- ‹‹Ստեղծարար Եվրոպա›› առցանց դասընթաց
-
«Դրամահավաքի կազմակերպում եվ համագործակցություն» դասընթաց
-
Դասախոսություն 1. Գործարարություն եվ նորարարություն՝ հաջող դրամահավաքի վեկտորները
-
Դասախոսություն 2. Ստեղծարար ստարտափների գործարար մոդելները եվ արտաքին ֆինանսավորման աղբյուրները
-
Դասախոսություն 3. Համագործակցություն. արդյունավետ բիզնեսի ծրագրավորման խթան
-
Հետագա ընթերցանության համար նախատեսված առցանց և հավելյալ նյութերի ցանկ
-
Փաստեր
-
Դեպքեր/օրինակներ
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- ‹‹ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ›› ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ
- Թվայնացված հաղորդակցության դասընթաց
-
‹‹Մշակույթ և ստեղծարարություն›› դասընթաց
-
Դասախոսություն 1. Մշակույթի սահմանումը
-
Դասախոսություն 2. Մշակույթի դերը
-
Դասախոսություն 3. Մշակույթ, հակամարտություն և երկխոսություն
-
Դասախոսություն 4. Ստեղծագործ տնտեսություն
-
Դասախոսություն 5. Մշակութային և ստեղծարար հատվածներ
-
Դասախոսություն 6. Ստեղծարար միտքը քաղաքներում
-
Դասախոսություն 7. Զանգվածային և էլիտար մշակույթ
-
ԹԵՍՏ ԵՒ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
«Հաղորդակցություն» առցանց դասընթաց
-
Դասախոսություն 1. Ռազմավարական հաղորդակցության հիմնական սկզբունքները
-
Դասախոսություն 2. Ռազմավարական հաղորդակցության փուլերը
-
Դասախոսություն 3. Ռազմավարական հաղորդակցության հիմնական սկզբունքները
-
Դասախոսություն 4. Ռազմավարական հաղորդակցության հիմնական տարրերը՝ լսարան, ուղերձներ, ուղիներ, խոսնակներ եվ ժամանակ
-
Դասախոսություն 5. ԶԼՄ-ների հետ հաղորդակցություն. խորհուրդներ հաջողության հասնելու համար
-
Հավելյալ նյութեր
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- Ծրագրի առաջարկի շարադրման դասընթաց
- Մշակութային ռազմավարության դասընթաց
-
Շահերի պաշտպանության դասընթաց
-
Դասախոսություն 1. Ինչ է ջատագովությունը, և ինչով կարող է այն օգնել
-
Դասախոսություն 2. Հիմնահարցի վերլուծություն և բացահայտում
-
Դասախոսություն 3. Արտաքին միջավայրի արտապատկերում
-
Դասախոսություն 4. Օրենսդիր մարմինների անդամների վրա ազդելը, ազդեցություն գործելը և բարձրաձայնելը
-
Դասախոսություն 5. Ջատագովության արշավի գնահատում
-
Փաստեր ջատագովության և լոբբիստների մասին
-
Ջատագովության ներուժի գնահատում
-
Մեկնաբանող օրինակ
-
Ընթերցանության հավելյալ նյութեր
-
ԹԵՍՏ ԵՒ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
«Ֆինանսները ստեղծարար կազմակերպությունների համար» դասընթաց
-
Դասախոսություն 1. Այն, ինչ պետք է իմանաք նախքան դասընթացը սկսելը
-
Դասախոսություն 2. Բյուջեի մշակում
-
Դասախոսություն 3. Բյուջեի հղկում
-
Դասախոսություն 4. Բյուջեն դրամական հոսքերի վերածելը
-
Դասախոսություն 5. Ընթացիկ նախագծի ֆինանսների կառավարում
-
Դասախոսություն 6. Նախագծի ծախսերի հաշվետվություն
-
Դեպքի մեկնաբանություն
-
Հավելյալ հղումներ
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
Դոնորներից ֆինանսական միջոցների ստացման ռազմավարության դասընթաց
-
Դասախոսություն 1. Որոշեք` ինչ եք ուզում, եվ ինչն է իրատեսական
-
Դասախոսություն 2. Կատարեք ուսումնասիրությունները` սահմանափակելով դաշտը
-
Դասախոսություն 3. Սահմանեք թիրախային կազմակերպությունները, փոխեք ձեր կազմակերպությունը
-
Դասախոսություն 4. Առաջին կապեր հաստատելը:
-
Լրացուցիչ ուսումնական նյութեր
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
- Ռազմավարական ծրագրավորման դասընթաց
-
«Մարքեթինգի» դասընթաց
-
Դասախոսություն 1. Ի՞նչ է մարքեթինգը կամ շուկայագիտությունը
-
Դասախոսություն 2. Մարքեթինգային ռազմավարություն
-
Դասախոսություն 3. Հաճախորդներին լսելը
-
Դասախոսություն 4. Հաճախորդի շահերը
-
Դասախոսություն 5. Մարքեթինգի 3 բաղադրիչը
-
Տեղեկատու. 20 հիմնական փաստ մարքեթինգի մասին
-
Մարքեթինգային ռազմավարության արդյունավետության ստուգացանկ
-
Կոնկրետ դեպքի ուսումնասիրություն. Մարքեթինգի երեք բաղադրիչը
-
ԹԵՍՏ ԵՒ ՎԿԱՅԱԿԱՆ
-
-
Ստեղծարար տնտեսության մեջ արժեքի ստեղծման դասընթաց
-
Դասախոսություն 1. ՇՈՒԿԱՆԵՐ ԵՎ ԱՐԺԵՇՂԹԱՆԵՐ
-
Դասախոսություն 2. ԱՐԺԵՇՂԹԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
-
Դասախոսություն 3. ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ
-
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ 4. ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԲԻԶՆԵՍ ՇՐՋԱՆԱԿ
-
Դասախոսություն 5. ՆԱԽԱԳԾԻՑ ԴԵՊԻ ԱՐՏԱԴՐԱՆՔ
-
Դասախոսություն 6. ԹՎԱՅՆԱՑՄԱՆՆ ՈՒ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐՄԱՐՎԵԼԸ
-
Օգտակար ռեսուրսներ
-
ԹԵՍՏ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ
-
Ստեղծարար Եվրոպա ծրագրի հայտադիմումների փաթեթը ունի երկու բաղկացուցիչ մաս, որոնցից մեկը պարփակում է կոնսորտիումին առնչվող տեղեկություն, իսկ երկրորդը` մասնակից կազմակերպության: Հայտադիմումի երկրորդ մասը առնչվում է հենց իրեն` նախագծին:
Եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, ապա աշխատանքը կկարողանանք հեշտությամբ բաժանել տարբեր մասնակիցների միջև: Պետք է ասեմ, որ հայտադիմումների լրացնելն էլ իր հերթին մի փոքրիկ նախագիծ է:
Դրամաշնորհ հայցող կազմակերպության կամ կոնսորտիումի համար տարաբնույթ տվյալներ են անհրաժեշտ: Հայտադիմումում ՄՆԾ-ն նշելիս` Ձեր կազմակերպության տվյալներն ավտոմատ կերպով հայտնվում են: Ձեզ մնում է միայն ստուգել, թե որքանով է այժմեական այդ տեղեկությունը: Ձեզնից կպահանջվի նաև նկարագրել ձեր կազմակերպության գործունեությունը և այն դերը, որ պատրաստվում եք ստանձնել նախագծում: Ակնկալվում է նաև, որ կնշեք այն բոլոր ԵՄ դրամաշնորհները կամ ներկա ծրագրերը, որոնք ստացել եք կամ որոնցից դրական արձագանք եք ակնկալում: Հաճախ նման տեղեկություն գտնելու համար ժամանակ է պահանջվում, եթե կազմակերպությունը չի պահում այդ տեղեկությունը մեկ տվյալների բազայում: Այս կապակցությամբ, ես կառաջարկեի, որ Դուք վաղ սկսեիք տվյալներ հավաքելու գործընթացը:
Հայտադիմումում պարտադիր է նկարագրել ձեր կազմակերպության ֆինանսական և գործառնական կարողությունները, որոնք կհավաստեն այն մասին, որ դուք ի վիճակի եք կատարել նախագծում Ձեր ստանձնած դերը: Եղեք հակիրճ, բայց ` բովանդակալից: Տեսեք, թե որքանով է Ձեր ներկա փորձը համապատասխանում այն դերին, որը պատրաստվում եք ստանձնել նախագծում:
Հայտադիմումում ստուգեք`արդյոք լրացրել եք բոլոր դաշտերը: Եթե ձեզնից հայցում են Ձեր կազմակերպությանը չառնչվող տեղեկություն, նշեք այդ մասին, կամ պարզապես լրացրեք դաշտը գծիկով (“—”) կամ զրոյով (“0”): Կարևոր է դաշտեր դատարկ չթողնելը: Այս դեպքում խառնաշփոթ չի առաջանա, և պարզ կլինի, թե արդյոք հայցվող տեղեկությունը չի առնչվում Ձեր կազմակերպությանը, թե դուք պարզապես մոռացել եք ընդգրկել այն:
Ստուգեք, թե ինչ հավելյալ փաստաթղթեր են Ձեզնից պահանջվելու և սկսեք հավաքել դրանք գործընկերներից: Խոսքը գնում է հատկապես ստորագրվելիք փաստաթղթերի մասին: Պահանջվող փաստաթղթերի մեծ մասի համար առկա են ձևանմուշներ:
Հայտադիմումի երկրորդ բաղադրիչը ենթադրում է նախագծի նկարագիր, սակայն նախքան այս դաշտը լրացնելը, ես կառաջարկեի համաձայնության գալ գործընկերների հետ առաջադրանքների, ժամանակացույցի և բյուջեի վերաբերյալ:
Հնարավոր գործընկերների հետ բանակցելու համար կարող եք մեկ էջի սահմաններում ամփոփել հետևյալ հարցերի պատասխանները.
1. Ի՞նչ եք պատրաստվում անել:
2. Ինչքա՞ն է կազմում բյուջեն:
3. Ի՞նչ եք ակնկալում գործընկերներից:
4. Ի՞նչ կտա նախագիծը Ձեր գործընկերներին:
Նախագծի նկարագիրը պետք է գրվի բոլոր գործընկերների հետ համատեղ: Նախ և առաջ դա կօգնի ձեզ հասկանալ, թե ովքեր են Ձեր գործընկերները, և ինչ կարող եք ակնկալել նրանցից նախագծի իրականացման ընթացքում:Դրա հետ մեկտեղ` յուրաքանչյուր ոք գիտակցում է, թե որոնք են ապագայի հնարավորությունները և կիրառությունները:
Առանց սույն հիմնական բաղադրիչների անիմաստ է սկսել հայտադիմումներ լրացնելը: Գրանցման ընթացքում հավելյալ տեղեկությունը կմանրամասնվի:
Նախագծի նկարագրի ձևանմուշ գոյություն չունի. փորձեք այն այնպես շարադրել, որ ընթերցողը վայելի այն: Հենց այստեղ է, որ ձեր գաղափարը պիտի վաճառեք գնահատողներին: Օգտվեք Word ծրագրի հնարավորություններից` Ձեր տեքստը համակարգելու, այն պարբերությունների բաժանելու համար: Ընդգծեք կարևոր մասերը, կիրառեք լուսաբանող աղյուսակներ կամ նկարներ: Մի խոսքով` արեք ամեն ինչ, որպեսզի այն գնահատողի համար հաճելի ընթերցանության նյութի վերածեք: Մի մոռացեք նաև, որ գնահատողը պետք է կարողանա կարդալ և հասկանալ, թե ինչի մասին է Ձեր նախագիծը նույնիսկ այն դեպքում, երբ նա չի ցանկանում կարդալ ողջ փաստաթուղթը: Հիշեք, որ գնահատողին ոչինչ հայտնի չէ Ձեր կազմակերպության կամ նախագծի մասին:
Այդ իսկ պատճառով էլ, մի վարանեք նույնիսկ ամենապարզ և ակնհայտ թվացող կետերը լուսաբանել: Հիմնավորեք ձեր շարադրանքը և ներկայացրեք նախապատմությունը: Անհրաժեշտության դեպքում`գրեք մանրամասն, դրա հետ մեկտեղ` հակիրճ և բովանդակալից:
Վերջապես, ժամանակի առկայության դեպքում միգուցե ցանկություն կունենաք, որ ինչ-որ մեկը կարդա Ձեր դիմումը` տեսնելու, թե արդյոք այն գրված է մատչելի լեզվով, և արդյոք կարելի է ինչ-որ բան ավելացնել:
Ես կառաջարկեի սկզբում շարադրել նախագծով նախատեսվող միջոցառումները և բյուջեն, որպեսզի ինքներդ հասկանաք ժամանակացույցը և ծախսերը: Այնուհետև` հիմնված այս փաստաթղթի վրա, Ձեզ համար ավելի հեշտ կլինի լրացնել ծրագրի հայտադիմումը և բյուջեի ձևանմուշը:
Հայտադիմումը լրացնելիս կառաջարկեի կարդալ գնահատման չափորոշիչները, քննադատ հայացք նետել` տեսնելու, թե որքանով է Ձեր առաջարկած նախագիծը համապատասխանում այդ չափորոշիչներին և մտածել, թե արդյոք կատարելագործման տեղ դեռ կա:
Ամփոփելով` կցանկանայի նշել, որ հայտադիմում լրացնելը այնքան էլ խրթին չէ, ինչպես այն կարող է թվալ սկզբում: Այն պարզապես պահանջում է բոլոր գործընկերների ժամանակն ու ջանքերը: Մի մոռացեք, որ այն ներկայացնում է Ձեր կոնսորտիումը, նախագիծը և հեռանկարները:
Թող Ձեր նախագիծը հաջողությամբ պսակվի: