content
Դասախոսություն 4. Օրենսդիր մարմինների անդամների վրա ազդելը, ազդեցություն գործելը և բարձրաձայնելը
Ժամանակն է հասկանալ, թե ինչպիսի գործիքներ են մեզ անհրաժեշտ մեր նպատակներին հասնելու, թիրախային խմբերի վրա ազդեցություն գործելու, կողմնակիցներին համախմբելու և դրա հետ մեկտեղ ընդդիմախոսներին չեզոքացնելու համար:

Եթե հարցնենք ինքներս մեզ, թե ինչն է ստիպում մարդկանց մտափոխվել, ապա մեր պատասխանը անպայման չէ, որ առնչվի տեսակետներին կամ կարծիքներին: Չնայած հեռու ենք ավարտուն պատասխանից, ճանաչողության բնագավառում կատարվող ուսումնասիրությունները օգնում են մեզ հասկանալ, թե որ տեսակի գործողությունները կարող են արդյունավետ համարվել:

Երբ մեզ հասած տեղեկատվությունը հակասում է մեր ունեցած համոզմունքներին,մենք կամ չենք ընդունում նման տեղեկատվությունը, կամ փորձում ենք այն մեկնաբանել՝ միևնույն ժամանակ հավատարիմ մնալով մեր համոզմունքերին: Համոզմունքների պահպանման ճանաչողական մեխանիզմները այնքան ազդեցիկ են, որ մեզ կարող է անհավանական թվալ այն մարդկանց տարհամոզելու գաղափարը, ովքեր այս կամ այն չափով ընդդիմանում են մեր տեսակետներին: Այդ իսկ պատճառով էլ պատեհ է նախատեսվող գործողությունների մասին տեղեկացնել այն մարդկանց, ովքեր կիսում են մեր տեսակետը և համաձայն են նախատեսվող գործողությունների հետ, ինչպես նաև փորձել փոխել այն մարդկանց տեսակետը, ովքեր անվճռական են տրամադրված:

Ձեր հետևորդների քանակը կարճ ժամանակում բարձրացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.

  • Իրազեկել անվճռական անհատներին:

  • Տեղեկացնել հնարավոր համախոհներին:

  • Սկզբնապես խուսափել հաղորդակցվել այն անհատների հետ, ովքեր բացահայտ հակադրվում են մեր փաստարկներին, որովհետև կա հավանականություն, որ ձեր ներկայացրած փաստարկները կսաստկացնեն տարաձայնությունները:

  • Տեղեկատվությունը հասցնել այն անհատներին, ովքեր վայելում են հասարակության հարգանքը և հանդիսանում են սոցիալական կայքերի հիմնական հերոսները:

  • Խնդրել, որ որևէ վստահելի անձ ներկայացնի մեր փաստարկները, քանի որ կարող են լինել հիմնավոր պատճառներ` չվստահել անծանոթների կողմից ներկայացվող տեղեկատվությանը: Թերևս հենց դա է պատճառը, որ հաճախ խնդրում ենք աստղերին տարածել մեր ուղերձը:

Հաշվի առեք, որ վերը ներկայացված բոլոր գործողությունները հիմնված են հաղորդակցության վրա: Արդյունավետ հաղորդակցությունը ընկալումների փոփոխման բանալին է , որը կարող է հանգեցնել հասարակական փոփոխությունների: Դիտարկենք ջատագովության արշավը, որպեսզի տեսնենք, թե ինչով է այն կարևորվում: Նշենք, որ ջատագովության համար նախատեսված հաղորդակցությունը նույնը չէ, ինչ, ասենք, լրագրերի, դրամահավաքային արշավների կամ ձեր աշխատանքի մասին ընդհանուր տեղեկատվություն տրամադրելու հաղորդակցությունը:

