսություն 3. Մշակույթ, հակամարտություն և երկխոսություն
-
Դասախոսություն 4. Ստեղծագործ տնտեսություն
-
Դասախոսություն 5. Մշակութային և ստեղծարար հատվածներ
-
Դասախոսություն 6. Ստեղծարար միտքը քաղաքներում
-
Դասախոսություն 7. Զանգվածային և էլիտար մշակույթ
-
ԹԵՍՏ ԵՒ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
«Հաղորդակցություն» առցանց դասընթաց
-
Դասախոսություն 1. Ռազմավարական հաղորդակցության հիմնական սկզբունքները
-
Դասախոսություն 2. Ռազմավարական հաղորդակցության փուլերը
-
Դասախոսություն 3. Ռազմավարական հաղորդակցության հիմնական սկզբունքները
-
Դասախոսություն 4. Ռազմավարական հաղորդակցության հիմնական տարրերը՝ լսարան, ուղերձներ, ուղիներ, խոսնակներ եվ ժամանակ
-
Դասախոսություն 5. ԶԼՄ-ների հետ հաղորդակցություն. խորհուրդներ հաջողության հասնելու համար
-
Հավելյալ նյութեր
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- Ծրագրի առաջարկի շարադրման դասընթաց
- Մշակութային ռազմավարության դասընթաց
-
Շահերի պաշտպանության դասընթաց
-
Դասախոսություն 1. Ինչ է ջատագովությունը, և ինչով կարող է այն օգնել
-
Դասախոսություն 2. Հիմնահարցի վերլուծություն և բացահայտում
-
Դասախոսություն 3. Արտաքին միջավայրի արտապատկերում
-
Դասախոսություն 4. Օրենսդիր մարմինների անդամների վրա ազդելը, ազդեցություն գործելը և բարձրաձայնելը
-
Դասախոսություն 5. Ջատագովության արշավի գնահատում
-
Փաստեր ջատագովության և լոբբիստների մասին
-
Ջատագովության ներուժի գնահատում
-
Մեկնաբանող օրինակ
-
Ընթերցանության հավելյալ նյութեր
-
ԹԵՍՏ ԵՒ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
«Ֆինանսները ստեղծարար կազմակերպությունների համար» դասընթաց
-
Դասախոսություն 1. Այն, ինչ պետք է իմանաք նախքան դասընթացը սկսելը
-
Դասախոսություն 2. Բյուջեի մշակում
-
Դասախոսություն 3. Բյուջեի հղկում
-
Դասախոսություն 4. Բյուջեն դրամական հոսքերի վերածելը
-
Դասախոսություն 5. Ընթացիկ նախագծի ֆինանսների կառավարում
-
Դասախոսություն 6. Նախագծի ծախսերի հաշվետվություն
-
Դեպքի մեկնաբանություն
-
Հավելյալ հղումներ
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
Դոնորներից ֆինանսական միջոցների ստացման ռազմավարության դասընթաց
-
Դասախոսություն 1. Որոշեք` ինչ եք ուզում, եվ ինչն է իրատեսական
-
Դասախոսություն 2. Կատարեք ուսումնասիրությունները` սահմանափակելով դաշտը
-
Դասախոսություն 3. Սահմանեք թիրախային կազմակերպությունները, փոխեք ձեր կազմակերպությունը
-
Դասախոսություն 4. Առաջին կապեր հաստատելը:
-
Լրացուցիչ ուսումնական նյութեր
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- Ռազմավարական ծրագրավորման դասընթաց
-
«Մարքեթինգի» դասընթաց
-
Դասախոսություն 1. Ի՞նչ է մարքեթինգը կամ շուկայագիտությունը
