
Մասնակցություն Պեչա-Կուչա երեկոյին, դասախոսություններ եվ շնորհանդես «Մշակույթ եվ ստեղծարարություն» ծրագրի շրջանակում
Ծրագրի աջակցությամբ Հայաստան են ժամանել միջոցառման երկու խոսնակները՝ Փեթեր Լենին և Ռոբերտ Բլաշկոն:
Փեթեր Լենին Սլովակիայից է, «2021» ճարտարապետական ստուդիայի հիմնադիրներից: Ռոբերտ Բլաշկոն ևս Սլովակիայից է: Նա մշակութային կենտրոնի հիմնադիրներից է և ընդգրկված է ճարտարապետական հուշարձանների վերանորոգման ծրագրերում:
Միջոցառման 12 խոսնակները միջազգային եւ տեղացի ճարտարապետներ են, մշակութաբաններ, ինտերիեր դիզայներներ եւ ձեռներեցներ:
Ապրիլի 11-ին Փեթեր Լենին և Ռոբերտ Բլաշկոն դասախոսություններով հանդես եկան Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի
պետական ուսումնարանի ուսանողների համար՝ նրանց ներկայացնելով ժամանակակից ճարտարապետության միտումներն ու ուղղությունները:
Նույն օրը ԱրտԲրիջ գրախանութ-սրճարանում տեղի ունեցավ «Մշակութային կենտրոնների դիզայնի ուղեցույց» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:
«Մշակութային կենտրոնների դիզայնի ուղեցույց»-ը թարգմանվել է վեց լեզվով: Գիրքը ուսումնասիրում է 30 մշակութային տարածք,
հիմնականում Եվրոպայում` բացահայտելով քաղաքացիական և մշակութային պաշտպանների կողմից քաղաքների մշակութային ժառանգության վերականգնման դեպքեր:
Ձեռնարկի հեղինակ Փեթեր Լենին իր ուսումնասիրություններն սկսել է 2011 թվականից, և այդ ժամանակվանից ի վեր մշակութային կենտրոններից հավաքել է 123 պատմություն:
Տեքստերը պատմում են վայրերի մշակութային ժառանգության վերականգնման բարդությունների մասին և այն օգուտների, որոնք վերջիններս բերում են համայնքներին: Ձեռնարկը բաղկացած է զրույցներից, նկարներից և գծապատկերներից և կհետաքրքրի թե՛ ճարտարապետներին, թե՛ այլ մասնագետներին:
Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի նպատակն է աջակցել մշակութային ու ստեղծագործական ոլորտների՝ կայուն մարդասիրական, սոցիալական և տնտեսական զարգացմանը Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում:
«Մշակութային կենտրոնների դիզայնի ուղեցույց»