Ջատագովության հաղորդակցումը ենթադրում է թիրախային հանդիսատեսի վրա կենտրոնացում և որոշակի ուղերձների կիրառում` անհրաժեշտ քաղաքական կամ գործառնական փոփոխություններ կատարելու համար: Ընդհանուր առմամբ, ջատագովության արդյունավետ հաղորդակցությունը պահանջում է հստակ նպատակներ, թիրախային հանդիսատեսի վերլուծություն, հանդիսատեսին պատշաճ լեզվամիջոցների ընտրություն, ինչպես նաև համառոտ, բովանդակալից և տեղին նյութեր:

Այսպես օրինակ,

  • Մեկ էջի սահմանում շարադրված կետերը միանգամից կգրավեն բազմազբաղ շահառուների ուշադրությունը:

  • Երիտասարդ շահառուներին դուր կգա ուրախ գունավոր A5 ձևաչափով թերթիկը` կետանշաններով և նկարներով:

  • Բարձրաստիճան պաշտոնյաներին կհետաքրքրի երեք էջի սահմանում գրված մանրամասն գործադիր ամփոփումը կամ գործունեության ամփոփ ծրագիրը:

  • 20 էջի սահմանում շարադրված ծրագրի զեկույցը,որտեղ զետեղված են ուսումնասիրության հիմնական արդյունքները, վերլուծությունը և պաշտոնյաներին, կառավարիչներին, գործիչներին և քույր կազմակերպություններին ուղղված հանձնարարականներ:

  • 1 էջի սահմանում մամլո հաղորդագրություն, որը կտարածվի միջոցառման համար կարևորվող օրը` զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը գրավելու համար:

Մյուս դասընթացի ընթացքում մնեք ավելի մանրամասն կանդրադառնանք հաղորդակցության հարցերին, իսկ այժմ համառոտ կթվենք արդյունավետ հաղորդակցման արշավի գործիքակազմը, որը մեզ թույլ է հասնել և համախմբել բազմաթիվ մարդկանց: Գործիքակազմի սովորական բաղադրիչներն են.

  • թռուցիկներ, թերթիկներ և հանրությանը տրամադրվելու համար նախատեսված նյութեր

  • պաստառներ կամ գովազդներ

  • հանրային քննարկումներ

  • լրատվամիջոցներ/հեռուստատեսություն, ռադիո, լրագրեր/

  • ֆլեշմոբեր կամ լրատվամիջոցների ուշադրությունը գրավելու այլ միջոցառումներ:

  • Աստղերի կողմից անցկացվող արշավներ

  • Ուղերձ արշավներ

  • Խնդրագրեր

  • Մրցույթներ

  • Թարմացվող կայք և սոցիալական կայքէջ:

Համառոտ խոսենք նաև լոբբինգի` օրենսդիր մարմինների անդամների վրա ներազդելու մասին: Այս եզրույթը նկարագրում է որոշումներ կայացնող անձանց,պաշտոնյաների և այլոց վրա ազդեցություն գործելու ուղղակի փորձեր` առանձնազրույցների և համոզելու միջոցով: Լոբբի է համարվում այն խումբը, կազմակերպությունը կամ ընկերությունը, որը փորձում է ազդեցություն գործել օրենսդիր մարմինների անդամների կամ այլ պաշտոնյաների վրա, որպեսզի նրանք աջակցեն իրենց առաքելությանը: Երբ նոր եք սկսում աշխատել ձեր նախաձեռնության վրա, գալիս է մի պահ, երբ անհրաժեշտ է կազմակերպել <<լոբբի>> հանդիպում ձեզ անծանոթ անձի կամ հաստատության հետ: Զանգահարեք նրանց կամ նրանց գործերի կառավարչին և համառոտ ներկայացրեք ձեզ և ձեր կազմակերպությունը, ինչպես նաև նշեք հանդիպման նպատակը: Եթե միանգամից հաջողվում է հանդիպում նշանակել, շնորհավորեք ինքներդ ձեզ և պատրաստվեք հանդիպմանը: Բանակցելիս կամ ձեր տեսակետը ներկայացնելիս հստակեցրեք, թե ինչ եք ցանկանում և ուշադիր լսեք ձեր զրուցակցի կարծիքը:

Կիսվել ընկերների հետ