content
Ստուգացանկ
Ստուգացանկ
Ռազմավարական ծրագրավորման նմուշ ստեղծարար և մշակութային ձեռնարկությունների համար

Ստորև ներկայացված ռազմավարական ծրագրավորման նմուշը հատուկ մշակվել է ստեղծարար ոլորտներում առկա մշակութային, ստեղծարար և թվային գործունեություն ծավալող ձեռնարկությունների համար:

1. Տուր հաջողության քո սահմանումը:

Բոլորն ուզում են հասնել հաջողության, սակայն հաջողությունն ունի տարաբնույթ սահմանումներ:

Հստակեցրու քո նպատակները` համաձայն քո տեսլականի և արժեքների: Կարևոր է, որ ձեռնարկության յուրաքանչյուր աշխատակից իմանա ձեռնարկության ընդունած տեսլականը, նպատակները և արժեքները:

2. Բացահայտիր քո բիզնեսի առանձնահատկությունները, այդ թվում` հարաբերական առավելություններն ու թերությունները:

Կիրառիր PRIMEFACT /ԱՀՄՇԷՖԱՀՏ/ ստուգացանկը, որպեսզի կարողանաս անկողմնակալ գնահատել քո ձեռնարկության գործունեությունը: Հիշիր, որ մրցունակ միջավայրում անհրաժեշտ է գնահատել առավելություններն ու թերությունները մրցակիցների համեմատությամբ: Ավելի արդյունավետ կլինի պարզապես թվարկել քո ձեռնարկության առանձնահատկությունները և այնուհետև գտնել շուկաներ, որտեղ սույն առանձնահակությունները վերածվում են առավելությունների:

3. Շարունակիր ուսումնասիրել քեզ շրջապատող աշխարհը, որպեսզի բացահայտես քո մրցակիցներին, քո բիզնեսին առնչվող մարտահրավերները և հնարավորությունները:

Կիրառիր ICEDRIPS /ՆՄՏԺԿԵԳՍ/ ստուգացանկը` արտաքին միջավայրը 8 տարբեր ուղղությամբ ուսումնասիրելու նպատակով: Այնպես, ինչպես նավն է ծովում ռադիոտեղորոշիչ օգտագործում` հորիզոնում ընկերներ կամ թշնամիներ բացահայտելու նպատակով, այնպես էլ դու քո վերլուծության օգնությամբ կնկատես վրահաս վտանգներն ու հնարավորությունները:

4. Տես, թե որն է քո մրցակցային առավելությունը:

Իրականում, այն, ինչ դու կարողանոմ ես լավ անել և այն, ինչ դու կարողանում ես ավելի լավ անել, քան քո մրցակիցները, տարբեր բաներ են: Տես` «Մրցակցային առավելություն» հոդվածը:

5. Ուշադիր եղիր թիրախային շուկաների` քո ընտրության մեջ`կիրառելով ռազմավարական մարքեթինգային մոտեցումներ: Ոչ բոլոր հաճախորդներն են լավը: Դու ինքդ ես քո պայքարի տերը: Ընտրիր այն շուկաները և այն շուկայական խորշերը, որտեղ կարող ես իշխել:

Ավելի մանրամասն` տես «Ընկիր մեկ նապաստակի հետևից: Ռազմավարական մարքեթինգ գործարար հաջողության համար» գիրքը:

6. Համակցիր մրցակցային առավելությունը և հաճախորդների ճիշտ ընտրությունը, որպեսզի կարողանաս մշակել հաղթունակ գործարար բանաձև: Նախքան բիզնես նախագծելը անհրաժեշտ է հասկանալ հիմնական բաղադրիչները իրագործելի ռազմավարական պլան կառուցելու համար: Նվիրվածությունը ստեղծարարության նկատմամբ, ապագայի տեսլականը, մրցակցային առավելությունը, ինչպես նաև ճիշտ հաճախորդներին որպես թիրախ ընտրելը բաղադրիչներ են, որոնք կբերեն հաջողության:

Տես` «Ստեղծիր քո սեփական բիզնեսի բանաձևը», որտեղ կարող ես մանրամասն կարդալ, թե ինչպես ստեղծել հաղթունակ գործարար բանաձև:

7. Մշակիր հաջողության հասնելու բիզնեսի ռազմավարություն` հաշվի առնելով փոփոխվող հնարավորությունները ու սպառնալիքները:

Իրական բիզնես մարտավարությունը խորամանկելն է` ելնելով որոշակի իրադրության կամ մարտահրավերի առանձնահատկություններից: Դեռ ավելին` այն նաև ուժերը ամենաարդյունավետ ուղղությամբ կենտրոնացնելն է` հաջողության հասնելու նպատակով:

Տես` «Մշակիր ԻՍԿԱԿԱՆ գործարար ռազմավարություն» հոդվածը:

Սույն ռազմավարական ծրագրավորման նմուշը օգտակար է ստեղծարար և մշակութային արդյունաբերություններում առկա ցանկացած ընկերության կամ կազմակերպության ռազմավարական նախագիծը մշակելու համար:

Կիսվել ընկերների հետ