content
«Դրամահավաքի կազմակերպում եվ համագործակցություն» դասընթաց
«Դրամահավաքի կազմակերպում եվ համագործակցություն» դասընթաց
3 դասախոսություն = 30 րոպե
Սույն դասընթացի նպատակն է ներկայացնել արվեստի ոլորտում առաջին քայլերը կատարող ստարտափ ընկերությունների համար նախատեսված դրամահավաքի այլընտրանքային ձևերը: Դասընթացի տրամաբանական կառուցվածքը թույլ է տալիս հերթականությամբ ուսումնասիրել նորարարության և ձեռնարկատիրության հիմնախնդիրները, հիմնական բիզնես մոդելները, արվեստի բնագավառում առկա բիզնես նախագծերի հիմնական բովանդակությունն ու կառուցվածքը, ինչպես նաև արվեստի բնագավառից դեպի տնտեսություն կատարած անցումները, որոնք կարող են նպաստել ստեղծարար քաղաքների, խմբերի և համագործակցության այլ ռազմավարական ձևերի զարգացմանը: Դասընթացը վարում է միջազգային խորհրդատու, մանկավարժ, վերապատրաստող և արվեստի բնագավառի, մշակութային և ստեղծարար արդյունաբերությունների գիտաշխատող Լիդիա Վարբանովան (www.lidiavarnova.ca): Դասընթացի ավարտին` թեստը հաջողությամբ անցնելու դեպքում, տրվում է վկայական:

Դասընթացի ավարտին կարող եք վկայական ստանալ՝ պատասխանելով թեստի հարցերին: Վկայականը տրամադրվում անգլերեն՝ էլեկտրոնային տարբերակով:
Կիսվել ընկերների հետ