content
Դասախոսություն 1. Թվային հաղորդակցության ռազմավարությունը
Եկե՛ք հետազոտենք, թե ինչպես կարող է ձեր նախագիծը շահել թվային հաղորդակցությունից։

Լուվրի թանգարանի իր ֆեյսբուքյան էջն ունի գրեթե 2.3 միլիոն օգտատեր։

Google Art Project-ը («Գուգլի արվեստների ծրագիրը») հասանելիություն է տրամադրում մոլորակի տարբեր հատվածներում ամենահանճարեղ արվեստի գործերին։

Առցանց քրաուդֆանդինգի արշավներ են կազմակերպվել բազմապիսի գործողություններ ֆինանսավորելու համար՝ սկսած պատմական վայրերի վերականգնումից մինչև մրցանակակիր փաստավավերագրական ֆիլմերի նկարահանումը։

Արվեստագետները նաև օգտագործում են սոցիալական մեդիան իրենց ներկայացումներում։ Ամալյա Ուլմանը համարվում է առաջին մեծ ինստագրամյան արվեստագետը նա սոցիալական մեդիայի իր էջում վարում է իր կեղծ՝ «ֆեյք» կյանքի ժամանակագրությունը՝ կանանց մասին կարծրատիպային մտածողության խնդիրների մասին քննարկում սկսելու կամ դրանք բարձրաձայնելու նպատակով (https://www.instagram.com/amaliaulman/)։  

Եկե՛ք հետազոտենք, թե ինչպես կարող է ձեր նախագիծը շահել թվային հաղորդակցությունից։   

Դասընթացը բաղկացած է երեք թեմաներից

•   Թվային ռազմավարություն,  

•   Կայքի կառավարում,

•   Սոցիալական մեդիայի արդյունավետ օգտագործում։

Ձեր հաղորդակցական գործողություններից առավելագույն օգուտը քաղելու համար հարկ է հատկորոշել, թե ինչի եք ձգտում և ինչ գործիքներ եք օգտագործելու ձեր նպատակին հասնելու համար։

Ահա թե ինչու, ես մեծապես խորհուրդ եմ տալիս սկսել թվային հաղորդակցության ռազմավարության մշակումից։ Առաջին հերթին, հարկ է վերլուծել իրադրությունը, սահմանել նպատակները և որոշել ձեր լսարանը այս կերպ դուք կկարողանաք գտնել ճիշտ մեթոդներն ու գործիքները։

Թվային հաղորդակցությունների ձեր ռազմավարությունը կօգնի

•   Համոզվել, որ ձեր հաղորդակցական գործողությունները նպաստում են ձեր կազմակերպության նպատակների ձեռքբերմանը և առաքելության իրականացմանը,

•   Պլանավորել և բաշխել ռեսուրսները,  

•   Հասնել ձեր հաղորդակցական նպատակներին, մասնավորապես՝ տեղեկացնելու, փոխելու վերաբերմունքը և վարքը՝ դիմելով ճիշտ լսարանին տեղեկատվության մատուցման ճիշտ մեթոդներով։

Ստորև բերված տեսանյութում դուք կարող եք գտնել մի շարք ձևաչափեր, որոնք կարող են օգնել ձեզ կազմել ձեր ռազմավարության շրջանակը։

Թվային հաղորդակցության ձեր ռազմավարությունը պետք է լինի ձեր կազմակերպության հաղորդակցական ռազմավարության մի մասը։ Եթե դուք չունեք այդպիսի ռազմավարություն, հարկ է մտածել այն մշակելու մասին։

Իմ խորհուրդն է այս գործընթացում ներգրավել ձեր կազմակերպության աշխատակիցներին։ Օրինակ՝ կազմակերպեք ժողով-մտագրոհ, որի ընթացքում ձեր գործընկերները  կարող են կիսվել իրենց ստեղծագործական գաղափարներով , իսկ ղեկավարությունը կարող է հայտնել իր ունեցած ակնկալիքները։ Հարկ է հիմնվել ձեր գործընկերների մասնակցության և ունեցած ներդրումների վրա, որպեսզի նրանք վերջնական արդյունքի նկատմամբ սեփականատիրական պատասխանատվություն զգան։

Ինչպե՞ս մշակել ռազմավարություն  

  • Վերլուծել իրադրությունը որո՞նք են ձեր առջև ծառացած հիմնական մարտահրավերները,
  • Հատկորոշել հաղորդակցական նպատակները ինչպես հաղորդակցությունը կարող է օգնել ձեզ հասցեագրել մարտահրավերները,
  • Մտածել, թե որոնք են թիրախային լսարանները մարդկանց ո՞ր խումբը կարող է լուծում գտնել ձեր մարտահրավերի համար,
  • Մշակել ձեր ուղերձն ու մոտեցումը ի՞նչ եք ցանկանում հաղորդել նրանց և ինչպե՞ս եք դա անելու,
  • Ընտրել ձեր մատուցման մեթոդը ինչպե՞ս է ձեր թիրախային լսարանը սպառում տեղեկատվությունը և ո՞րն է լսարանին դիմելու լավագույն ձևը,
  • Փորձարկել ձեր մոտեցումը դուք երբեք վստահաբար չեք կարող իմանալ՝ արդյոք ձեր ուղերձները կամ տեսանյութերը արդյունավետ են, թե ոչ, մինչև այն չփորձեք իրական մարդկանց հետ հաղորդակցության ժամանակ,
  • Պլանավորել անհրաժեշտ ռեսուրսները և ժամանակացույցը,
  • Ստեղծել գնահատման մեխանիզմ, որում ներառված կլինեն նպատակների ձեռքբերման ցուցիչներըայն կարող է լինել աղյուսակ, որի մի սյունակում նշված կլինեն նպատակները, իսկ մյուսում՝ թիրախային լսարանը, ուղերձները, մեթոդները, գործողությունները, ժամանակացույցը և ռեսուրսները,
  • Վերլուծել արդյունքները և համապատասխանաբար վերանայել պլանը առցանց հարցումները և վիճակագրության վերլուծությունը կուղղորդեն ձեզ ճիշտ ուղղությամբ։

Կիսվել ընկերների հետ