-
Դասախոսություն 2. Մարքեթինգային ռազմավարություն
-
Դասախոսություն 3. Հաճախորդներին լսելը
-
Դասախոսություն 4. Հաճախորդի շահերը
-
Դասախոսություն 5. Մարքեթինգի 3 բաղադրիչը
-
Տեղեկատու. 20 հիմնական փաստ մարքեթինգի մասին
-
Մարքեթինգային ռազմավարության արդյունավետության ստուգացանկ
-
Կոնկրետ դեպքի ուսումնասիրություն. Մարքեթինգի երեք բաղադրիչը
-
ԹԵՍՏ ԵՒ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
Ստեղծարար տնտեսության մեջ արժեքի ստեղծման դասընթաց
-
Դասախոսություն 1. ՇՈՒԿԱՆԵՐ ԵՎ ԱՐԺԵՇՂԹԱՆԵՐ
-
Դասախոսություն 2. ԱՐԺԵՇՂԹԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
-
Դասախոսություն 3. ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ
-
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ 4. ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԲԻԶՆԵՍ ՇՐՋԱՆԱԿ
-
Դասախոսություն 5. ՆԱԽԱԳԾԻՑ ԴԵՊԻ ԱՐՏԱԴՐԱՆՔ
-
Դասախոսություն 6. ԹՎԱՅՆԱՑՄԱՆՆ ՈՒ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐՄԱՐՎԵԼԸ
-
Օգտակար ռեսուրսներ
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- ‹‹Ստեղծարար Եվրոպա›› առցանց դասընթաց
-
«Դրամահավաքի կազմակերպում եվ համագործակցություն» դասընթաց
-
Դասախոսություն 1. Գործարարություն եվ նորարարություն՝ հաջող դրամահավաքի վեկտորները
-
Դասախոսություն 2. Ստեղծարար ստարտափների գործարար մոդելները եվ արտաքին ֆինանսավորման աղբյուրները
-
Դասախոսություն 3. Համագործակցություն. արդյունավետ բիզնեսի ծրագրավորման խթան
-
Հետագա ընթերցանության համար նախատեսված առցանց և հավելյալ նյութերի ցանկ
-
Փաստեր
-
Դեպքեր/օրինակներ
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- ‹‹ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ›› ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ
Ո՞ւմ է անհրաժեշտ մշակութային ռազմավարությունը: Մշակութային ռազմավարությունը կարող է գործել տարբեր մակարդակներում: Այն հիմնականում ծառայում է որպես միջոց կառավարության, մշակույթի նախարարության և այլ նախարարությունների, տարածքային և քաղաքային իշխանությունների համար: Նրանց նպատակն է ստեղծել բարենպաստ պայմաններ, որտեղ մշակույթը կծաղկի, իսկ ստեղծագործ միտքը նոր որակ կհաղորդի կյանքի այլ ոլորտներին:
Մշակութային ռազմավարությունը կիրառելի է նաև մշակութային հաստատություններում (թանգարաններ, թատրոններ, երաժշտական հաստատություններ, համալսարաններ) և մասնավոր մշակութային կազմակերպություններում՝ հասկանալու, թե ինչպես է իրենց աշխատանքը նպաստում ազգային կամ տեղական ընդհանուր ռազմավարության իրականացմանը:
Ազգային, տարածաշրջանային և տեղական մշակութային ռազմավարության մշակումը, ի թիվս այլոց, հետապնդում է հետևյալ հիմնական նպատակները.
- Մշակույթը դարձնել առաջնային՝ ցույց տալով մշակույթի կարևոր դերը կյանքի բազմաթիվ բնագավառներում և ընդգծել մշակույթը և ստեղծագործ միտքը այլ նախարարությունների և շահագրգիռ կողմերի օրակարգում ընդգրկելու անհրաժեշտությունը:
- Ապահովել կառավարության տարբեր մակարդակների միջև, ներառյալ ազգային, տարածքային և տեղական իշխանությունների միջև մշակույթի դերի վերաբերյալ համաձայնության առկայությունը:
- Մշակույթի և ստեղծագործ գործունեության մասին մշակել երկարաժամկետ տեսլական, որը կընդգծի տնտեսության զարգացման, ինքնության և սոցիալական համախմբվածության ամրապնդման համար մշակույթի ունեցած ներուժը:
- Համաձայնեցնել արդյունավետ մշակութային կառավարման կանոնները՝ ձևավորելով մշակութային քաղաքականության վերաբերյալ թափանցիկ, ամբողջական և ներառական որոշումներ ընդունելու սկզբունքները:
- Սահմանել կարճաժամկետ առաջնահերթությունները և հիմնական գործողությունները մշակութային և ստեղծարար ոլորտները զարգացնելու և համախմբված հասարակություն կառուցելու ներուժը բացահայտելու համար՝ առաջարկելով մշակութային քաղաքականության հստակ և անհրաժեշտ բարեփոխումներ:
Ինչպես շատ ռազմավարությունների դեպքում, մշակութային ռազմավարության մշակման գործընթացը հաճախ ավելի կարևոր է, քան արդյունքը, այդ պատճառով անհրաժեշտ է մշակել գործընթաց, որը
- կներգրավի հիմնական շահագրգիռ կողմերին և գործընկերներին,
- կլինի բաց և թափանցիկ,
- հնարավորություններ կստեղծի քննարկումների և մտքերի փոխանակման համար,
- կնպաստի մշակույթի և ստեղծագործական գործունեության մասին իրազեկմանը,
- հասանելի կլինի տարբեր ոլորտների, մասնագիտությունների և շրջանների մարդկանց:
- Մարդիկ պետք է իրենց զգան այդ գործընթացի և վերջնական արդյունքի տեր:
Որակյալ գործընթաց ապահովելը հեշտ չէ. այն բավական ժամանակատար է և կարող է խառնաշփոթ առաջացնել: Սակայն արդյունքն արդարացնում է այն, հետևաբար կարևոր է ունենալ կառավարման հստակ համակարգ՝
- պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների օպերատիվ կամ աշխատանքային խումբ,
- միջգերատեսչական խորհրդատվական խումբ, որը կմիավորի մշակույթի, կրթության, տնտեսության, զբոսաշրջության, արտաքին գործերի և այլ նախարարությունները կամ նրանց բաժինները,
- մեծ լսարան ապահովող խորհրդակցական նիստեր՝ ընթացիկ արդյունքները ներկայացնելու և հասարակական քննարկումների համար հնարավորություն ստեղծելու նպատակով:
Գործընթացի թափանցիկությունն ապահովելու և գլխավոր շահագրգիռ կողմերին ներգրավվելու համար ռազմավարության մշակման գործընթացը պետք է ներառի նաև հաղորդակցության ոլորտը՝ կայքէջով և սոցիալական ցանցի էջով: Այն պետք է պարունակի թարմ տեղեկատվություն ընդհանուր գործընթացի, աշխատանքային փաստաթղթերի, գլխավոր գործընկերների մասին, ինչպես նաև ընձեռի հնարավորություն հասարակական լսումների ընթացքում առցանց ներդրումներ կատարելու համար:
Ի վերջո, ո՞վ պետք է ներգրավված լինի մշակութային ռազմավարության մշակման գործընթացում: Հաճախ ասում են, որ մարդկանց երկու խումբ պետք է, անպայման, ներգրավվի` նրանք, ում համար այդ ներգրավվածությունն անհրաժեշտություն է և նրանք, ովքեր ցանկանում են ընդգրկվել: Որքան շատ մարդ ներգրավված լինի այս գործընթացի մեջ, այնքան ավելի հիմնավորված կլինի այն: Եվ շահագրգիռ կողմերի ամուր աջակցությամբ նոր կառավարությունները և վարչական մարմինները չեն կարող պարզապես հրաժարվել ռազմավարությունից, ինչը նպաստում է մշակութային և ստեղծարար գործունեության ոլորտներում կայունության ամրապնդմանը: